00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակցիա ԱԺ–ի դիմաց. պահանջում են հրապարակել 44–օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը

© Sputnik / Aram NersesyanԱկցիա ԱԺ–ի դիմաց
Ակցիա ԱԺ–ի դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2026
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ շարունակելու են իրենց պահանջը, քանի դեռ չի հրապարակվել հանձնաժողովի ամբողջական զեկույցը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց և պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։
Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունները երկար ժամանակ տարբեր տեղեկություններ չեն հրապարակել՝ դրանք ներկայացնելով որպես գաղտնի տվյալներ։
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Գևորգյան
Акция протеста перед зданием Национального собрания (24 марта 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2026
Գևորգ Գևորգյան
«Այս իշխանությունը տարիներ շարունակ չեն հրապարակել այն ամենը, ինչ չեն ուզել, կոծկել են «հույժ գաղտնիության» անվան ներքո։ 4-5 տարի շարունակ ասում էին՝ այս հանձնաժողովը լույս է սփռելու ամեն ինչի վրա, լինելու են դատական ակտեր, ձերբակալություններ, բայց հետո հանկարծ բոլորը դրա մասին լռեցին։ Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են պատասխանատու պատերազմի համար, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է նոր ընտրությունների առաջ»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի, որպեսզի կարողանա գիտակցված որոշումներ կայացնել։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պահանջը, քանի դեռ չի հրապարակվել հանձնաժողովի ամբողջական զեկույցը և չեն հստակեցվել պատերազմի պատասխանատուները։
Հավաքվածները իրենց պահանջով նամակներ ստորագրեցին, որ փոխանցվեն ԱԺ խմբակցություններին։ Նրանք հավելեցին, որ ամեն օր՝ ժամը 15։00–ին, լինելու են խորհրդարանի դիմաց։
© Sputnik / Aram Nersesyan

Ակցիա ԱԺ–ի դիմաց

Ակցիա ԱԺ–ի դիմաց - Sputnik Արմենիա
1/3

Ակցիա ԱԺ–ի դիմաց

© Sputnik / Aram Nersesyan

Ակցիա ԱԺ–ի դիմաց

Ակցիա ԱԺ–ի դիմաց - Sputnik Արմենիա
2/3

Ակցիա ԱԺ–ի դիմաց

© Sputnik / Aram Nersesyan

«Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյան

«Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյան - Sputnik Արմենիա
3/3

«Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյան

1/3

Ակցիա ԱԺ–ի դիմաց

2/3

Ակցիա ԱԺ–ի դիմաց

3/3

«Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյան

Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:
Լրահոս
0