00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ձեռագրաբանական փորձաքննություն չի եղել․ փաստաբանը՝ Բագրատ սրբազանին վերագրվող թղթի մասին

© SputnikԲագրատ սրբազանն ու պաշտպան Հովհաննես խուդոյանը դատարանում. արխիվային լուսանկար
Բագրատ սրբազանն ու պաշտպան Հովհաննես խուդոյանը դատարանում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանները պնդում են, որ ՔԿ-ի հրապարակած «ահաբեկչության մասին» փաստաթուղթն ուղղակի անհեթեթություն է։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ձեռագրաբանական փորձաքննություն չի անցկացվել՝ հասատատելու համար՝ Բագրատ սրբազանը կապ ունի՞ «ահաբեկչություն պատրաստելու մասին» փաստաթղթում գրվածի հետ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Բագրատ սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլանի» թեմային։
«Արդարադատական կարգով կիսվում եմ մի փաստաթղթով, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր որպես Բագրատ սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Սկզբում, երբ արմատուրաների նկարներ էին հրապարակում, ՀՀ վարչապետը, ՔԿ նախագահը տարբեր ինֆորմացիաներով գրոհում էին հասարակությանը, բայց փաստաթուղթ չկար։ Մենք բարձր պաշտոններ զբաղեցնող իրավապահների հասցեին քննադատական խոսք հնչեցրինք, դրանից հետո հրապարակեցին փաստաթուղթ՝ իբրև Բագրատ սրբազանի ձեռքով գրված։ Հայտնեմ, որ խոցելի փաստեր պետք է լինեն ու առնվազն դատաձեռագրաբանական փորձաքննություն պետք է անցկացվեր։ Երբևէ նման փորձաքննություն չի նշանակվել»,- ասաց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ Բագրատ սրբազանի ձեռքով գրված ցանկացած փաստաթուղթ կարելի է համեմատել այդ հրապարակված փաստաթղթի հետ ու նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չէ։
«Ես էլ պաշտոնապես հայտարարում եմ՝ ձայնագրությունում ես չկամ»․ Բագրատ սրբազան
Պաշտպաններից Տաթևիկ Սողոյանն էլ նշեց, որ փաստաթուղթն անգլերեն է ու իրենք միտումնավոր չեն թարգմանել այն, որպեսզի և՛ ձեռագիրը, և՛ բովանդակությունը հստակ լինեն բոլորի համար։
«Այստեղ նշվում են աշխարհաքաղաքական այնպիսի խաղացողներ, որոնք պետք է ներգրավված լինեին այս գործընթացում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Կիպրոսը, Իսպանիան։ Փաստաթղթի մի հատվածում էլ գրված է, թե պետք է ներթափանցեին թշնամի երկիր ու 150 000-200 000 քաղաքացիական անձ գերի վերցնեին։ Մենք ուզում ենք ցույց տալ նմանտիպ փաստաթղթերի բովանդակության անհեթեթությունը, ու սա խուզարկությամբ հայտնաբերվել է Բագրատ սրբազանի կեցավայրից։ Խուզարկությամբ»,- ասաց Սողոյանը։
Նա հիշեցրեց, որ «Սրբազան պայքար» շարժման ժամանակ, երբ քայլում էին ՀՀ մարզերի ճանապարհներով, բազմաթիվ մարդիկ են մոտեցել Բագրատ արքեպիսկոպոսին ու թղթեր փոխանցել՝ որպես Հայաստանի փրկության պլան։ Այդ թղթերն այդ ժամանակ ուղղակի հավաքվել ու պահվել են։
Ասուլիսի ընթացքում Բագրատ սրբազանի կեցավայրում խուզարկության պահից տեսանյութ ցուցադրվեց, որտեղ հստակ երևում են, թե ինչ փաստաթղթեր կամ իրեր են հայտնաբերվում։ Խուդոյանը հայտնեց, որ իրենք 3 ժամ տևողությամբ տեսանյութը մի փոքր մոնտաժել են ու միայն թղթերի հայտնաբերման հատվածներն են թողել, բայց վստահեցրեց՝ բովանդակային որևէ բան չեն կտրել։ ՀՀ գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեի նախագահին, սակայն, մեղադրեց այդ ամենի մեջ (տեսանյութեր, ձայնագրություններ մոնտաժելու մասին է խոսքը – խմբ․)։
Խուզարկության տեսանյութում երևում է, որ քննիչ Գևորգյանը բարձր ասում է, թե ինչ են առգրավում՝ բարձրախոս, ծխացող առարկաներ, փչովի ներկերի տարաներ, որոնց վրա գրված է՝ «Զգուշացե՛ք, դյուրավառ է»։ Այդ ընթացքում քննիչը սրբազանին հարցնում է, թե ինչ պայմաններում է այդ ամենը ձեռք բերել, ինչին ի պատասխան հոգևորականը շեշտում է՝ դրանք իշխանափոխության համար են։
«Ինչ ապրանք տեսնում եք այստեղ՝ չարիքի իշխանության տապալման համար է»,- խուզարկության ժամանակ ասել է Բագրատ սրբազանը։
Բնակարանի պատուհանագոգին տոպրակով գամեր են հայտնաբերվել, իսկ անկյունային պահարանի վրայից՝ տարբեր չափերի մետաղական ամրաններ՝ որոնք գործով իրեղեն ապացույց չեն համարվում։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանն ասուլիսի ընթացքում բացատրեց՝ շինարարական ընկերությունը, որն այդտեղ վերանորոգում է իրականացրել՝ ուղղակի դրանք թողել է այդտեղ։
Բագրատ սրբազանին գաղտնալսած տվյալների օրինականությունն այս փուլում դատարանը չի քննի
«Հեղափոխության և ահաբեկչության պլանի» փաստաթուղթը հայտնաբերվել է ՀՀ դրոշի միջից՝ փաթաթված վիճակում, որը դրված էր սենյակներից մեկի դարակում։ Այդ ժամանակ լսվում է, թե ինչպես է Բագրատ սրբազանն ասում, որ իր ձեռագիրը չէ, ու կարող են դա հեշտությամբ ստուգել։
Առգրավված փաստաթղթերից մեկում էլ գրված էր համակիրներից մեկի երազը, որը հանձնվել էր Բագրատ սրբազանին։ Այնտեղ նշվում էր, որ տվյալ մարդը լույսի շող է տեսել, կամար, ու այդտեղ Բագրատ արքեպիսկոպոսը զենքեր է հավաքել։ Տվյալ փաստաթուղթը կցված է գործին։
Փաստաբան Մկրտիչ Դավթյանն էլ անդրադարձավ ձայնագրություններին և ընդգծեց՝ դրանց վերաբերյալ որևէ փորձաքննություն չի արվել։ Անձանց ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրելու համար պետք է փորձագետի եզրակացություն ունենալ՝ հասկանալու համար իսկապես ձայնագրությունում լսվող անձանց ձայները համապատասխան անձա՞նցն են, թե՞ ոչ։ Շեշտեց՝ ինքը գործով մեղադրյալ Իգոր Սարգսյանի պաշտպանն է, ու լինելով 30 տարվա ընկերներ, նույնիսկ ինքը չի ճանաչում ձայնագրությունում Սարգսյանի ձայնը։
«Քննիչը պայծառատե՞ս էր, Վանգա՞ն էր, թե Նոստրադամուսը, որ միանգամից ասում են, թե ձայնագրությունում ով է խոսում։ Ամեն դեպքում, նույնիսկ նման ունակություններ ունենալու պարագայում հնարավոր չէ եզրակացություն տալ։ Մենք ունենք իրավիճակ, երբ այդ փորձաքննությունը չկա։ Գրեթե յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ Բագրատ սրբազանն այս մասին բարձրաձայնում է։ Ուղղակի, եթե փորձաքննությունները լինեին, ապա իրենց համար խնդիր էր լինելու մեղսագրվող տվյալները հիմնավորելը»,- ասաց Դավթյանը։
Փաստաբանների հարցերին՝ ինչու փորձաքննություններ չեն նշանակվել այս կետերով, իրավապահ համակարգի կողմից «քար լռություն է», որևէ բան չեն պատասխանում։
Խուդոյանն ասաց՝ առնվազն մեկ ձայնագրություն սղագրված ու կեղծված է, հետևաբար ենթադրում է, որ չէին կարող փորձաքննություն անել՝ ավելի շատ կեղծիքներ չբացահայտելու համար։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0