00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:01
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թևանյանի մեղադրանքի մեջ «պետական գաղտնիք հավաքել, փոխանցել» ձևակերպում չկա. Օրբելյան

© Sputnik / Aram NersesyanԱրամ Օրբելյանն ու Անդրանիկ Թևանյանը
Արամ Օրբելյանն ու Անդրանիկ Թևանյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` քննիչներին ինչ հարց տվել են, պատասխանը եղել է մեկը` դա դեռ չենք ստուգել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այն մեղադրանքի տեքստը, որը հիմա քննում է դատարանը, առնվազն դրանով չի կարելի ազատազրկման հարց քննարկել։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը, որը օգտվելով կարճ ընդմիջումից` դուրս էր եկել բակ` պատասխանելու հարցերին։
Նա նշեց, որ այս պահին որոշ հարցադրումներ կային, որոնք պաշտպանական կողմը ներկայացրել է, իսկ ընդմիջումից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումը, որից հետո դատարանը կհեռանա որոշում կայացնելու։
Փաստաբանի խոսքով` գործի այն նկարագրությունը, որով առաջադրված է մեղադրանքը, բոլոր լրագրողներն այդ հատկանիշներով կարող են դատվել. խոսքը վերաբերում է ինֆորմացիայի տարածմանը, ինչ–որ բան հարցնել, իմանալուն։
Արդյոք խափանման միջոց կիրառման հարց ևս կքննարկվի՞, Օրբելյանը պնդեց, որ դրա հիմքեր դեռ չկան։
«Մեր կարծիքով` քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան, այս նյութերից չի բխում որևէ գործի հարուցում։ Մոտավորապես այն արգումենտացիան` հարուցենք, հետո քննենք, կալանավորենք, ապա ապացույցներ ձեռք կբերենք, մոտեցումն ընդունելի չէ. չի կարելի անձին մեղադրանք առաջադրել, երբ չունես անձին վերաբերելի, թույլատրելի բավարար ծավալի ապացուցողական բազա»,– ընդգծեց Օրբելյանը։
Ըստ նրա` քննիչներին ինչ հարց տվել են, պատասխանը եղել է մեկը` դա դեռ չենք ստուգել։
Փաստաբանի խոսքով` Թևանյանին առաջադրված մեղադրանքի մեջ «պետական գաղտնիք հավաքել, փոխանցել» ձևակերպում չկա։
«Պարզ հարց ենք տալիս` մեղադրո՞ւմ եք այս մարդուն, որ պետական գաղտնիք է փոխանցել, ասում են` դե, այն, ինչ որ գրված է, ասում ենք` դե, գրված է` այլ տեղեկատվություն, դրանից կարո՞ղ ենք իմանալ` որն է պետական գաղտնիք, ասում են` պետական գաղտնիք չենք պնդում»,– նշեց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ է ձևակերպված մեղադրանքում, քանի որ պետական գաղտնիքի հնարավոր թեմայի փաստաթղթի տակ են ստորագրել և հիմա ուղղակի փորձում են հասկանալ` որն է այդ պետական գաղտնիքը։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
Լրահոս
0