https://arm.sputniknews.ru/20260520/narek-linel-miajn-hh-qaghaqaci-karapetjany-qk-um-qreakan-varujti-masin-102376947.html
Նարեկ լինել միայն ՀՀ քաղաքացի․ Կարապետյանը՝ ՔԿ-ում քրեական վարույթի մասին
Նարեկ լինել միայն ՀՀ քաղաքացի․ Կարապետյանը՝ ՔԿ-ում քրեական վարույթի մասին
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը ռոբինզոնյան «Ուրբաթի» ոճով է արձագանքել քաղաքացիության մասին նախաձեռնված քրեական վարույթին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T10:18+0400
2026-05-20T10:18+0400
2026-05-20T10:26+0400
նարեկ կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
քաղաքացիություն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101945935_0:66:1281:786_1920x0_80_0_0_4c139f10b14515e8c624cfe524346316.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը վստահեցնում է՝ ինքը ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն չունի։ Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջում՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթին։Ավելի վաղ արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում ինչ-որ «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ Նարեկ Կարապետյանն էլ երեկ տեսանյութով էր հայտարարել, որ ինքը բացի Հայաստանից այլ քաղաքացիություն չունի։Նա նաև գրել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ինքնատիրապետումը կորցրել է ու հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է: «Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը և իր թիմը, որպեսզի շեղեն իրավիճակը, սկսել են ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ 2 օր մարդկանց շեղեն»,- գրել է նա։Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Sputnik Արմենիային Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն էլ այս հարցի առնչությամբ ասաց, որ իրենք ստուգող մարմին չեն ու նման լիազորություն չունեն՝ առաջնորդվում են տրված փաստաթղթերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101945935_72:0:1208:852_1920x0_80_0_0_6794ada36eef768b4f59b38d1857302c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, քաղաքացիություն, հայաստան, նիկոլ փաշինյան
նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, քաղաքացիություն, հայաստան, նիկոլ փաշինյան
Նարեկ լինել միայն ՀՀ քաղաքացի․ Կարապետյանը՝ ՔԿ-ում քրեական վարույթի մասին
10:18 20.05.2026 (Թարմացված է: 10:26 20.05.2026) Նարեկ Կարապետյանը ռոբինզոնյան «Ուրբաթի» ոճով է արձագանքել քաղաքացիության մասին նախաձեռնված քրեական վարույթին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը վստահեցնում է՝ ինքը ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն չունի։ Այս մասին նա
հայտնել է սոցցանցերի իր էջում՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթին։
Ավելի վաղ արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում ինչ-որ «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ Նարեկ Կարապետյանն էլ երեկ տեսանյութով էր հայտարարել, որ ինքը բացի Հայաստանից այլ քաղաքացիություն չունի։
«Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից»,- ռոբինզյոնյան «Ուրբաթի» ոճով ասել է Կարապետյանը:
Նա նաև գրել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ինքնատիրապետումը կորցրել է ու հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է:
«Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը և իր թիմը, որպեսզի շեղեն իրավիճակը, սկսել են ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ 2 օր մարդկանց շեղեն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն
հաղորդագրություն տարածեց, ըստ որի` խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։
Sputnik Արմենիային Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն էլ այս հարցի առնչությամբ ասաց, որ իրենք ստուգող մարմին չեն ու նման լիազորություն չունեն՝ առաջնորդվում են տրված փաստաթղթերով։