https://arm.sputniknews.ru/20260423/hajvoc-ceghaspanutjan-tshanachman-pajqari-mvotecumnery-petq-e-veranajel-ev-verarzhevvorel-aram-a-101328202.html
Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի մոտեցումները պետք է վերանայել և վերարժևորել. Արամ Ա
Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի մոտեցումները պետք է վերանայել և վերարժևորել. Արամ Ա
Sputnik Արմենիա
Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T23:23+0400
2026-04-23T23:23+0400
2026-04-23T23:36+0400
արամ առաջին կաթողիկոս
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101326767_0:3:1501:847_1920x0_80_0_0_cce0b5c2b612d41bbea6c31d5b147a75.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ներկա աշխարհի, միջազգային հարաբերությունների նոր զարգացումների ֆոնին անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի ռազմավարական ու պահանջատիրական մոտեցումները վերանայել ու վերարժևորել։ Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոյին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ, իսկ հայ ժողովրդի պահանջատիրությունը չի նահանջել։«Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացումն է հայ ինքնության»,– հավելել է Արամ Ա–ն։Հայաստանի իշխանությունը, ըստ նրա, պետք է շարունակի աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ գործադրված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, քանի որ սա պատմականորեն անուրանալի իրողություն է։ Կաթողիկոսը համոզված է, որ մենք պետք է հիշեցնենք ցեղասպանությունը թուրքերին` այդ թվում մտավորականներին ու երիտասարդ սերնդին։Արամ առաջինը շեշտեց, որ իրենք մերժում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական ու տնտեսական ցանկացած հարաբերություն, որը կլինի ի հեճուկս ազգային գերագույն իրավունքների։Եզրափակելով ելույթը` Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսը ասաց, որ «Հիշել, հիշեցնել ու պահանջել» նշանաբանը պետք է պայքարի ուղեգիծը դառնա, մինչև որ ազգի իրավունքներն ամբողջությամբ չհատուցվեն։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։Սարսափը վերապրածների աչքերով. ներկայացվել են Հայոց ցեղասպանության նոր վկայություններ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101326767_0:0:1333:1000_1920x0_80_0_0_052b2e131848ec66bfcdc35e7064073a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, հայոց ցեղասպանություն
արամ առաջին կաթողիկոս, հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի մոտեցումները պետք է վերանայել և վերարժևորել. Արամ Ա
23:23 23.04.2026 (Թարմացված է: 23:36 23.04.2026) Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ներկա աշխարհի, միջազգային հարաբերությունների նոր զարգացումների ֆոնին անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի ռազմավարական ու պահանջատիրական մոտեցումները վերանայել ու վերարժևորել։ Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոյին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։
«Պետք է իրավական քայլեր կատարենք։ Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն քաղաքական բանակցությունների միջոցով ՝ պահպանելով տարածաշրջանի երկրների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,– ասաց նա:
Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ, իսկ հայ ժողովրդի պահանջատիրությունը չի նահանջել։
«Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացումն է հայ ինքնության»,– հավելել է Արամ Ա–ն։
Հայաստանի իշխանությունը, ըստ նրա, պետք է շարունակի աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ գործադրված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, քանի որ սա պատմականորեն անուրանալի իրողություն է։ Կաթողիկոսը համոզված է, որ մենք պետք է հիշեցնենք ցեղասպանությունը թուրքերին` այդ թվում մտավորականներին ու երիտասարդ սերնդին։
Արամ առաջինը շեշտեց, որ իրենք մերժում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական ու տնտեսական ցանկացած հարաբերություն, որը կլինի ի հեճուկս ազգային գերագույն իրավունքների։
«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և մեր բռնաբարված իրավունքների համար վնասի հատուցումը, Արցախի ժողովրդի վերադարձը և միջազգային երաշխիքներով ինքնավարության վերականգնումը, կրոնական և պատմական հուշարձանների պաշտպանությունը և Բաքվից հայ գերիներ ազատ արձակումը մնում են պահանջատիրության հիմնական սկզբունքները ու հավաքական պահանջը»,– հավելեց նա։
Եզրափակելով ելույթը` Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսը ասաց, որ «Հիշել, հիշեցնել ու պահանջել» նշանաբանը պետք է պայքարի ուղեգիծը դառնա, մինչև որ ազգի իրավունքներն ամբողջությամբ չհատուցվեն։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։