https://arm.sputniknews.ru/20260515/rdum-ahabekchutjunner-tsragrats-kievi-gvortsakaly-datapartvel-e-21-tarva-azatazrkman-adts-102211600.html
ՌԴ–ում ահաբեկչություններ ծրագրած Կիևի գործակալը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման. ԱԴԾ
ՌԴ–ում ահաբեկչություններ ծրագրած Կիևի գործակալը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Տղամարդը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, ինչպես նաև պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, պահպանման կամ կրման... 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T11:34+0400
2026-05-15T11:34+0400
2026-05-15T11:38+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
լրտես
լրտեսություն
ռուսաստան
ուկրաինա
կիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65316049_0:29:3072:1757_1920x0_80_0_0_075a6f2091f664af79fc12bafa0b2f7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հավաքագրված, ծնունդով կիևցի տղամարդը, որը ծրագրում էր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչություններ իրականացնել Նիժնի Նովգորոդի մարզում, դատապարտվել է 21 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:Քննությամբ պարզվել է, որ Կիևում ծնված քաղաքացին, բնակվելով Ուկրաինայում, 2024 թվականին հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից՝ վարձատրության դիմաց Նիժնի Նովգորոդի մարզի տարածքում ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով: Ղրիմում ձերբակալվել են Կիևի 2 գործակալներ. նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջՀամակարգողի ղեկավարությամբ չարագործը վերապատրաստվել է կոնսպիրատիվ կապի միջոցների կիրառման, պայթուցիկ նյութերի հետ վարվելու հարցերում, հրահանգավորվել է առաջադրանքների կատարման ձևերի ու մեթոդների մասին և ապահովվել է գումարով՝ «դիվերսիոն գործունեություն իրականացնելու համար»։Տղամարդը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և 222.1 հոդվածի 3-րդ մասի «գ» կետով (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահպանում, փոխադրում, առաքում կամ կրում):Նովոռոսիյսկի 2 բնակիչ է կալանավորվել. նրանք տվյալներ են փոխանցել ուկրաինացի ահաբեկիչներին
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65316049_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1aca63052afdef4d374f5e3fe340e96c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , լրտես, լրտեսություն, ռուսաստան, ուկրաինա, կիև
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , լրտես, լրտեսություն, ռուսաստան, ուկրաինա, կիև
ՌԴ–ում ահաբեկչություններ ծրագրած Կիևի գործակալը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման. ԱԴԾ
11:34 15.05.2026 (Թարմացված է: 11:38 15.05.2026) Տղամարդը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, ինչպես նաև պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, պահպանման կամ կրման հոդվածներով:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հավաքագրված, ծնունդով կիևցի տղամարդը, որը ծրագրում էր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչություններ իրականացնել Նիժնի Նովգորոդի մարզում, դատապարտվել է 21 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:
«Օրինական ուժի մեջ է մտել Նիժնի Նովգորոդի մարզային դատարանի դատավճիռը 1976 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ... Նրան նշանակվել է պատիժ՝ 21 տարի ժամկետով ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում, և 700 հազար ռուբլի տուգանք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քննությամբ պարզվել է, որ Կիևում ծնված քաղաքացին, բնակվելով Ուկրաինայում, 2024 թվականին հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից՝ վարձատրության դիմաց Նիժնի Նովգորոդի մարզի տարածքում ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով:
Համակարգողի ղեկավարությամբ չարագործը վերապատրաստվել է կոնսպիրատիվ կապի միջոցների կիրառման, պայթուցիկ նյութերի հետ վարվելու հարցերում, հրահանգավորվել է առաջադրանքների կատարման ձևերի ու մեթոդների մասին և ապահովվել է գումարով՝ «դիվերսիոն գործունեություն իրականացնելու համար»։
«Գաղտնարան կազմակերպելու առաջադրանքը կատարելիս մեղադրյալը հանցանքի վայրում ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից: Նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել են պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր, ԱԹՍ, փաստաթղթեր և կապի միջոցներ»,-հայտարարել են գերատեսչությունում:
Տղամարդը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և 222.1 հոդվածի 3-րդ մասի «գ» կետով (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահպանում, փոխադրում, առաքում կամ կրում):