00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին

Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանի կարծիքով` թե՛ այսօրվա դատական նիստին կայացված որոշումները, թե՛ նախորդինը իրենց համար բավարար են, որ բացարկի միջնորդություն ներկայացնեն։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հաջորդ դատական նիստին դատավորին բացարկի միջնորդություն ենք ներկայացնելու` առաջարկելով ու խնդրելով, որ ինքը հայտնի ինքնաբացարկ ներկայացնի»,– նշեց Վարդևանյանը։
Ըստ նրա` թե՛ այսօրվա դատական նիստին կայացված որոշումները, թե՛ նախորդինը, երբ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին անգամ այցելել հոր գերեզմանին, իրենց համար բավարար են, որ ներկայացնեն բացարկի միջնորդություն։
«Ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում այլևս Հայաստանում խախտվել է անմենակարևոր երաշխիքներից մեկը` քաղաքական գործընթացի հավասարության երաշխիքը։ Եթե քաղաքական գործընթացին մասնակցող ուժերից մեկի առաջնորդը կարողանում է շփվել քաղաքացիների հետ, ներկայացնել իր ծրագրերը, իսկ մյուս ուժի քաղաքական առաջնորդն այդ հնարավորությունից զրկված է, սա խոսում է Հայաստանում քաղաքական իրավունքների հավասարության խաթարման մասին»,– ընդգծեց փաստաբանը։
Վարդևանյանը համոզված է` նման վերաբերմունքը Կարապետյանի նկատմամբ խտրական, անհավասար, վրեժխնդրության հերթական դրսևորումներ են, որոնցից որևէ մեկը ոչինչ չի շահում։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Լրահոս
0