00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դավաճանն ամենաբարձրն է գոռում` բռնե՛ք դավաճանին. Անդրանիկ Թևանյանը ՔԿՀ–ից նամակ է հղել

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը հավաքական ընդդիմությանը հորդորել է իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից` ընդգծելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով։ Նամակը հրապարակվել է ««Մայր Հայաստան» ժողովրդական շարժում» ֆեյսբուքյան էջում։
«Հարուցված քրեական գործով նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Պատերազմ և պարտություն բերած, հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին։ Նիկոլի համար «պետական դավաճան» են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանկանար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին։ Այսինքն` Փաշինյանը կուզենար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ցմահ ազատազրկվեր»,– գրել է Թևանյանը։
Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։ Քաղաքական գործիչը կոչ է արել հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։
«Մայր Հայաստանը» նամակը հրապարակելիս շեշտել է նաև, որ օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք ունի և կկարողանա ընտրական գործընթացին մասնակցել ներկայացուցիչների միջոցով։
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
Լրահոս
0