00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետք էր նախ հարցում կատարել ՌԴ. իրավաբանը` Նարեկ Կարապետյանի քաղաքացիության մասին

© Photo : Strong ArmeniaՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանի խոսքով` միջազգային պայմանագրերով նախատեսված չէ հասանելիություն այլ երկրի անձնագրային տվյալների բազաներին։ Շատ պետություններում այդ տվյալները նույնիսկ համարվում են օրենքով պաշտպանվող գաղտնիք։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելուց առաջ ճիշտ կլիներ նախ հարցում ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` պնդելով, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է ՌԴքաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Կարապետյանն արձագանքեց` պնդելով, որ ինքն այլ երկրի քաղաքացիություն չունի, և դա ապացուցելու համար իր փաստաբանները դիմել են ՌԴ համապատասխան մարմիններին։
«Հարցումը կարող էր կատարվել նույնիսկ առցանց եղանակով` առանց քրեական վարույթ նախաձեռնելու։ ճիշտը այդպես կլիներ. հարցումը կատարել, ստանալ պատասխան, և եթե պատասխան չլիներ կամ պատասխանը դրական լիներ, էդ դեպքում քրեական վարույթ նախաձեռնելը պետական իրավասու մարմնի հաղորդման հիման վրա ավելի խելամիտ և ավելի հիմնավոր կլիներ»,– նշում է փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Հատկանշական է, որ ԿԸՀ–ն հայտնել էր, որ գրանցված բոլոր թեկնածուների տվյալները նախապես ստուգվել են։ ՀՀ քաղաքացիությանը վերաբերող տեղեկանքները տրամադրվել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից: Այդ փաստաթղթերի հիման վրա էլ իրականացվել է թեկնածուների գրանցումը:
Հովհաննես Քոչարյանի գնահատմամբ` այս հայտարարությունը փաստում է, որ Միգրացիոն ծառայությունը Նարեկ Կարապետյանի երկքաղաքացի լինելու մասին տեղեկություններ չի ունեցել։ Իսկ այլ երկրի անձնագրային տվյալների բազաներին հասանելիություն միջազգային պայմանագրերով նախատեսված չէ։ Շատ պետություններում այդ տվյալները նույնիսկ համարվում են օրենքով պաշտպանվող գաղտնիք։
«Ինչպես որ մեզ մոտ են քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները գաղտնիացված օրենքի ուժով, այնպես էլ Ռուսաստանում է։ Նման տեղեկություններ տրամադրելու համար պետք են միջազգային լրջագույն իրավական հիմքեր, այդպիսի բազաներ, որ մի երկրից մտնեն, ստուգեն` տվյալ անձը Ռուսաստանի քաղաքացի է, թե ոչ` գոյություն չունեն»,– բացատրում է մասնագետը։
Զրպարտություն է. Նարեկ Կարապետյանի փաստաբանը հերքում է պահանջում ՔԿ-ից
Քոչարյանը հիշեցնում է, որ օրենսդրական նախկին կարգավորումներով` պաշտոնի հավակնող ՀՀ այն քաղաքացիները, որոնք միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ունեին, ունեին պարտավորություն այդ մասին տեղեկացնելու Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը։ Բայց, քանի որ այդ պարտականությունը չէր կատարվում, և նախատեսված սանկցիաներն էլ, նրա բնորոշմամբ, մեռելածին էին, կարգավորումները վերափոխվեցին, նախատեսվեց քրեական պատասխանատվություն այդ տեղեկությունը թաքցնելու համար։
Հավելենք, որ ՔԿ-ն Նարեկ Կարապետյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս. նա պատրաստ է դատի տալ ՔԿ–ին
Լրահոս
0