00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարկած կա, թե Զելենսկու թելադրանքով է․ Թևանյանը՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին

© SputnikԱնդրանիկ Թևանյանը քայլերթին
Անդրանիկ Թևանյանը քայլերթին - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2026
Անդրանիկ Թևանյանը քայլերթին
Բաժանորդագրվել
Թևանյանը տարակուսած է՝ երեկ իրեն սարսափելի մեղադրանք է ներկայացվել, իսկ այսօր ինքն ասուլիս է տալիս ու երթ անում։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ վարկած կա, որ իր հասցեին հնչեցված մեղադրանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թելադրանքով է։ Այդ մասին նա ասաց այսօր Մատենադարանի մոտ նախընտրական քայլերթից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում։
Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։
«ԶԼՄ-ներում տարածվում է վարկած, որ այս հարձակումն իմ դեմ պայմանավորված է Զելենսկու թելադրանքով։ Զելենսկին, որը ավերակների է վերածել Ուկրաինան և իր երկիրը դարձրել է մանրադրամ դրսի ուժերի ձեռքում, երևանյան այցի ժամանակ, ըստ տարածված տեղեկությունների, խնդիր է դրել կոնկրետ իմ դեմ գործողություններ անել»,- ասաց Թևանյանը։
Նա հիշեցրեց, ոչ 2024թ․ «Մայր Հայաստան» կուսակցությունը հումանիտար այց էր կատարել Դոնբաս, ու այդ այցը, նրա տեղեկություններով, Ուկրաինայում բավականին ծանր էին տարել։
Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունից ոչ առաջ, ոչ էլ հետո իրավական որևէ գործընթաց իր ներգրավմամբ չի արվել։ Փոխարենը հիշեցրեց, որ իրավաբանները հայցադիմումներ են նախապատրաստում Փաշինյանի դեմ երկու հոդվածով՝ զրպարտություն, բարի համբավի արատավորում և լիազորությունների չարաշահում։
Շեշտեց՝ ցանկացած սցենարի ինքն է, թիմն էլ պատրաստ են ու պատրաստ են օգտագործել ցանկացած գործիքակազմ՝ քաղաքական ու իրավական։
Նշեց՝ ամեն ինչ սպասում էր, բայց որ նման մեղադրանք իր հասցեին կասվի, անսպասելի էր։
«Ես անձնապես իրեն չեմ ներելու սա, որովհետև էդպիսի պիտակավորում տալը․․․ Ամեն ինչ կարող են անել, քաղաքական պայքար է, մանավանդ էս ապօրինի գործողությունների սեփականատեր իշխանությունն ամեն ինչի պատրաստ է։ Բա սա կապիկություն չէ՞։ Ինձ երեկ սարսափելիագույն մեղադրանք են ներկայացրել։ Համաձա՞յն եք։ Բա ես էսօր էստեղ ի՞նչ եմ անում, ինչ ասուլիս ու երթ եմ անում»,- ասաց նա։
Հավելեց՝ պայքարի ճանապարհից չեն շեղվելու, ամեն ինչ անելու են, որ հունիսի 7-ին ընտրություններով հասնեն իշխանափոխության։
Լրահոս
0