00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սարսափը վերապրածների աչքերով. ներկայացվել են Հայոց ցեղասպանության նոր վկայություններ

© Sputnik«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները» - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2026
Բաժանորդագրվել
Բազմաթիվ արխիվային փաստաթղթերի թվումկան նաև 8-ից 12 տարեկան երեխաների նամակներ։
ԵՐԵՎԱՆ, ապրիլի 23 - Sputnik. Ապրիլի 24-ին ընդառաջ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է մեծածավալ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների տասնյակ վավերագրական վկայություններ։
Այդօրինակ միջացառումներ կազմակերպվել են նաև նախորդ տարիներին։ Այս տարի ցուցահանդեսը կոչվում է «Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»։
© Sputnik«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
Временная выставка Документирование преступления: свидетельства очевидцев Геноцида армян (23 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2026
«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ներկայացված են Ցեղասպանությունը վերապրածների (հայ վավերագրողներ, անհատներ, եկեղեցական և հասարակական-քաղաքական կազմակերպություններ) ավելի վաղ արված փաստագրումները՝ նրանց, ովքեր «տաք հետքերով» արձանագրել են կատարվածի սարսափները։
Պարսամյանը հստակեցրեց, որ ցուցահանդեսը նախորդ տարվա՝ օտարերկրյա ականատեսներին նվիրված նախագծի տրամաբանական շարունակությունն է: Այն ժամանակ ներկայացվել էին շուրջ 30 երկրների ավելի քան 70 վավերագրողներ՝ դիվանագետներ, միսիոներներ, ռազմագերիներ և ճանապարհորդներ՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի ականատեսներ։ Այս տարի հիմնականում ներկայացված են հայերի փաստագրումները։
© SputnikՍեդա Պարսամյան
Ответственная за организацию музейных экспозиций Музея-института Седа Парсамян на открытии временной выставки Документирование преступления: свидетельства очевидцев Геноцида армян (23 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2026
Սեդա Պարսամյան
Ցուցադրության կենտրոնական դեմքը հրաշքով փրկված լրագրող Արամ Անդոնյանն է, ով համարվում է Ցեղասպանության առաջին հետազոտողներից:
«Վերապրելով ցեղասպանությունը՝ նա սկսեց փաստագրումները դեռևս 1915 թվականին և այդ գործին նվիրեց իր կյանքի 5 տարին։ Այդ բոլորն արտացոլված է նրա «Նաիմի հուշերը» հիմնարար աշխատությունում, որտեղ կա տեղահանությունների և զանգվածային սպանությունների մասին ավելի քան 50 փաստաթուղթ», - նշել է Պարսամյանը։
«Նաիմի հուշերի» հիմքում ընկած են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Մեհմեդ Թալեաթ փաշայի փաստաթղթերն ու հրամանները, որոնք Անդոնյանին է վաճառել պետական պաշտոնյա Նաիմ Էֆենդի բեյը: Ցեղասպանության տարիներին բեյը ծառայել է Հալեպի տեղահանության վարչությունում, որը հայերի համար մահվան ճանապարհի հիմնական տարանցիկ կետերից էր։ Այնտեղ էլ Անդոյանը ծանոթացել է նրա հետ։
© Sputnik«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
Временная выставка Документирование преступления: свидетельства очевидцев Геноцида армян (23 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2026
«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
Ներկայացված մյուս գործիչներից են Շավարշ Միսակյանը, Զապել Եսայանը, Վահան Թոթովենցը, Անդրանիկ Օզանյանը, ինչպես նաև այն ժամանակ գործող հայկական հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչները:
Հատուկ ուշադրություն է դարձվել մտավորականության դերին։ Օրինակ, այստեղ կարելի է ծանոթանալ Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի գործունեությանը: Թումանյանը զբաղվել է մարդասիրական գործունեությամբ, օգնել Հայաստան հասած որբերին։ Տերյանը 1915-1916 թվականներին երկու անգամ այցելել է Երևանի այն ժամանակվա Ցարսկայա փողոցում (այժմ՝ Արամի փողոց) բացված որբանոց։ Այստեղ ապաստանել էին Վասպուրականից, Ալաշկերտից, Արճեշից տեղահանված, կոտորածն ու ցեղասպանությունը վերապրած երեխաները։
«Տերյանն նրանց պատմությունները հավաքելու նպատակով այցելում էր որբանոց։ Նա հիանալի ընկալում էր երեխաների փխրուն ներաշխարհը և չէր ցանկանում նրանց կրկին տանջել հարցերով, ուստի խաղի ձև էր հորինել ու երեխաներին խնդրում էր շարադրություններ գրել», - նշեց մեր զրուցակիցը։
© Sputnik«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
Временная выставка Документирование преступления: свидетельства очевидцев Геноцида армян (23 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2026
«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
Ե. Չարենցի անվան գրականության և պատմության թանգարանում այժմ պահվում է այդպես հավաքված 30 մանկական շարադրություն և 46 ձեռագիր թերթիկ։ Դրանց մի մասը ներկայացված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցահանդեսում։ Օրինակ՝ այստեղ կան գրառումներ, որտեղ երեխաները ներկայացնում են կարևոր դրվագներ՝ Վանի ինքնապաշտպանությանը մասնակցության, երեխաների և կանանց նկատմամբ բռնությունների մասին, ու թե ինչպես էին հատուկ այլանդակել հայ մանուկների արտաքինը, որպեսզի նրանց թուրքերը չգերեվարեն։
Ցուցադրված է նաև 1915 թվականի մի հայտնի լուսանկար, որը National Geographic-ը հրապարակել է 1919 թվականին Մեյնարդ Օուեն Ուիլյամսի հոդվածի հավելվածում։
«Այդ նկարում փոքրիկ հերոսներ են։ Նրանցից ավագը 12 տարեկան էր, երեխաները բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ հասել էին Վան։ Նրանք եկել էին Վանի նահանգապետ Համբարձումյանցի մոտ և զենք խնդրել, քանի որ պատրաստ էին պաշտպանել իրենց հարազատներին», - ներկայացնում է Պարսամյանը։
Առանձին բաժին նվիրված է կանանց փաստագրումներին, որոնց շնորհիվ աշխարհն իմացել է ողբերգության մասին։
© Sputnik«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
Временная выставка Документирование преступления: свидетельства очевидцев Геноцида армян (23 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2026
«Փաստագրելով ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների վավերագրումները»
Մասնավորապես, ներկայացվում է Արշալույս Մարդիգանյանի (նա ԱՄՆ տեղափոխվելուց հետո ընդունեց իր անվան անգլալեզու տարբերակը՝ Ավրորա) պատմությունը, ով հրաշքով փրկվելով՝ գաղթեց ԱՄՆ։ 1918 թվականին լույս տեսավ նրա «Հոշոտված Հայաստան» («Auction of Souls») գիրքը, որի հիման վրա ֆիլմ նկարահանվեց։ Չնայած նրան, որ ԱՄՆ-ում Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնելու որոշ շրջանակների մտավախությունների պատճառով ֆիլմը շուտով հեռացվեց էկրաններից, այն կարևոր դեր խաղաց Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան հասարակության իրազեկման գործում:
Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ վկայությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Եսթեր Մկրտչյանի պատմությունը՝ մի կին, ով կարողացավ երեխաների հետ միասին հաղթահարել տեղահանության սարսափները և փրկվել: Մկրտչյանների ընտանիքը Խարբերդ նահանգի Մեզիրե քաղաքից էր։ Թովմասը և Եսթերը վեց երեխա ունեին՝ Երվանդը, Զենոբը, Արսենը, Արաքսը, Արմինեն և Ալիսը։ Ընտանիքի գլխավորը՝ Թովմաս Մկրտչյանը, բողոքական հոգևորական էր, 1896 թվականից ծառայում էր Եգիպտոսի Բրիտանական Արևելյան հյուպատոսությունում, ինչի շնորհիվ նրան հաջողվեց խուսափել ձերբակալությունից և արտաքսումից։ 1915թ. հունիսին հրաման արձակվեց Խարբերդի հայերի տեղահանության մասին: Զենք որոնելու պատրվակով սկսվեցին զանգվածային խուզարկություններ, ձերբակալություններ, կողոպուտներ և բռնություններ։
Մկտչյանների ընտանիքը ևս չկարողացավ խուսափել շուրջկալներից։ Ապրելով բազմաթիվ փորձություններ, այդ թվում տիֆի համաճարակը (որով հիվանդացան Արաքսն ու Զենոբը), ընտանիքն անցավ Դերսիմով ու Էրզրումով և հասավ Թիֆլիս։ Մնալով առանց ապրուստի միջոցների՝ Եսթերը երեխաներին հանձնեց որբանոց և փորձեց գումար վաստակել։ Որոշ ժամանակ անց ընտանիքը ծովով մեկնեց Լիվերպուլ, այնտեղից՝ ԱՄՆ։ 1919 թվականին վերջնականապես հաստատվեցին ԱՄՆ-ում, որտեղ այսօր ապրում են նրանց ժառանգները։ 1918 թվականին Լոնդոնում հրապարակվեց Եսթեր Մկրտչյանի «From Turkish Toils: The Narrative of an Armenian Family's Escape» («Թուրքական դժոխքից. հայ ընտանիքի փախուստի պատմությունը») գիրքը։ Այն Խարբերդում հայերի տեղահանությունների և զանգվածային սպանությունների մասին կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկն է։
«Բանտ նետվեց ավելի քան երեք հազար ականավոր մարդ՝ Խարբերդի հայ բնակչության լավագույն ներկայացուցիչները... Ճանապարհին, անիծյալ ձորում, նրանց սպանեցին։ Ոմանք վրա նավթ լցնելով՝ ողջ-ողջ այրեցին, մյուսներին գնդակահարեցին, սպանեցին սրերով, կացիններով և քարերով...», - գրեց նա իր հուշերում:
Նա նաև նկարագրել է թեմի առաջնորդ Պսակ վարդապետի նկատմամբ դաժան հաշվեհարդարը, որին գլխիվայր կախեցին և տանջամահ արեցին:
Լրահոս
0