https://arm.sputniknews.ru/20260420/tashir-kapital-ynkerutjuny-varchakan-dataranum-haghtel-e-hh-karavarutjany-101189054.html
«Տաշիր Կապիտալ» ընկերությունը վարչական դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը
«Տաշիր Կապիտալ» ընկերությունը վարչական դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը
Sputnik Արմենիա
Դատարանն արձանագրել է, որ ՀԷՑ–ի հարկադիր օտարումը տվյալ դեպքում կդիտվի ոչ միայն վաղաժամ, այլ նաև անհամաչափ միջամտություն սեփականության իրավունքին։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T18:07+0400
2026-04-20T18:07+0400
2026-04-20T18:10+0400
հայաստան
«տաշիր կապիտալ»
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_0:320:3073:2048_1920x0_80_0_0_7cc4e5088952e91a25e3e97d214c3183.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Վարչական դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ կառավարության։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։Ապրիլի 2-ին հայտնել էինք, որ ընկերությունը դիմել է դատարան` պահանջելով ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար պահպանել կողմերի միջև բանակցությունների համար սահմանված ժամկետը։ Օրենքով «Տաշիր Կապիտալ»–ի կողմից ՀԷՑ–ի լիցենզիայի զրկվելուց հետո 3 ամսվա ժամկետ է սահմանվում բանակցությունների համար, իսկ եթե ընդհանուր հայտարարի չեն գալիս, ապա հանրային գերակա շահի տարբերակով է տեղի ունենա գործընթացը։ Մինչդեռ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արդեն իսկ հայտարարել էր, թե գնում են ՀԷՑ–ի պետականացման հանրային գերակա շահի ճանապարհով։ Ըստ այդմ` «Տաշիր Կապիտալը» դիմել էր դատարան` հիմնավորելով, որ ՀՀ կառավարությունը 3 ամսվա ընթացքում որևէ գործողություն անելու իրավունք չունի։Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կառավարության անունից «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ին (որին պատկանում է ՀԷՑ–ի 70% բաժնեմասը) և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը (որին պատկանում է ՀԷՑ–ի 30% բաժնեմասը) առաջարկել է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը օտարել ՀՀ–ին և պահանջել պատասխանել իրեն մինչև փետրվարի 21–ը։ ՏԿԵՆ–ից նշել են նաև, որ նշված ժամկետում պատասխան չներկայացնելը կդիտվի որպես կառավարության կողմից ներկայացված առաջարկի մերժում։Մինչդեռ «Տաշիր Կապիտալն» այս գրությունը ստացել է փետրվարի 25–ին, որի արդյունքում զրկվել է առաջարկության վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, բանակցելուց և արդյունքում իր գույքը փոխադարձ համաձայնությամբ օտարելու հնարավորությունից։ Ըստ այդմ, դատարան ներկայացրած այս հայցով «Տաշիր Կապիտալը» պահանջում էր կառավարության հետ բանակցությունների եռամսյա ժամկետը հաշվարկել գրությունը պաշտոնապես ստանալու օրվանից, այն է՝ փետրվարի 25–ից։Բացի այդ, դատարանն իր որոշման մեջ նշել է, որ վարչական մարմինը պարտավոր էր այնպես անել, որ ծանուցումը հասնի հասցեատիրոջն այնպիսի ժամանակահատվածում, որը հնարավորություն կտար նրան ողջամիտ ժամկետում պատրաստել և ներկայացնել իր դիրքորոշումը, և եթե ծանուցումը ստացվել է ժամկետի ավարտից հետո, ապա վարչական մարմինը պետք է կա՛մ վերականգներ ժամկետը, կա՛մ սահմաներ նոր ողջամիտ ժամկետ։Հենց այս ընթացակարգային խախտումն էլ հիմք է հանդիսացել դատարանի համար, որպեսզի ՏԿԵՆ վարչական ակտն անվավեր ճանաչվի։Դատարանն արձանագրել է նաև, որ ՀԷՑ–ի հարկադիր օտարումը տվյալ դեպքում կդիտվի ոչ միայն վաղաժամ, այլ նաև անհամաչափ միջամտություն սեփականության իրավունքին։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_125:0:2856:2048_1920x0_80_0_0_56cd43178698e1c736d926ff91715403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «տաշիր կապիտալ», հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան
հայաստան, «տաշիր կապիտալ», հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան
«Տաշիր Կապիտալ» ընկերությունը վարչական դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը
18:07 20.04.2026 (Թարմացված է: 18:10 20.04.2026) Դատարանն արձանագրել է, որ ՀԷՑ–ի հարկադիր օտարումը տվյալ դեպքում կդիտվի ոչ միայն վաղաժամ, այլ նաև անհամաչափ միջամտություն սեփականության իրավունքին։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Վարչական դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ կառավարության։ Այս մասին հայտնում է
«Փաստինֆո» գործակալությունը։
Ապրիլի 2-ին
հայտնել էինք, որ ընկերությունը դիմել է դատարան` պահանջելով ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար պահպանել կողմերի միջև բանակցությունների համար սահմանված ժամկետը։ Օրենքով «Տաշիր Կապիտալ»–ի կողմից ՀԷՑ–ի լիցենզիայի զրկվելուց հետո 3 ամսվա ժամկետ է սահմանվում բանակցությունների համար, իսկ եթե ընդհանուր հայտարարի չեն գալիս, ապա հանրային գերակա շահի տարբերակով է տեղի ունենա գործընթացը։ Մինչդեռ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արդեն իսկ հայտարարել էր, թե գնում են ՀԷՑ–ի պետականացման հանրային գերակա շահի ճանապարհով։ Ըստ այդմ` «Տաշիր Կապիտալը» դիմել էր դատարան` հիմնավորելով, որ ՀՀ կառավարությունը 3 ամսվա ընթացքում որևէ գործողություն անելու իրավունք չունի։
Դատարանն արձանագրել է, որ եռամսյա ժամկետը պետք է հաշվարկել փետրվարի 25–ից, ըստ այդմ` մինչև մայիսի 25–ը կառավարությունը որևէ գործողություն անելու իրավունք չունի։
Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կառավարության անունից «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ին (որին պատկանում է ՀԷՑ–ի 70% բաժնեմասը) և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը (որին պատկանում է ՀԷՑ–ի 30% բաժնեմասը) առաջարկել է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը օտարել ՀՀ–ին և պահանջել պատասխանել իրեն մինչև փետրվարի 21–ը։ ՏԿԵՆ–ից նշել են նաև, որ նշված ժամկետում պատասխան չներկայացնելը կդիտվի որպես կառավարության կողմից ներկայացված առաջարկի մերժում։
Մինչդեռ «Տաշիր Կապիտալն» այս գրությունը ստացել է փետրվարի 25–ին, որի արդյունքում զրկվել է առաջարկության վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, բանակցելուց և արդյունքում իր գույքը փոխադարձ համաձայնությամբ օտարելու հնարավորությունից։ Ըստ այդմ, դատարան ներկայացրած այս հայցով «Տաշիր Կապիտալը» պահանջում էր կառավարության հետ բանակցությունների եռամսյա ժամկետը հաշվարկել գրությունը պաշտոնապես ստանալու օրվանից, այն է՝ փետրվարի 25–ից։
Դատարանը, բավարարելով «Տաշիր Կապիտալի» հայցը, արձանագրել է, որ այն հիմնավոր է, քանի որ անձի որոշակի իրավունք իրագործելու կամ պարտականություն սահմանելու ժամկետը սկսվում է ոչ թե ձևական նշանակման պահից, այլ երբ անձը պատշաճ կերպով տեղեկացվել է, հակառակ դեպքում խախտվում է իրավական որոշակիության և արդարության սկզբունքը, քանի որ անձն օբյեկտիվորեն զրկվում է իր իրավունքները իրացնելու հնարավորությունից։
Բացի այդ, դատարանն իր որոշման մեջ նշել է, որ վարչական մարմինը պարտավոր էր այնպես անել, որ ծանուցումը հասնի հասցեատիրոջն այնպիսի ժամանակահատվածում, որը հնարավորություն կտար նրան ողջամիտ ժամկետում պատրաստել և ներկայացնել իր դիրքորոշումը, և եթե ծանուցումը ստացվել է ժամկետի ավարտից հետո, ապա վարչական մարմինը պետք է կա՛մ վերականգներ ժամկետը, կա՛մ սահմաներ նոր ողջամիտ ժամկետ։
Հենց այս ընթացակարգային խախտումն էլ հիմք է հանդիսացել դատարանի համար, որպեսզի ՏԿԵՆ վարչական ակտն անվավեր ճանաչվի։
Դատարանն արձանագրել է նաև, որ ՀԷՑ–ի հարկադիր օտարումը տվյալ դեպքում կդիտվի ոչ միայն վաղաժամ, այլ նաև անհամաչափ միջամտություն սեփականության իրավունքին։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։