https://arm.sputniknews.ru/20260520/narek-karapetjany-graz-e-galis-na-patrast-e-dati-tal-qkin-102400595.html
Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս. նա պատրաստ է դատի տալ ՔԿ–ին
Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս. նա պատրաստ է դատի տալ ՔԿ–ին
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատական հայց կներկայացնի, եթե ՔԿ–ն չհերքի իր պնդումը։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T16:52+0400
2026-05-20T16:52+0400
2026-05-20T17:23+0400
հայաստան
նարեկ կարապետյան
ռուսաստան
քաղաքացիություն
հհ քննչական կոմիտե
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102401990_0:0:1280:720_1920x0_80_0_0_40e93d03e742c17407b91da137c39bd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի իրավաբանները դիմում են ներկայացրել ՌԴ համապատասխան մարմիններ՝ հասկանալու համար, թե իր անուն-ազգանվամբ այդ ինչ փաստաթուղթ է հրապարակվել, և ինչու է այնտեղ քաղաքացիությունը նշված Ռուսաստանի Դաշնություն: Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը քարոզարշավի պատճառով արձակուրդում է գտնվում, մայիսի 19-ին «Տելեգրամի» իր էջում իրավաբանական անձանց մասին ինչ-որ «փաստաթուղթ» հրապարակեց, որում նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ Նարեկ Կարապետյանն արձագանքեց` հայտարարելով, որ ինքը միայն ՀՀ քաղաքացիություն ունի։ Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` պնդելով, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։«Իրավաբանները դիմել են ՌԴ համապատասխան մարմիններ, որպեսզի պատասխան տրվի այնտեղից։ Կարող եք վստահ լինել, որ բացի ՀՀ քաղաքացիությունից ես երբևէ չեմ ունեցել որևէ այլ երկրի քաղաքացիություն»,– ասաց Կարապետյանը։Լրագրողները հիշեցրին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունը, ըստ որի` Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու փաստը։Կարապետյանն ընդգծեց` եթե ՀՀ քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքի իրենց արած պնդումը, դատական հայց կներկայացվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102401990_161:0:1121:720_1920x0_80_0_0_33ddd873e23c8d695528276717fe461e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ կարապետյան, ռուսաստան, քաղաքացիություն, հհ քննչական կոմիտե, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, նարեկ կարապետյան, ռուսաստան, քաղաքացիություն, հհ քննչական կոմիտե, видео, տեսանյութ, տեսանյութեր
Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս. նա պատրաստ է դատի տալ ՔԿ–ին
16:52 20.05.2026 (Թարմացված է: 17:23 20.05.2026) «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատական հայց կներկայացնի, եթե ՔԿ–ն չհերքի իր պնդումը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի իրավաբանները դիմում են ներկայացրել ՌԴ համապատասխան մարմիններ՝ հասկանալու համար, թե իր անուն-ազգանվամբ այդ ինչ փաստաթուղթ է հրապարակվել, և ինչու է այնտեղ քաղաքացիությունը նշված Ռուսաստանի Դաշնություն: Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը քարոզարշավի պատճառով արձակուրդում է գտնվում, մայիսի 19-ին «Տելեգրամի» իր էջում իրավաբանական անձանց մասին ինչ-որ «փաստաթուղթ» հրապարակեց, որում նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։
Նարեկ Կարապետյանն արձագանքեց` հայտարարելով, որ ինքը միայն ՀՀ քաղաքացիություն ունի։ Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն
հաղորդագրություն տարածեց` պնդելով, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։
«Իրավաբանները դիմել են ՌԴ համապատասխան մարմիններ, որպեսզի պատասխան տրվի այնտեղից։ Կարող եք վստահ լինել, որ բացի ՀՀ քաղաքացիությունից ես երբևէ չեմ ունեցել որևէ այլ երկրի քաղաքացիություն»,– ասաց Կարապետյանը։
Լրագրողները հիշեցրին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունը, ըստ որի` Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու փաստը։
«Հայտարարողի հետ գրազ եմ գալիս, որ երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել։ Եթե պարզվի հակառակը, ինքը պատրա՞ստ է հրաժարական տալ»,– ասաց նա։
Կարապետյանն ընդգծեց` եթե ՀՀ քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքի իրենց արած պնդումը, դատական հայց կներկայացվի։