https://arm.sputniknews.ru/20260401/rd-n-hajastanin-gazy-vatsharum-e-aveli-ezhan-qan-ajd-vareliqi-gnern-en-evrvopajum-putin-100512928.html
ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է ավելի էժան, քան այդ վառելիքի գներն են Եվրոպայում. Պուտին
ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է ավելի էժան, քան այդ վառելիքի գներն են Եվրոպայում. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները լավ տեմպերով են զարգանում։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T20:38+0400
2026-04-01T20:38+0400
2026-04-01T20:38+0400
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
գազ
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1255/73/12557366_0:84:1600:984_1920x0_80_0_0_b07f9f3d768d08a2811527c4ff7a4937.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է զգալիորեն ավելի էժան, քան այդ վառելիքի գներն են Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։Պուտինն ընդգծել է, որ ինքն ու Փաշինյանը «հաճախ են վիճում» էներգակիրների գների և մատակարարումների հարցի շուրջ։ Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ երկրների միջև տնտեսական հարաբերությունները նույնպես լավ տեմպերով են զարգանում։ 2024 թվականի ընթացքում երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11 մլրդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 մլրդ դոլար։Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերություններ են, որոնք ձևավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը և անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1255/73/12557366_89:0:1512:1067_1920x0_80_0_0_df67375475055e340947509c7e992c5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, գազ, հայաստան, ռուսաստան
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, գազ, հայաստան, ռուսաստան
ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է ավելի էժան, քան այդ վառելիքի գներն են Եվրոպայում. Պուտին
Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները լավ տեմպերով են զարգանում։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է զգալիորեն ավելի էժան, քան այդ վառելիքի գներն են Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է էներգետիկային։ Հուսով եմ՝ այստեղ էլ իրավիճակը կշտկվի։ Այսօրվա դրությամբ, գիտեք, էներգակիրների, ասենք՝ գազի գները Եվրոպայում տեղ-տեղ տեղ գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 600 դոլարը։ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է հազար խորանարդի դիմաց 177,5 դոլարով։ Տարբերությունը մեծ է»,-ասել է նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ ինքն ու Փաշինյանը «հաճախ են վիճում» էներգակիրների գների և մատակարարումների հարցի շուրջ։ Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ երկրների միջև տնտեսական հարաբերությունները նույնպես լավ տեմպերով են զարգանում։ 2024 թվականի ընթացքում երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11 մլրդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 մլրդ դոլար։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերություններ են, որոնք ձևավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը և անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։