https://arm.sputniknews.ru/20260514/ghrimum-dzerbakalvel-en-kievi-2-gvortsakalner-nranq-megharvum-en-petakan-davatshanutjan-mej-102165603.html
Ղրիմում ձերբակալվել են Կիևի 2 գործակալներ. նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջ
Ղրիմում ձերբակալվել են Կիևի 2 գործակալներ. նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջ
Sputnik Արմենիա
Հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության հոդվածով: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T12:09+0400
2026-05-14T12:09+0400
2026-05-14T12:12+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
կիև
լրտես
գործակալ
ղրիմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102164501_1:0:854:480_1920x0_80_0_0_975fa97efd4ca0d66f2f64e20af63e6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ձերբակալվել են Ղրիմի երկու բնակիչներ, որոնք ուկրաինական կողմին փոխանցում էին տեղեկություններ ռազմական օբյեկտների մասին և թերակղզու տարածքային պաշտպանության անդամների անհատական տվյալներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:Նշվում է, որ Կրասնոպերեկոպսկի շրջանի բնակիչը Telegram մեսենջերով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցչի հետ և նրան փոխանցել է լուսանկարներ ու տեսանյութեր, ինչպես նաև կոորդինատներ և այլ տեղեկություններ թերակղզու տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օբյեկտների տեղակայման վայրերի մասին:Նովոռոսիյսկի 2 բնակիչ է կալանավորվել. նրանք տվյալներ են փոխանցել ուկրաինացի ահաբեկիչներինԵրկրորդ կասկածյալը Սիմֆերոպոլի բնակիչ է, որը համացանցում կապ է հաստատել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հետ և գաղտնի համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նա նույնիսկ գործակալի կեղծանուն է ընտրել և համաձայնել է տեղեկություններ հայտնել Ղրիմի տարածքային պաշտպանության ներկայացուցիչների կադրային կազմի և անհատական տվյալների վերաբերյալ։Երկու չարագործները ձերբակալվել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից: Հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության հատկանիշներով:Ռուսաստանի 4 քաղաքում ձերբակալել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների 5 գործակալի
կիև
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102164501_126:0:766:480_1920x0_80_0_0_a115015b5abd580ed18c0d88b6f126b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, կիև, լրտես, գործակալ, видео, ղրիմ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, կիև, լրտես, գործակալ, видео, ղրիմ
Ղրիմում ձերբակալվել են Կիևի 2 գործակալներ. նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջ
12:09 14.05.2026 (Թարմացված է: 12:12 14.05.2026) Հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության հոդվածով:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ձերբակալվել են Ղրիմի երկու բնակիչներ, որոնք ուկրաինական կողմին փոխանցում էին տեղեկություններ ռազմական օբյեկտների մասին և թերակղզու տարածքային պաշտպանության անդամների անհատական տվյալներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:
Նշվում է, որ Կրասնոպերեկոպսկի շրջանի բնակիչը Telegram մեսենջերով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցչի հետ և նրան փոխանցել է լուսանկարներ ու տեսանյութեր, ինչպես նաև կոորդինատներ և այլ տեղեկություններ թերակղզու տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օբյեկտների տեղակայման վայրերի մասին:
Երկրորդ կասկածյալը Սիմֆերոպոլի բնակիչ է, որը համացանցում կապ է հաստատել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հետ և գաղտնի համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նա նույնիսկ գործակալի կեղծանուն է ընտրել և համաձայնել է տեղեկություններ հայտնել Ղրիմի տարածքային պաշտպանության ներկայացուցիչների կադրային կազմի և անհատական տվյալների վերաբերյալ։
«Համակարգողի ցուցումով նա հակառակորդին տվյալներ է փոխանցել ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պաշտպանության օբյեկտների վերաբերյալ, որոնք հետագայում կարող էին օգտագործվել դիվերսիաներ ծրագրելու և Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռահրետանային հարվածներ հասցնելու համար»,-պատմել են հատուկ ծառայությունից:
Երկու չարագործները ձերբակալվել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից: Հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության հատկանիշներով: