https://arm.sputniknews.ru/20260509/im-gvorts-che-bajc-tramabanakan-kliner-hanraqve-anel-putiny-hhi-emeatm-yntrutjan-masin-102011841.html
Մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ հանրաքվե անել․ Պուտինը՝ Հայաստանի ընտրության մասին
Մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ հանրաքվե անել․ Պուտինը՝ Հայաստանի ընտրության մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի խոսքով` Մոսկվան կաջակցի ցանկացած որոշման, որ ձեռնտու է հայ ժողովրդին, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դարավոր առանձնահատուկ բնույթ... 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T22:30+0400
2026-05-09T22:30+0400
2026-05-09T23:03+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/102012275_0:0:1281:720_1920x0_80_0_0_b568ea8efbbda13d46e5f0be99710bb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահն այդ մասին ասաց այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ՌԴ նախագահի խոսքով` Հայաստանի ծրագրերը հատուկ քննարկում են պահանջում, ինքը դա բազմիցս քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:«Ես նրան մի քանի անգամ ասել եմ և հիմա հրապարակավ ասում եմ՝ մենք աջակցում ենք այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Մենք հայ ժողովրդի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք... Եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, մենք դեմ չենք լինի։ Բայց, իհարկե, պետք է նկատի ունենալ որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ, և՛ մեր գործընկերների համար», – ասաց Պուտինը` հավելելով, որ այդ հարցը կարելի է բարձրացնել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում։ՌԴ նախագահը նշեց՝ թեպետ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է և 2025թ․ կազմել է 7 միլիարդ դոլար, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, ըստ Պուտինի, սա բավականին մեծ ցուցանիշ է։ ՌԴ նախագահը նաև հիշեցրեց, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, զգալի առավելություններ է ստանում մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, մաքսային վճարների, միգրացիայի և այլն։ Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин считает, что для Еревана было бы правильным определиться как можно раньше с вступлением в ЕС
Sputnik Արմենիա
Путин считает, что для Еревана было бы правильным определиться как можно раньше с вступлением в ЕС
2026-05-09T22:30+0400
true
PT5M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/102012275_122:0:1082:720_1920x0_80_0_0_2b4433debd1c9596c21dc4dabce7e2fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), видео
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), видео
Մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ հանրաքվե անել․ Պուտինը՝ Հայաստանի ընտրության մասին
22:30 09.05.2026 (Թարմացված է: 23:03 09.05.2026) Ռուսաստանի նախագահի խոսքով` Մոսկվան կաջակցի ցանկացած որոշման, որ ձեռնտու է հայ ժողովրդին, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դարավոր առանձնահատուկ բնույթ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահն այդ մասին ասաց այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Դե, օրինակ, հանրաքվե անցկացնելը մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ըստ այդմ՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք փափուկ, քաղաքակիրթ ու փոխշահավետ բաժանման ճանապարհով»,- ասաց Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` Հայաստանի ծրագրերը հատուկ քննարկում են պահանջում, ինքը դա բազմիցս քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես նրան մի քանի անգամ ասել եմ և հիմա հրապարակավ ասում եմ՝ մենք աջակցում ենք այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Մենք հայ ժողովրդի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք... Եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, մենք դեմ չենք լինի։ Բայց, իհարկե, պետք է նկատի ունենալ որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ, և՛ մեր գործընկերների համար», – ասաց Պուտինը` հավելելով, որ այդ հարցը կարելի է բարձրացնել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում։
ՌԴ նախագահը նշեց՝ թեպետ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է և 2025թ․ կազմել է 7 միլիարդ դոլար, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, ըստ Պուտինի, սա բավականին մեծ ցուցանիշ է։
ՌԴ նախագահը նաև հիշեցրեց, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, զգալի առավելություններ է ստանում մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, մաքսային վճարների, միգրացիայի և այլն։
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները: