00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔԿ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը թաքցրել է այլ քաղաքացիություն ունենալու տեղեկությունը

© SputnikՆարեկ Կարապետյանը
Նարեկ Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Նարեկ Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեպքի առնչությամբ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Այս մասին այսօր առավոտյան կոմիտեն հաղորդագրություն է տարածել։
Նշենք, որ ավելի վաղ արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում ինչ-որ «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։
«Ն․Կ․-ն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Կարապետյանը նախազգուշացված է եղել կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին։
Sputnik Արմենիային Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն այս հարցի առնչությամբ ասաց, որ իրենք ստուգող մարմին չեն ու նման լիազորություն չունեն՝ առաջնորդվում են տրված փաստաթղթերով։
«ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Մենք թեկնածուին գրանցում ենք ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրված տեղեկանքով»,- նշեց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հերքեց իր՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը։ Վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացիությունից բացի նա երբևէ որևէ այլ քաղաքացիություն չի ունեցել։
Լրահոս
0