00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ կլինի ՀՀ տնտեսության հետ առանց վերարտահանման. տնտեսագետը` ԵՄ հռչակագրի ռիսկերի մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ–ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում կողմերը համաձայնել են «ուժեղացնել համագործակցությունը՝ ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու և դրա դեմ պայքարելու համար»։ Փաստաթղթի տնտեսական հետևանքների մասին Sputnik Արմենիան խոսել է Աղասի Թավադյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Եթե Հայաստանն այսօր դուրս գա ԵԱՏՄ–ից, տնտեսության համար դա շատ ավելի ցավոտ կլինի, քան կարող էր լինել 2018 թ․-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը`արձանագրելով, որ հակառակ ամեն օր արվող քաղաքական հայտարարությունների` ՀՀ գործող իշխանության կառավարման տարիներին Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունն ավելի ամրապնդվել է, Եվրոպայի հետ` թուլացել։
© Sputnik / Aram NersesyanԱղասի Թավադյան
Кандидат экономических наук, доцент Агаси Тавадян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2026
Աղասի Թավադյան
«2018-ից ի վեր դեպի ԵԱՏՄ արտահանումն աճել է ավելի քան 5, Ռուսաստան` 3 և ավելի անգամ։ Դեպի ԵՄ արտահանումը 5 %-ով կրճատվել է։ Սա խոսում է այն մասին, որ անկախ քաղաքական հայտարարություններից` ՀՀ իրական տնտեսական քաղաքականությունը տանում է դեպի ԵԱՏՄ շուկա։ Եվ սա նաև եվրոպական կողմը պիտի հստակ իմանա»,– նշում է Թավադյանը։
Ինչպես հայտնի է, մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի մեջ, ի թիվս այլ կետերի, կա նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներին վերաբերող հատված։ Փաստաթղթում նշված է, որ որ կողմերը համաձայնել են «ուժեղացնել համագործակցությունը ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու և դրա դեմ պայքարելու համար»։ նշվում է, որ կողմերը կամրապնդեն համատեղ ջանքերը՝ երկակի նշանակության ապրանքների առևտրի և վերարտահանման մոնիտորինգի, սահմանափակման և վերահսկման համար։
Պատկերացնելու համար, թե Հայաստանի համար ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ այս պարտավորության իրագործումը, Աղասի Թավադյանն առաջարկում է դիտարկել պաշտոնական վիճակագրության մի քանի տվյալներ։
«2024 թվականին մեր տնտեսությունը պիկային` 13․1 միլիարդ դոլարի արտահանում գրանցեց, որի 63 %-ը ոսկին և թանկարժեք մետաղներն էին, որոնք եկել էին Ռուսաստանից, անցել Հայաստանի տարածքով և վերարտահանվել հիմնականում դեպի ԱՄԷ։ Մոտավորապես 8 %-ը այլ ապրանքների, մեծ մասամբ` տեխնիկայի վերարտահանումն է երրորդ երկրներից դեպի Ռուսաստան։ 2025 թ․-ին ՀՀ–ից արտահանումը կազմել է 8․4 միլիարդ, ինչը շուրջ 30 %-ով ցածր է եղել 2024 թ․-ի ցուցանիշից, որովհետև ոսկու վերարտահանումը զգալի անկում է ապրել։ Բայց նույնիսկ այս 8․4 միլիարդի արտահանման մեջ մեր ավանդական ապրանքների ծավալը` առանց վերարտահանման, կազմում է մոտավորապես 4 միլիարդ, մնացածը էլի տեխնիկայի և ոսկու վերարտահանումն է»,– ասում է տնտեսագետը` հավելելով, որ եթե այս արտահանվող ապրանքներից վերարտահանումները բացառվեն, ՀՀ–ից արտահանման ծավալը 4 մլրդ–ով կնվազի։
Եվրամիության հիմնական նպատակը Հայաստանը ՌԴ–ի դեմ 2–րդ «ֆորպոստ» դարձնելն է. քաղտեխնոլոգ
Մասնագետը նաև արձանագրում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում ևս ՀՀ–ից արտահանումների գերակշիռ մասը կազմել է վերարտահանվող կենցաղային տեխնիկան։ Դրա արդյունքում բջջային հեռախոսների ու կենցաղային տեխնիկայի վերարահանմամբ զբաղվող «Մոբայլ սենթըր» ընկերությունը նշված ժամանակահատվածում դարձել է ՀՀ ամենախոշոր հարկատուն։ Սա իր հերթին վկայում է, որ վերարտահանումները էական դեր են խաղում նաև հարկային մուտքերի աճի տեսանկյունից։
Ինչ վերաբերում է ռուսական շուկայի ընձեռած հնարավորությունները եվրոպական շուկայով փոխարինելուն, Թավադյանը հիշեցնում է, որ Եվրոպա արտահանվող ապրանքների 80 %-ն այսօր սև և գունավոր մետաղներն են ու հանքաքարը։ Դրանց վրա, ինչպես տնտեսագետն է նկատում, Made in Armenia գրված չէ, այսինքն՝ էական չէ, թե որտեղից է ծագում, անկախ նրանից Հայաստանը ԵՄ անդամ է, թե ոչ, անկախ նրանից, թե ինչ մաքսատուրքերով է հասնում տվյալ երկիր, այդ ապրանքները միշտ գնորդ ունենալու են։
«Դեպի ԵՄ մեր արտահանման 10 %-ը թեթև արդյունաբերությունն է` տեքստիլը և տրիկոտաժը, որը մեր հաջողված ուղղություններից մեկն է։ Այդ ապրանքների վրա արդեն «Made in Armenia» գրությամբ պիտակ կա»,– նկատում է տնտեսագետը։
Մինչդեռ ռուսական շուկա ՀՀ–ից արտահանվող ապարանքների 90 %-ը գյուղատնտեսական արտադրանքն է, նաև դեղագործական ապրանքները, պլաստիկի զգալի հատված։
Աղասի Թավադյանն ընդգծում է, որ ՌԴ արտահանվող ապրանքները հիմնականում բարձր ավելացված արժեք ունեցող արտադրական ապրանքներ են, որոնց մեծ մասի համար ԵՄ շուկան ներկա պահին պարզապես փակ է` պայմանավորված ԵՄ չափորոշիչներով։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Փաշինյանին ասել էր, որ Մոսկվան հետևում է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումներին և դրանց հանգիստ է վերաբերվում։ Սակայն միաժամանակ և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ լինելը անհնար է։ ՌԴ նախագահը նաև ակնարկել էր, որ Հայաստանն այժմ վայելում է ԵԱՏՄ-ի ընձեռած արտոնություններն ու առավելությունները, այդ թվում՝ գազի արտոնյալ գինը։
Նշենք, որ վերջին 4 տարիներին ՌԴ–ի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների արդյունքում ռուսական կապիտալի ներհոսքի և դեպի Ռուսաստան վերարտահանումների շնորհիվ Հայաստանի ՀՆԱ–ն շուրջ 3 միլիարդ դոլարով ավելացրել է։
Լրահոս
0