00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եվրամիության հիմնական նպատակը Հայաստանը ՌԴ–ի դեմ 2–րդ «ֆորպոստ» դարձնելն է. քաղտեխնոլոգ

© Photo : press office of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանի հանդիպումը Անտոնիո Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Անտոնիո Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2026
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանն իրեն հակառուսական նախագծերի մեջ ներքաշելու փորձերից ոչինչ չի շահում։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Եվրամիության հիմնական նպատակը Ուկրաինայից հետո Հայաստանը Ռուսաստանի դեմ երկրորդ ֆորպոստ դարձնելն է, և այս օրերի եվրոպական գագաթնաժողովները Երևանում պետք է դիտարկել առաջին հերթին այդ տեսանկյունից։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց Երևանում եվրոպացի քաղաքական գործիչների ելույթներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությանը։ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքում հանդիպումների և միջոցառումների հիմնական լեյտմոտիվը Ռուսաստանին հակադրվելն էր։
«Եվրոպացիներն ու Ուկրաինան ունեն հստակ ռազմավարական նպատակներ և խնդիրներ։ Տվյալ դեպքում Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպացիների ընդհանուր ռազմավարության տակտիկական օղակ է», - ասաց նա։
Իսկ Հայաստանում բարեփոխումների, եվրոպական արժեքներին ու չափանիշներին հաղորդակցվելու, տնտեսական համագործակցության մասին խոսակցություններն ու այլ շռայլ խոստումներն ընդամենը ՌԴ-ից Հայաստանի ընդհանուր անջատման «օժանդակ» տարբերակներ են։ Ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում դժվար թե կյանքի կոչվեն, դրանք առավել միտված են քարոզչական էֆեկտ ստանալուն։ Բայց սպառնալիքները, որոնցով հղի է Հայաստանի համար իրերի այս դասավորվածությունը, շոշափելի կլինեն արդեն տեսանելի ապագայում։
Բարով եք եկել ՀՀ, որտեղ 50-ից ավելի քաղբանտարկյալ կա․ բողոքի ակցիա նախագահականի մոտ
Փորձագետը քննադատությանը չդիմացող համարեց այն պնդումները, թե Հայաստանը չի մասնակցում հակառուսական օրակարգին և աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներգրավվելու խնդիր չի դնում, այլ ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհով միայն իր տնտեսության արդիականացման, պետական ինստիտուտների կատարելագործման, կառավարման բարելավման խնդիրներ է հետապնդում և այլն: Նրա խոսքով՝ համագործակցության նման մոդելը լիովին թույլատրելի էր և ենթադրվում էր 2017 թվականին ստորագրված ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի (CEPA) շրջանակներում: Այդ փաստաթուղթը որևէ կոնֆլիկտ չէր պարունակում և լիովին հավասարակշռված մոտեցում էր ապահովում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ պահպանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը և միաժամանակ երկրի արդիականացման նպատակով փոխգործակցելով Եվրոպայի հետ։
«Այժմ իրավիճակը բոլորովին այլ է. Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում Հայաստանից հստակ ընտրություն են ակնկալում։ Եվ Մակրոնի խոսքերն այն մասին, որ Եվրոպան պետք է ավելի ակտիվ մասնակցի Հայաստանի անվտանգության ապահովմանը, որ ՀՀ տարածքում հազարավոր ռուս զինվորականներ ու սահմանապահներ կան, միանգամայն տեղավորվում են այն երկընտրանքի մեջ, որի առաջ կանգնեցնում են Երևանին», - ասաց Հակոբյանը։
Այս տեսանկյունից վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական բարդ իրավիճակում է հայտնվել։ Մի կողմից իշխանությունների բազմաթիվ հայտարարություններն են այն մասին, որ ռուսական բազայի դուրսբերումը չի քննարկվում, մյուս կողմից՝ Ֆրանսիայի նախագահի գրեթե բաց տեքստով կոչը անվտանգային հարցերում կողմնորոշվելու վերաբերյալ։
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ Ռուսաստանի մասով Մակրոնի երևանյան հայտարարությունները կոչված են նաև Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում ձևավորելու նոր փաստարկներ, առևտրի նոր առարկա: Հակոբյանը պնդում է՝ Հայաստանն ինքը այդ սակարկությունից ոչինչ չի շահում, այն տվյալ դեպքում հայտնվել է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ քաղաքական «մենյուում»։
Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր
Ընդ որում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Փաշինյանին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը ոչ ոք չի չեղարկել՝ գագաթաժողովն անցկացվեց ընտրություններից մեկ ամիս առաջ, և այդ ժամկետը պատահական չի ընտրված։ Եվրոպացիներն ու Մակրոնը մասնավորապես ցանկացել են լրացուցիչ քարոզչական ռեսուրս ապահովել Հայաստանի իշխանությունների համար։ Եթե ընտրությունները չլինեին, մեծ հարց է՝ հենց այս տարի գագաթնաժողով կանցկացնեի՞ն Երևանում։ Այլ իրավիճակում կարող էր բոլորովին այլ որոշում կայացվել։
Լրահոս
0