00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ես էլ պաշտոնապես հայտարարում եմ՝ ձայնագրությունում ես չկամ»․ Բագրատ սրբազան

© SputnikԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2026
Բաժանորդագրվել
«Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումների փուլն ավարտվեց։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը վստահ է՝ որևէ մեկը չի կարող ապացուցել, թե ով է խոսում աղմկահարույց ձայնագրություններում։ Նա այդ մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, որտեղ ընթանում է սրբազանի և 17 անձանց գործով դատական նիստը։
Բագրատ սրբազանն ընդգծեց` մեղադրող կողմի ներկայացրած ձայնագրությունները պետք է փորձաքննություն անցնեն։
«Ըստ էության, մենք շենք ենք կառուցում, բայց սկսել ենք 3-րդ, 4-րդ կամ 5-րդ հարկից։ Այս շենքը հիմք չունի։ Ի՞նչ իրավունքով են մարդիկ թույլտվություն ստացել իբր ձայնագրություններ անելու համար։ Ասում ենք` ձայնագրությունները փորձաքննություն անցնեն, ասում եք՝ հետագայում կանեք։ Ես էլ հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ձայնագրություն կոչվածների մեջ ես չկամ։ Թող որևէ մեկն ապացուցի, որ ես եմ, Իգորն է, Տիգրանն է, Հայկն է կամ մեկ ուրիշը։ Չեք կարող ապացուցել»,- ասաց սրբազանը։
Նա նշեց` չի կարելի հերքել այն կասկածը, որ այդ ձայնագրությունը սարքված է, և այս հանգամանքը քննելու փոխարեն ինչ-որ խոսակցություններ են քննվում։ Սրբազանն ընդգծեց` ինքն այդ խոսակցության վայրում չի եղել, թող փաստեր բերեն, որ եղել է։
Նույն գործով անցնող պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ ընդգծեց, որ որևէ նիստում և առհասարակ դատավարության մեջ արդարադատություն չկա։
«Օգոստոսին պետք էր, որ Բագրատ սրբազանն ու իր աջակիցները լինեին անազատության մեջ, որպեսզի ԱՄՆ-ում միջանցքը Ալիևին հանձնեն։ Հիմա էլ երկրորդ փուլն է եկել, պետք է ձգեն մինչև հունիսի 7-ը՝ ընտրությունները։ Ես անկեղծ հավատում եմ ձեզ (դիմեց դատավորին. խմբ․), բայց այդ հավատալու իմաստը ո՞րն է, եթե արդարություն չկա, մեզ էլ պահում եք ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց նա։
Ֆարխոյանն այս ելույթը վիրավորական համարեց և սահմանափակեց պատգամավորի խոսքը։ Նրա խոսափողը անջատեցին։
Դատարանը հայտարարեց նախնական դատալսումների փուլի ավարտ։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսին «Սրբազան պայքարի» ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ հրապարակեց, որոնցում լսվում է նաև Բագրատ սրբազանի ձայնը. «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը։ Գնդակահարում ես, ընտանիքներին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն»։ Օգոստոսի 11–ին Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը ներկայացրեց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակը։
Տեսական քննարկում էր. սրբազանի հետ զրուցած Ավետիսյանը՝ սկանդալային ձայնագրության մասին
Լրահոս
0