https://arm.sputniknews.ru/20260427/davit-minasjani-gvortsvov-arajin-datakan-nisty-hetadzgvel-e-pastabany-hajtnel-e-pattshary-101461338.html
Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է. փաստաբանը հայտնել է պատճառը
Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է. փաստաբանը հայտնել է պատճառը
Sputnik Արմենիա
Այս պահին Մինասյանը դեռ բժիշկների հսկողության տակ է։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T17:18+0400
2026-04-27T17:18+0400
2026-04-27T17:18+0400
դավիթ մինասյան
դատարան
նիստ
եկեղեցի
միջադեպ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100424984_0:67:1280:787_1920x0_80_0_0_9f3975940c0c224b9b70764b9f4de8d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Պաշտպանի խոսքով՝ այժմ Մինասյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Փաստաբանն ընդգծեց, որ այս ընթացքում նրա համար մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։Ապրիլի 14–ին 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100424984_72:0:1209:853_1920x0_80_0_0_7c7a20fd50a0b189e7edbe53c070c105.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ մինասյան, դատարան, նիստ, եկեղեցի, միջադեպ, նիկոլ փաշինյան
դավիթ մինասյան, դատարան, նիստ, եկեղեցի, միջադեպ, նիկոլ փաշինյան
Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է. փաստաբանը հայտնել է պատճառը
Այս պահին Մինասյանը դեռ բժիշկների հսկողության տակ է։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Նիստը պետք է կայանար վաղը՝ ապրիլի 28–ին, սակայն Դավիթի առողջական վիճակից ելնելով՝ մենք ինքներս ենք դիմել նիստի տեղափոխման խնդրանքով»,– նշեց նա։
Պաշտպանի խոսքով՝ այժմ Մինասյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Փաստաբանն ընդգծեց, որ այս ընթացքում նրա համար մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։
Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Ապրիլի 14–ին 18-ամյա Դավիթ Մինասյանի
կալանքը վերացվեց։ Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան: