https://arm.sputniknews.ru/20260416/davitn-ajsorvanic-zbaghvelu-e-ir-buzhumnervov-pastaban-101033637.html
Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել 18–ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու փաստը հաստատող տեսագրություն և միջնորդել , որպեսզի քննության առարկա դարձնեն։ 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T11:17+0400
2026-04-16T11:17+0400
2026-04-16T11:20+0400
դավիթ մինասյան
փաստաբան
դատ
բուժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100599258_0:119:1600:1019_1920x0_80_0_0_fdc1ac444126f924dcbb54558729b65f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik․ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօրվանից զբաղվելու է իր հետազոտություններով և բուժումներով, մայրը կսկսի նրա լուրջ խնամքով զբաղվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Հայտնել էինք, որ ապրիլի 14–ին 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Միաժամանակ, դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: Չնայած դրան՝ ապրիլի 13-ին նրան «Նաիրի» բժշկական կենտրոնից «Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100599258_0:0:1600:1200_1920x0_80_0_0_543b0ce4bebd66e437b91d9b79fa53b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ մինասյան, փաստաբան, դատ, բուժում
դավիթ մինասյան, փաստաբան, դատ, բուժում
Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
11:17 16.04.2026 (Թարմացված է: 11:20 16.04.2026) Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել 18–ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու փաստը հաստատող տեսագրություն և միջնորդել , որպեսզի քննության առարկա դարձնեն։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik․ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօրվանից զբաղվելու է իր հետազոտություններով և բուժումներով, մայրը կսկսի նրա լուրջ խնամքով զբաղվել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հայտնել էինք, որ ապրիլի 14–ին 18-ամյա Դավիթ Մինասյանի
կալանքը վերացվել է։ Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Միաժամանակ, դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:
«Դավիթին հարվածելու փաստը հաստատող տեսագրություն ենք ներկայացրել դատարան և միջնորդել , որպեսզի քննության առարկա դարձնեն։ Բայց քանի որ նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը մուտք է արվել դատարան, այս պահին դատաքննության մեջ մտնելու փուլին ենք պատրաստվում, որը, կարծում եմ` կլինի հրապարակային։ Ընդհանուր գործից Դավիթի մասը անջատել և ուղարկել են դատարան, Միքայելի և Գևորգ Գևորգյանի գործը թողել են, նախաքննությունն այս մասով դեռ շարունակվում է»,–հայտնեց փաստաբանը։
Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է
հաստատվել: Չնայած դրան՝ ապրիլի 13-ին նրան «Նաիրի» բժշկական կենտրոնից
«Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։