https://arm.sputniknews.ru/20260516/emi-het-merdzecman-masin-pashinjani-vorvoshumnery-paraktum-en-hh-hasarakutjuny-vvolvodin-102251508.html
ԵՄ–ի հետ մերձեցման մասին Փաշինյանի որոշումները պառակտում են ՀՀ հասարակությունը. Վոլոդին
ԵՄ–ի հետ մերձեցման մասին Փաշինյանի որոշումները պառակտում են ՀՀ հասարակությունը. Վոլոդին
Sputnik Արմենիա
Վոլոդինը հիշեցնում է՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանրապետության համար դառնալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի՝ առնվազն 5 մլրդ դոլարի չափով կորստի պատճառ։ 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T11:19+0400
2026-05-16T11:19+0400
2026-05-16T12:52+0400
վյաչեսլավ վոլոդին
պետդումա
հայաստան
եվրամիություն
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան և եատմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42951110_0:0:1600:901_1920x0_80_0_0_d50de8a6480132b27637f085370761bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքական որոշումները հանգեցնում են երկրի հասարակության պառակտմանը։ Այս մասին MAX հարթակի իր էջում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:Նրա խոսքով՝ միասնականության կորուստը ժամանակին բարդություններ է առաջացրել Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում, որոնք կարծում էին, որ ավելի երջանիկ կլինեն Եվրամիությունում, բայց կյանքը ցույց տվեց հակառակը:Հայաստանը Ռուսաստանի համար դեռևս կորած չէ՞. փորձագետը՝ ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև ընտրության մասինՎոլոդինը հավելել է, որ դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով, և այդ բացասական միտումը պահպանվում է, իսկ Հայաստանում աշխատող, այնտեղ գործարարությամբ զբաղվող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են կրճատել իրենց բիզնեսը։Վոլոդինը վկայակոչել է փորձագետների գնահատականը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանրապետության համար դառնալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի՝ առնվազն 5 մլրդ դոլարի կորստի պատճառ։ՌԴ Պետդումայի նախագահի կարծիքով՝ երկրի ընթացքի ընտրությունն առաջին հերթին պետք է հիմնված լինի ժողովրդի կամքի վրա:Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով. Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42951110_7:0:1427:1065_1920x0_80_0_0_0f1694ceac6c68032159d251e8714ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վյաչեսլավ վոլոդին, պետդումա, հայաստան, եվրամիություն, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան և եատմ, ռուսաստան
վյաչեսլավ վոլոդին, պետդումա, հայաստան, եվրամիություն, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան և եատմ, ռուսաստան
ԵՄ–ի հետ մերձեցման մասին Փաշինյանի որոշումները պառակտում են ՀՀ հասարակությունը. Վոլոդին
11:19 16.05.2026 (Թարմացված է: 12:52 16.05.2026) Վոլոդինը հիշեցնում է՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանրապետության համար դառնալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի՝ առնվազն 5 մլրդ դոլարի չափով կորստի պատճառ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքական որոշումները հանգեցնում են երկրի հասարակության պառակտմանը։ Այս մասին MAX հարթակի իր էջում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
Նրա խոսքով՝ միասնականության կորուստը ժամանակին բարդություններ է առաջացրել Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում, որոնք կարծում էին, որ ավելի երջանիկ կլինեն Եվրամիությունում, բայց կյանքը ցույց տվեց հակառակը:
Վոլոդինը հավելել է, որ դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով, և այդ բացասական միտումը պահպանվում է, իսկ Հայաստանում աշխատող, այնտեղ գործարարությամբ զբաղվող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են կրճատել իրենց բիզնեսը։
Վոլոդինը վկայակոչել է փորձագետների գնահատականը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանրապետության համար դառնալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի՝ առնվազն 5 մլրդ դոլարի կորստի պատճառ։
«Կորուստներն ավելի շատ կլինեն։ Եվ դրանք ոչ բոլորն են ֆինանսական։ Արդեն տեսնում ենք պատմությունը վերաշարադրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին արևմտյան լիբերալ արժեքներ են սերմանում, եկեղեցին են հալածում», - ասել է նա։
ՌԴ Պետդումայի նախագահի կարծիքով՝ երկրի ընթացքի ընտրությունն առաջին հերթին պետք է հիմնված լինի ժողովրդի կամքի վրա: