00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու Փաշինյանի որոշումն ազդակ է․ Օվերչուկ

© Sputnik / Кристина Соловьёва / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2026
Բաժանորդագրվել
ՌԴ փոխվարչապետը մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովին մասնակցելուց ՀՀ վարչապետի հրաժարվելու հարցը:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը խոսում է այն մասին, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այն, որ նա այնտեղ չի լինելու, արդեն իսկ որոշակի ազդակ է այն մասին, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները»,-ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Փաշինյանի բացակայությունը գագաթնաժողովի աշխատանքների վրա։
Նրա խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում ԵՄ-ին անդամակցելու ծրագրերին վերաբերող հարցերը։
ԵՄ–ի հետ մերձեցման մասին Փաշինյանի որոշումները պառակտում են ՀՀ հասարակությունը. Վոլոդին
«Ինչ ձևաչափով Փաշինյանը ներկա կլինի գագաթնաժողովին... Եթե նա հայտնվի հեռուստացույցով, ավելի լավ կլինի, քան եթե ընդհանրապես չլինի»,-նշել է Օվերչուկը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսին Մինսկում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցում էր հեռավար։ Բացի այդ, նա 2023 թվականի աշնանը Բիշքեկ չմեկնեց` մասնակցելու ԵԱՏՄ—ի և ԱՊՀ–ի միջկառավարական խորհուրդներին, այն ժամանակ հանրապետությունը կրկին միջոցառումներին ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցի վերաբերյալ՝ հնարավոր համարելով «քաղաքակիրթ բաժանումը»։ Փաշինյանն իր հերթին մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, և որ այս հարցի շուրջ հանրաքվե հնարավոր կլինի միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ–ն նշեց, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ գործողություններ չձեռնարկելու իր խոստումը, արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունն էլ՝ կապված Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների դեմ ուղղված Զելենսկու սպառնալիքների, արդեն գրանցվել են պատմության մեջ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավելեց, որ ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծին: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Լրահոս
0