https://arm.sputniknews.ru/20260520/datakhazutjuny-khakhtumner-e-hajtnaberel-araratcementi-masnavvorecman-gvortsyntacum-102398856.html
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում
Sputnik Արմենիա
Այս տարվա մայիսի 5–ին ՀՀ դատախազությունը միանգամից երկու գրություն է ուղարկել պետական մարմիններ. մեկը` կառավարություն, մյուսը` հակակոռուպցիոն կոմիտե։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T16:03+0400
2026-05-20T16:03+0400
2026-05-20T16:04+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
նիկոլ փաշինյան
գործարան
արարատ
ցեմենտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_b3b52424988cbf377c27ad0ce12c4975.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Շնող համայնքում հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։Նույնը օրը` մայիսի 5–ին, դատախազությունը նաև հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։Դատախազության հաղորդման հիման վրա մայիսի 7-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով:Այս գործընթացը դատախազությունը նախաձեռնել է` ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման որոշումը:Ըստ դատախազության ներկայացրած հաղորդագրության` ՀՀ կառավարության` 2001 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով: Գնման առաջարկ են ներկայացրել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունները:Մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն մեկ ամիս անց պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:ՀՀ կառավարության` 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքով մասնավորեցրել է «Ռոբերտո» բելգիական կազմակերպությունը: Մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200.000 դոլարը:«Ռոբերտո» ընկերության հիմնադիրները եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի):«Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, որը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման:2003 թ. հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին:
արարատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_86084c7fd35aa4244c0fbdc71f40f97d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, գործարան, արարատ, ցեմենտ
հայաստան, գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, գործարան, արարատ, ցեմենտ
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում
16:03 20.05.2026 (Թարմացված է: 16:04 20.05.2026) Այս տարվա մայիսի 5–ին ՀՀ դատախազությունը միանգամից երկու գրություն է ուղարկել պետական մարմիններ. մեկը` կառավարություն, մյուսը` հակակոռուպցիոն կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է դատախազության
մամուլի ծառայությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Շնող համայնքում
հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
«Վարույթի քննությանը զուգահեռ դատախազությունը մայիսի 5–ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնել, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակել»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Նույնը օրը` մայիսի 5–ին, դատախազությունը նաև հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Դատախազության հաղորդման հիման վրա մայիսի 7-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով:
Այս գործընթացը դատախազությունը նախաձեռնել է` ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման որոշումը:
Ըստ դատախազության ներկայացրած հաղորդագրության` ՀՀ կառավարության` 2001 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով: Գնման առաջարկ են ներկայացրել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունները:
Մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն մեկ ամիս անց պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:
ՀՀ կառավարության` 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքով մասնավորեցրել է «Ռոբերտո» բելգիական կազմակերպությունը: Մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200.000 դոլարը:
«Ռոբերտո» ընկերության հիմնադիրները եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի):
«Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, որը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:
6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման:
2003 թ. հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին: