00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հարված Ծառուկյանի՞, թե՞ տնտեսության ողնաշարին. ինչ հետևանքներով է հղի Փաշինյանի սպառնալիքը

© Sputnik / Hayk Petrosyan«Արարատցեմենտ»
«Արարատցեմենտ» - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտավախություն է հայտնում, որ պետությունը «Արարատցեմենտի» նման խոշոր գործարաններ ղեկավարելու ռեսուրսներ չունի։ Սամվել Կարապետյանից խլված ՀԷՑ–ն էլ մինչ օրս ո՛չ պետականացվել է, ո՛չ աճուրդի հանվել։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Եթե վարչապետը զայրույթի պահին կամ ինչ-ինչ շարժառիթներով հայտարարություններ է անում, դրանք պետք է լինեն փաստարկված ու հիմնավորված. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարություններից մեկին։
Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, պատկանելու է ՀՀ–ին, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։
«Համապատասխան ինստիտուտները պետք է կարողանան ժամանակին կանխարգելիչ գործառույթներ իրականացնել կամ խոսել այդ մասին, որպեսզի սա չդիտարկվի նախընտրական պրոցեսի մեջ իրականացվող գործողություն` կապված ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ»,– նկատում է Մակարյանը։
Տնտեսագետը նաև մտավախություն է հայտնում, որ պետությունը նման խոշոր գործարաններ ղեկավարելու ռեսուրսներ չունի։ Հատկապես, որ էներգետիկայի ոլորտի մի շարք խոշոր կազմակերպություններ արդեն ՏԿԵՆ-ի կառավարման տակ են։ Իսկ Սամվել Կարապետյանից խլված ՀԷՑ–ը մինչ օրս այդպես էլ ո՛չ պետականացվել է, ո՛չ աճուրդի հանվել( ինչպես ժամանակին խոստացել էր պետության ղեկավարը իր մեկ այլ ելույթում)։
Մյուս կողմից, հայաստանյան գործարար համայնքի ու կայացած բիզնեսների նկատմամբ պետության վերաբերմունքը կարող է բացասաբար ազդել ներդրումների վրա, հատկապես, որ վերջին տարիներին դրանց նվազման միտումները նկատելի են։
Խուճապի մեջ է, չի տիրապետում ներվերին. Ծառուկյանը` Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին
«Արտաքին ներդրողները կարող են «Արարատցեմենտի» խնդիրը կապել ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, այլ դիտարկել արդեն որպես կառավարության որոշում, և ըստ այդմ մտածել, որ Հայաստանի կառավարողները կարող են լինել անսպասելի քայլեր կատարողներ, կարող են լինել անկանխատեսելի, կարող են, ասենք, ինչ-որ պահի ինչ–որ բաներ անել, որոնք ռիսկեր կառաջացնեն ներդրողների համար։ Եվ բնական է, որ արտասահմանյան ֆիրմաները կարող են զգուշանալ, վախենալ, որ ցանկացած պահի իրենք էլ կարող են ընկնել հարվածի տակ»,– նշում է Մակարյանը։
Գործարանի նկատմամբ պետության անհեռատես քայլերը, մեր զրուցակցի համոզմամբ, կարող են հանգեցնել նաև ցեմենտի շուկայի փլուզման։ Գագիկ Մակարյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ ԱԺ–ն Իրանից ցեմենտի և կլինկերի ներմուծման որոշակի սահմանափակումներ մտցրեց` տեղական արտադրողներին աջակցելու նպատակով։
«Հրազդանի ցեմենտի գործարանը չդիմացավ մրցակցությանը և սնանկացավ։ Հիմա էլ սնանկացման պրոցեսում է դեռ։ Իսկ Արարատի գործարանը մնացել է Հայաստանում միակ գործարանը, որն այսօր տեղական ցեմենտ է արտադրում` չհաշված 1-2 փոքր արտադրամասերը։ Դրա համար պետք է բոլոր այս հարցերը դրվեն նժարի վրա, մանրամասն ուսումնասիրվեն, գնահատվեն հնարավոր հետևանքները, նոր ինչ–որ հայտարարություններ կամ քայլեր արվեն։ Չի կարելի վայրկյանի ազդեցության տակ ինչ–որ որոշումներ ընդունել` առանց իրավական հիմնավորումների ու հետևանքների մասին մտածելու»,– ասում է Մակարյանը։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մի քանի ժամ անց ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց` 2026 թ– ի մայիսի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում է ներկայացրել, իսկ մայիսի 7-ին կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` Արարատի ցեմենտի գործարանի մասնավորեցման գործընթացում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերով:
«Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացը

2001թ–ի հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի խոշորագույն ցեմենտի գործարանը՝ «Արարատցեմենտը» վերածել բաց բաժնետիրական ընկերության և վաճառել միջազգային մրցույթով։ Ձեռնարկության կանոնադրական կապիտալը գործադրի նույն որոշմամբ սահմանվել է մոտ 6 միլիոն դոլար։

Այդ ընթացքում գործարանի տնօրենը ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն էր, որը, ըստ այդ օրերի մամուլի հրապարակումների, ինքն էլ հավակնում էր դառնալ գործարանի սեփականատեր։

2001 թվականի հուլիսի 31-ի ձևավորված պետական մրցութային հանձնաժողովը գործարանի գնման հայտեր էր ստացել շվեյցարական «Holcim LTD» և անգլիական «SK.Ajikawo Group» կազմակերպություններից և հաղթող ճանաչել «Holcim LTD»–ին։ Հետագայում, սակայն, ընկերությունը հրաժարվել էր հայտից և գործարանը մասնավորեցվել էր բելգիական «Ռոբերտո» կազմակերպությանը, որի 3 բաժնետերերը հայեր էին։

«Ռոբերտո» ընկերության կառավարիչ էր նշանակվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի (Գագիկ Ծառուկյանի փեսան) հորեղբայրը` Վահագն Գուլոյանը, որին 6 ամիս անց փոխարինել է Գագիկ Ծառուկյանը։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0