https://arm.sputniknews.ru/20260422/ete-minchev-majisi-20-y-gvortsarq-chkajana-hec-y-karvogh-e-tshanachvel-hanrajin-geraka-shah-101248388.html
Եթե մինչև մայիսի 20-ը գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ
Եթե մինչև մայիսի 20-ը գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ
Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` իր պաշտոնավարման լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և գործընթացը ամբողջությամբ ավարտվի։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T12:03+0400
2026-04-22T12:03+0400
2026-04-22T12:03+0400
հայաստան
ռոմանոս պետրոսյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
բաժնետոմս
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95796240_0:0:1600:901_1920x0_80_0_0_71a7ad0049d949aa633f3036f1d8cfd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Եթե մինչև մայիսի 20-ը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի փոխանցման գործարք չկայանա, ապա պետությունը կսկսի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը։ Այսօր ՀԾԿՀ–ում նիստից հետո լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։Նա նշեց` այժմ գործում է վարչական դատարանի որոշում, որով կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման գործընթացից` հնարավորություն տալով կողմերին բանակցությունների միջոցով հասնել համաձայնության։Այնուհետև, ըստ Պետրոսյանի, բաժնետոմսերը կանցնեն պետությանը, և համապատասխան մարմինը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բաշխման նոր լիցենզիա ստանալու համար։ Ինչ վերաբերում է իր պաշտոնավարմանը, Պետրոսյանն ընդգծեց, որ իր լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և գործընթացը ամբողջությամբ ավարտվի։«Տաշիր Կապիտալ» ընկերությունը վարչական դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանըՀիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95796240_62:0:1485:1067_1920x0_80_0_0_435ae841f205290e02f7ebf95d12111d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), բաժնետոմս, պաշտոն
հայաստան, ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), բաժնետոմս, պաշտոն
Եթե մինչև մայիսի 20-ը գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` իր պաշտոնավարման լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և գործընթացը ամբողջությամբ ավարտվի։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Եթե մինչև մայիսի 20-ը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի փոխանցման գործարք չկայանա, ապա պետությունը կսկսի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը։ Այսօր ՀԾԿՀ–ում նիստից հետո լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշեց` այժմ գործում է վարչական դատարանի որոշում, որով կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման գործընթացից` հնարավորություն տալով կողմերին բանակցությունների միջոցով հասնել համաձայնության։
«Այս փուլում փորձ է արվում բանակցությունների միջոցով ապահովել, որպեսզի ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը անցնեն պետությանը՝ փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն եթե այդ ժամկետում արդյունք չլինի, գործընթացը կմտնի պարտադիր պետականացման փուլ։ Պետականացման հաջորդ փուլում նախատեսվում է անկախ լիցենզավորված կազմակերպության կողմից ընկերության շուկայական արժեքի գնահատում, որին կավելացվի օրենքով սահմանված 15 տոկոս փոխհատուցումը»,– ասաց նա։
Այնուհետև, ըստ Պետրոսյանի, բաժնետոմսերը կանցնեն պետությանը, և համապատասխան մարմինը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բաշխման նոր լիցենզիա ստանալու համար։ Ինչ վերաբերում է իր պաշտոնավարմանը, Պետրոսյանն ընդգծեց, որ իր լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և գործընթացը ամբողջությամբ ավարտվի։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։