https://arm.sputniknews.ru/20260522/qaghhasarakutjan-tirakhavvorumy-veratsvel-e-voch-fvormal-graqnnutjan-inchn-anynduneli-e-mip-102497534.html
Քաղհասարակության թիրախավորումը վերածվել է ոչ ֆորմալ գրաքննության, ինչն անընդունելի է. ՄԻՊ
Քաղհասարակության թիրախավորումը վերածվել է ոչ ֆորմալ գրաքննության, ինչն անընդունելի է. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանի խոսքով` պետությունն է կրում առաջնային պատասխանատվությունը՝ ստանձնելու ակտիվ դերակատարում խնդիրը հասցեավորելու և իրավապաշտպանների ու... 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T15:00+0400
2026-05-22T15:00+0400
2026-05-22T15:33+0400
անահիտ մանասյան
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102413493_0:66:1280:786_1920x0_80_0_0_ef4261d1f6a94263cb58cdcd110d19b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հայաստանում առկա քաղաքական բևեռացվածությունն ուղղակիորեն սկսել է սպառնալ քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների բնականոն գործունեությանը։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։Օմբուդսմանի դիտարկմամբ՝ քաղհասարակության նկատմամբ անհանդուրժողականության տարածումը վտանգում է ժողովրդավարական արժեքների ամրապնդումը երկրում։Պաշտպանն ընդգծել է, որ ազատ ու սկզբունքային քաղհասարակությունը մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյունն է, և այն չի կարող ծառայել որևէ մեկի քաղաքական շահերին։«Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում»,– շարունակել է նա։ՄԻՊ–ն արձագանքել է Փաշինյանի «շուն ու շանգյալ» որակմանն ու խոսքի մշակույթինՄԻՊ-ի խոսքով՝ Հայաստանում գործող բազմաթիվ հասարակական կազմակերպությունները հսկայական դեր ունեն խոցելի խմբերի պաշտպանության և հանրային վերահսկողության հարցում, ինչը պետության կարևոր ձեռքբերումն է։Սակայն, ըստ նրա, միայն գործունեության իրավական ազատությունը բավարար չէ. պետությունը պետք է երաշխավորի նաև նրանց ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունը։Նա կոչ է արել բոլոր հանրային ու քաղաքական դերակատարներին՝ անհապաղ դադարեցնել հարձակումներն ու նպաստել այս արատավոր իրավիճակի հաղթահարմանը։Միևնույն ժամանակ, ըստ Անահիտ Մանասյանի, հենց պետությունն է կրում առաջնային պատասխանատվությունը՝ ստանձնելու ակտիվ դերակատարում խնդիրը հասցեավորելու և իրավապաշտպանների ու քաղհասարակության համար անվտանգ, աշխատանքային նպաստավոր միջավայր ապահովելու հարցում։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102413493_72:0:1208:852_1920x0_80_0_0_8319b1d05211eda6d8e7e953142a009f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, մարդու իրավունքների պաշտպան (միպ), քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
անահիտ մանասյան, մարդու իրավունքների պաշտպան (միպ), քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Քաղհասարակության թիրախավորումը վերածվել է ոչ ֆորմալ գրաքննության, ինչն անընդունելի է. ՄԻՊ
15:00 22.05.2026 (Թարմացված է: 15:33 22.05.2026) Անահիտ Մանասյանի խոսքով` պետությունն է կրում առաջնային պատասխանատվությունը՝ ստանձնելու ակտիվ դերակատարում խնդիրը հասցեավորելու և իրավապաշտպանների ու քաղհասարակության համար անվտանգ, աշխատանքային նպաստավոր միջավայր ապահովելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հայաստանում առկա քաղաքական բևեռացվածությունն ուղղակիորեն սկսել է սպառնալ քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների բնականոն գործունեությանը։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում գրել է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Օմբուդսմանի դիտարկմամբ՝ քաղհասարակության նկատմամբ անհանդուրժողականության տարածումը վտանգում է ժողովրդավարական արժեքների ամրապնդումը երկրում։
«Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նման երևույթները և ընդգծում, որ անկախ, ազատ և սկզբունքային քաղաքացիական հասարակության առկայությունը իրավական պետության և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտ նախապայման է։ Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության, և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում»,– գրել Մանասյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ ազատ ու սկզբունքային քաղհասարակությունը մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյունն է, և այն չի կարող ծառայել որևէ մեկի քաղաքական շահերին։
«Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում»,– շարունակել է նա։
ՄԻՊ-ի խոսքով՝ Հայաստանում գործող բազմաթիվ հասարակական կազմակերպությունները հսկայական դեր ունեն խոցելի խմբերի պաշտպանության և հանրային վերահսկողության հարցում, ինչը պետության կարևոր ձեռքբերումն է։
Սակայն, ըստ նրա, միայն գործունեության իրավական ազատությունը բավարար չէ. պետությունը պետք է երաշխավորի նաև նրանց ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունը։
«Այսօրվա ծայրահեղ բևեռացված միջավայրի պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվում, առցանց հարձակումների են ենթարկվում ու պիտակավորվում են բոլոր այն դեպքերում, երբ արտահայտում են որևէ տեսակետ, որը հաճո չէ այս կամ այն քաղաքական ուժին կամ հանրային դերակատարին: Ներկայիս ազատ արտահայտման դաշտի ակնհայտ ընդլայնման հետ մեկտեղ սա փաստացի վերածվել է ոչ ֆորմալ «գրաքննության» մի մեթոդի»,– ասել է օմբուդսմանը։
Նա կոչ է արել բոլոր հանրային ու քաղաքական դերակատարներին՝ անհապաղ դադարեցնել հարձակումներն ու նպաստել այս արատավոր իրավիճակի հաղթահարմանը։
Միևնույն ժամանակ, ըստ Անահիտ Մանասյանի, հենց պետությունն է կրում առաջնային պատասխանատվությունը՝ ստանձնելու ակտիվ դերակատարում խնդիրը հասցեավորելու և իրավապաշտպանների ու քաղհասարակության համար անվտանգ, աշխատանքային նպաստավոր միջավայր ապահովելու հարցում։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։