00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ-ն կրկին խոստանոմ է Հայաստանում ներդնել 2,5 մլրդ եվրո. հռչակագիր է ընդունվել

© SputnikПремьер-министр Никол Пашинян выступает на инаугурационной сессии в первый день Ереванского диалога 2026 (5 мая 2026). Еревaн
Премьер-министр Никол Пашинян выступает на инаугурационной сессии в первый день Ереванского диалога 2026 (5 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2026
Բաժանորդագրվել
Հռչակագիրը բաղկացած է 44 կետից, որոնք վերաբերում են համագործակցության տարբեր ոլորտներին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայաստանն ու ԵՄ-ն համատեղ հռչակագիր են ընդունել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքներով: Ընդհանուր առմամբ, հռչակագիրը բաղկացած է 44 կետից, որոնցից առանձնացրել ենք կարևոր կետերը․
Կողմերը բարձր են գնահատում խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Բարձր են գնահատվում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները և խաղաղության հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։
«Եվրոպական միությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, ինչը հիմնված կլինի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անխախտելիության և փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք բարձր ենք գնահատում ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համատեքստում»,- նշված է տեքստում։
Ըստ հռչակագրի՝ «գլոբալ դարպասներ» ռազմավարական ծրագրի շրջանակներում ակնկալվում է, որ ԵՄ ներդրումները Հայաստանում կհասնեն 2,5 մլրդ եվրոյի:
ԵՄ-ն ողջունում է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային կապերի ընդլայնմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները և վերահաստատում է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
«Այս ընդհանուր տեսլականը նպաստում է խաղաղության, կայունության և փոխկապակցվածության ամրապնդմանը Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում՝ միաժամանակ ամրապնդելով մարդկանց միջև կապերը: Այս համատեքստում TRIPP-ն առանցքային նախագիծ է, որը նպաստում է կայուն, անվտանգ տարածաշրջանային փոխկապակցմանը»,- ասվում է հռչակագրում։
ԵՄ-ն վերահաստատում է միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հանձնառությունը: Հայաստանը ողջունում է ԵՄ աջակցությունը մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը համապատասխան Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման գործում:
Կողմերը ողջունում են 2024 թվականին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության զգալի առաջընթացը, որը, ինչպես ակնկալվում է, կբարձրացնի շարժունակությունը, կնպաստի մարդկանց միջև ավելի սերտ շփումներին և կամրապնդի Եվրոպական միության և Հայաստանի միջև տնտեսական կապերը:
Հայաստանն ու ԵՄ-ն կարևորում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը, ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ կատարումը:
Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ: Այս առումով ԵՄ-ն և Հայաստանը պարտավորվում են հետագայում զարգացնել, խորացնել և ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Երևանը և Բրյուսելը ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև զարգացող համագործակցությունը Հայաստանի ժողովրդավարական կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա մանիպուլյացիաների դեմ պայքարում, ինչպես նաև միջամտությունների և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խարխլելու փորձերի գործում: Նշվում է, որ այս երկկողմ համագործակցության մեջ կարևոր ներդրում է դարձել հիբրիդային հարցերով ԵՄ արագ արձագանքման խմբի ծավալումը:
Կողմերը վճռական են շարունակելու սերտ համագործակցությունը ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու հարցում:
Ավելի վաղ գագաթաժողովի արդյունքներով Երևանում Հայաստանը և Եվրոպական Միությունը տորագրել են երկու փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 5-ին անցկացվել է Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Դրան նախորդել էր մայիսի 4-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Լրահոս
0