https://arm.sputniknews.ru/20260417/azatutjun-mi-brdeq-vostikanner-samvel-karapetjani-gvortsvov-nistic-araj-ert-e-101081630.html
«Ազատությո՛ւն», «Մի՛ բրթեք, ոստիկաններ»․ Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ երթ է
«Ազատությո՛ւն», «Մի՛ բրթեք, ոստիկաններ»․ Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ երթ է
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T14:33+0400
2026-04-17T14:33+0400
2026-04-17T15:31+0400
սամվել կարապետյան
բողոքի ակցիա
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101082048_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ae2f69f1299a58b2c50e8290410eeb73.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ աջակիցները երթով հասել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել։Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։Երթի ընթացքում աջակիցները, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները վանկարկում են՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Ազատություն հանուն արդարության», «Սամվել վարչապետ», «Ազատությո՛ւն»։Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է երթը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ին փոփոխություններ են պետք, իսկ դրա համար պետք է նաև, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա շփվել իր կողմնակիցների հետ։Նա նաև հայտնեց, որ ոստիկանական մեքենաները, որոնք ամբողջ Թբիլիսյան խճուղու երկայնքով տեղակայվել են մայթերի մոտ, հենց իրենք են արտադրել ու նվիրել պետությանը։ Ընդգծեց՝ հենց այդ մեքենաներից մեկով էլ Սամվել Կարապետյանին բերել են դատարան։Գրեթե դատարանի մոտ՝ ժողովրդի և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց։ Բարձրախոսով պարբերաբար կուսակցության աջակիցներից մեկը հորդորում էր չտրվել սադրանքների, չհրմշտել իրար՝ դիմելով և՛ ոստիկաններին, և՛ երթի մասնակիցներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է 17 մարդ։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Ազատությո՛ւն», «Մի՛ բրդեք, ոստիկաններ»․ Լարված իրավիճակ՝ Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ
Sputnik Արմենիա
«Ազատությո՛ւն», «Մի՛ բրդեք, ոստիկաններ»․ Լարված իրավիճակ՝ Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ
2026-04-17T14:33+0400
true
PT0M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101082048_240:0:1680:1080_1920x0_80_0_0_067d44d612b4dce6a3f538c4473d917e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, видео, բողոքի ակցիա, դատ, դատարան
սամվել կարապետյան, видео, բողոքի ակցիա, դատ, դատարան
«Ազատությո՛ւն», «Մի՛ բրթեք, ոստիկաններ»․ Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ երթ է
14:33 17.04.2026 (Թարմացված է: 15:31 17.04.2026) Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ աջակիցները երթով հասել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։
Երթի ընթացքում աջակիցները, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները վանկարկում են՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Ազատություն հանուն արդարության», «Սամվել վարչապետ», «Ազատությո՛ւն»։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է երթը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ին փոփոխություններ են պետք, իսկ դրա համար պետք է նաև, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա շփվել իր կողմնակիցների հետ։
«Դրա արդյունքում էլ մեր երկիրը վերջապես կհասնի փոփոխության։ Մենք հոգնել ենք այս աղքատության մեջ մեր երկիրը տեսնելուց, ինչպես նաև հոգնել ենք, որ իշխանությունը ժամերով անհարգալից արտահայտություններ է հնչեցնում ընդդիմության հասցեին։ Ոչ մի բան չեն անում մարդկանց վիճակը բարելավելու համար»,- ասաց Կարապետյանը։
Նա նաև հայտնեց, որ ոստիկանական մեքենաները, որոնք ամբողջ Թբիլիսյան խճուղու երկայնքով տեղակայվել են մայթերի մոտ, հենց իրենք են արտադրել ու նվիրել պետությանը։ Ընդգծեց՝ հենց այդ մեքենաներից մեկով էլ Սամվել Կարապետյանին բերել են դատարան։
Գրեթե դատարանի մոտ՝ ժողովրդի և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց։ Բարձրախոսով պարբերաբար կուսակցության աջակիցներից մեկը հորդորում էր չտրվել սադրանքների, չհրմշտել իրար՝ դիմելով և՛ ոստիկաններին, և՛ երթի մասնակիցներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է 17 մարդ։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։