https://arm.sputniknews.ru/20260420/mipn-ardzaganqel-e-pashinjani-shun-u-shangjal-vorakmann-u-khvosqi-mshakujtin-101190733.html
ՄԻՊ–ն արձագանքել է Փաշինյանի «շուն ու շանգյալ» որակմանն ու խոսքի մշակույթին
ՄԻՊ–ն արձագանքել է Փաշինյանի «շուն ու շանգյալ» որակմանն ու խոսքի մշակույթին
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանի խոսքով` չի կարող թույլատրելի համարվել կամ գովերգվել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T19:06+0400
2026-04-20T19:06+0400
2026-04-20T20:56+0400
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
անահիտ մանասյան
նիկոլ փաշինյան
շուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_0:75:1500:919_1920x0_80_0_0_c9cef32689a9ab4a8f90feb1268badb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր ընտրողներին «շուն ու շանգյալ» որակելը։Ապրիլի 17–ին Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր 3 ուժերի ընտրողներին անվանեց «շուն ու շանգյալ»։ Նա պնդեց, թե գտել է նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չպիտի հաղթահարեն ու չպիտի անցնեն խորհրդարան։ՄԻՊ-ը նաև անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարիկ Մինասյանի կողմից համացանցում քաղաքացուն հայհոյելու դեպքին՝ նշելով, որ սա ևս անթույլատրելի է համարում։«Որպես ՄԻՊ՝ չեմ կարող թույլատրելի համարել կամ գովերգել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ Եվ այս տեսանկյունից մշտապես բոլոր դերակատարների, այդ թվում՝ իշխող կուսակցության առումով ես մշտապես բարձրաձայնել եմ խնդիրը։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին ընդհանրապես զերծ մնալ թե՛ ատելության խոսքից, թե՛ վիրավորանք պարունակող խոսքից, թե՛ ոչ իրավաչափ խոսքի տարբեր դրսևորումներից»,– նշեց նա։Ինչ վերաբերում է իր կողմից նման խոսույթի կանխարգելմանը միտված քայլերին՝ ՄԻՊ-ը նշեց, թե իր աշխատանքի գործիքները սահմանված են Սահմանադրությամբ և օրենքով։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հակազդում են անընդհատ ու հրապարակային նման երևույթների անթույլատրելի լինելու մասին խոսելով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_100:0:1433:1000_1920x0_80_0_0_90786bcb4b5a91fcbdef3a0a590fb298.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան, նիկոլ փաշինյան, շուն
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան, նիկոլ փաշինյան, շուն
ՄԻՊ–ն արձագանքել է Փաշինյանի «շուն ու շանգյալ» որակմանն ու խոսքի մշակույթին
19:06 20.04.2026 (Թարմացված է: 20:56 20.04.2026) Անահիտ Մանասյանի խոսքով` չի կարող թույլատրելի համարվել կամ գովերգվել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր ընտրողներին «շուն ու շանգյալ» որակելը։
Ապրիլի 17–ին Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր 3 ուժերի ընտրողներին անվանեց «
շուն ու շանգյալ»։ Նա պնդեց, թե գտել է նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չպիտի հաղթահարեն ու չպիտի անցնեն խորհրդարան։
«Մշտապես բոլոր դերակատարների առումով ես կոչ եմ անում, որպեսզի ձեռնպահ մնան նման ձևակերպումներից։ Իմ կոչը բոլորին է վերաբերում, և ես շատ կարևորում եմ, որ իմ ձայնն այս հարցում լսելի լինի, այդ թվում՝ գործադիր իշխանության կողմից»,– ասաց Մանասյանը։
ՄԻՊ-ը նաև անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարիկ Մինասյանի կողմից համացանցում քաղաքացուն հայհոյելու դեպքին՝ նշելով, որ սա ևս անթույլատրելի է համարում։
«Որպես ՄԻՊ՝ չեմ կարող թույլատրելի համարել կամ գովերգել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ Եվ այս տեսանկյունից մշտապես բոլոր դերակատարների, այդ թվում՝ իշխող կուսակցության առումով ես մշտապես բարձրաձայնել եմ խնդիրը։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին ընդհանրապես զերծ մնալ թե՛ ատելության խոսքից, թե՛ վիրավորանք պարունակող խոսքից, թե՛ ոչ իրավաչափ խոսքի տարբեր դրսևորումներից»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է իր կողմից նման խոսույթի կանխարգելմանը միտված քայլերին՝ ՄԻՊ-ը նշեց, թե իր աշխատանքի գործիքները սահմանված են Սահմանադրությամբ և օրենքով։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հակազդում են անընդհատ ու հրապարակային նման երևույթների անթույլատրելի լինելու մասին խոսելով։