https://arm.sputniknews.ru/20260423/azhn-anhet-kvoratsneri-harazatnerin-hamapataskhan-dahlitsh-chi-tramadrel-101290809.html
ԱԺ–ն անհետ կորածների հարազատներին համապատասխան դահլիճ չի տրամադրել
ԱԺ–ն անհետ կորածների հարազատներին համապատասխան դահլիճ չի տրամադրել
Sputnik Արմենիա
Հարազատները հրաժարվեցին քննարկում կազմակերպել փոքր դահլիճում, քննարկումը կլինի փողոցում։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T12:48+0400
2026-04-23T12:48+0400
2026-04-23T12:57+0400
հայաստան
անհետ կորած
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101290907_1:0:1500:843_1920x0_80_0_0_c3a393bd3eeb40ad55408d117ac14cef.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ԱԺ–ն անհետ կորածների հարազատներին համապատասխան դահլիճ չի տրամադրել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը քննարկելու համար։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողներին հայտնեց, որ նրանք քննարկում անցկացնելու համար դեռ երեկ դահլիճ էին պահանջել, և ԱԺ քարտուղարությունը փոքր դահլիճ է տրամադրել։Ծնողները նշեցին, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, սակայն ներկա են միայն ընդդիմության ներկայացուցիչները։Անհետ կորած համարվող զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք մտադիր չեն ընդունել ԱԺ-ի թելադրած պայմանները և իրենց քննարկումը կկազմակերպեն հենց փողոցում։«Սա արդեն իրենց կողմից քմահաճույք է, սա ոչ մի իրավական հիմք չունի։ Ես իրենց քմահաճույքով չեմ շարժվելու»,– ասաց նա։Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում` պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101290907_188:0:1312:843_1920x0_80_0_0_e5bc8dd1285b1becaf493378a715386c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անհետ կորած, աժ (ազգային ժողով)
հայաստան, անհետ կորած, աժ (ազգային ժողով)
ԱԺ–ն անհետ կորածների հարազատներին համապատասխան դահլիճ չի տրամադրել
12:48 23.04.2026 (Թարմացված է: 12:57 23.04.2026) Հարազատները հրաժարվեցին քննարկում կազմակերպել փոքր դահլիճում, քննարկումը կլինի փողոցում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ԱԺ–ն անհետ կորածների հարազատներին համապատասխան դահլիճ չի տրամադրել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը քննարկելու համար։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողներին հայտնեց, որ նրանք քննարկում անցկացնելու համար դեռ երեկ դահլիճ էին պահանջել, և ԱԺ քարտուղարությունը փոքր դահլիճ է տրամադրել։
«Իրենք այսօր տրամադրել են 334 փոքր սրահը, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ, որ ծնողները տեղավորվեն։ Այսինքն՝ դա նաև արժանապատվության հարց է. դու ներկայացնում ես 190 հոգանոց ցուցակ, քեզ տրամադրում են 50-60 հոգանոց սրահ։ Սակայն, ըստ էության, կա քաղաքական որոշում, որ պետք է որևէ մեկը չմասնակցի, որովհետև իշխանությունը պատրաստ չէ բաց քննարկումների։ Գիտեք՝ նրանք մինչև հիմա ծնողների հետ խոսել են դռնփակ ձևաչափով։ Թե փակ դռների հետևում ինչ են խոսել, հետո հրաժարվել են իրենց խոսածից ու 6 տարի մարդկանց խաբել են։ Մեկ անգամ այս մարդիկ ուզեցին բաց քննարկում, ու իշխանությունը հրաժարվեց»,– ասաց Թովմասյանը։
Ծնողները նշեցին, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, սակայն ներկա են միայն ընդդիմության ներկայացուցիչները։
Անհետ կորած համարվող զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք մտադիր չեն ընդունել ԱԺ-ի թելադրած պայմանները և իրենց քննարկումը կկազմակերպեն հենց փողոցում։
«Սա արդեն իրենց կողմից քմահաճույք է, սա ոչ մի իրավական հիմք չունի։ Ես իրենց քմահաճույքով չեմ շարժվելու»,– ասաց նա։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ առ ժամանակ
ակցիաներ են անում` պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։