https://arm.sputniknews.ru/20260402/bagrat-srbazanin-gaghtnalsats-tvjalneri-orinakanutjunn-ajs-pvolum-datarany-chi-qnni-100557960.html
Բագրատ սրբազանին գաղտնալսած տվյալների օրինականությունն այս փոլում դատարանը չի քննի
Բագրատ սրբազանին գաղտնալսած տվյալների օրինականությունն այս փոլում դատարանը չի քննի
Sputnik Արմենիա
Գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի խոսքով` տպավորություն է, որ դատարանում որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանն ու ոնց ասում է` հերթականությունն այդպես էլ... 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T17:21+0400
2026-04-02T17:21+0400
2026-04-02T17:52+0400
բագրատ սրբազան
դատ
սրբազան պայքար
արթուր սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94431228_0:84:1600:984_1920x0_80_0_0_afb50cfef6b87f642f1711dbb996f181.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը։ Այսօր շարունակվեց նախորդ նիստում ներկայացված միջնորդության քննությունը։Նշենք, որ Բագրատ սրբազանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի հանրային մեղադրողները ներկայացնեն քրեական գործով առանցքային ապացույց համարվող գաղտնալսումների ձեռքբերման օրինականության հիմնավորումները։ Նրանք հիշեցրել են, որ ԱԱԾ-ն, գաղտնալսման թույլտվություն ստանալու համար, պարտավոր էր դատարանին ներկայացնել հիմնավորումներ այն մասին, որ ունի տեղեկություններ հանցագործության նախապատրաստման վերաբերյալ։ Պաշտպանները դատախազից նաև պահանջել էին դատարանին ներկայացնել այն օպերատիվ տվյալները, ըստ որոնց «Սրբազան պայքարի» անդամները մտադիր են եղել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին որևէ գործողություն պարտադրել։ Դատախազները դատարանին առաջարկեցին միջնորդությունը մերժել կամ հետաձգել, քանի որ ապացույցները դեռևս ուսումնասիրված չեն։ Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը՝ նշելով, որ ապացույցները դեռ պետք է հետազոտվեն։Գործով մեղադրյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ այս դատավարությունն անիմաստ կդառնա, եթե պարզվի, որ այդ ապացույցները գոյություն չունեն։«Հիմա պատկերացրեք՝ մի 6 ամիս ապացույցներն ուսումնասիրում ենք, հետո պարզվում է, որ ամեն ինչն ապօրինի էր։ Ստացվում է, որ 9 ամիս անիմաստ այստեղ ենք ու մի 6 ամիս էլ պիտի մնանք։ Բայց բոլորդ գիտեք, որ այստեղ քրեական գործ չկա, այլ պարզապես ժամանակ են ձգում մինչև հունիսի 7-ը։ Այն օրը հեռուստացույցով նայում էի՝ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանին դատում էր Մնացական Մարտիրոսյանը, նա ասում էր, թե այստեղ Մարտիրոսյանը չի նստած, այլ Սերժ Սարգսյանը։ Հիմա էլ տպավորություն է, որ այստեղ որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանն ու ոնց ասում է `հերթականությունն այդպես էլ գնում է»,- ասաց Սարգսյանը։Բագրատ սրբազանն էլ, դիմելով դատարանին, հայտարարեց, որ դատարանը հրաժարվում է բարձրաձայնել ու ստանալ պատասխան, թե գործով մեղադրյալներն ինչ հիմքով են անցում քրեական գործով, ինչու են կալանավորված։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94431228_89:0:1512:1067_1920x0_80_0_0_523e8aa916b8817ce31383e83ca0d7db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, դատ, սրբազան պայքար, արթուր սարգսյան
բագրատ սրբազան, դատ, սրբազան պայքար, արթուր սարգսյան
Բագրատ սրբազանին գաղտնալսած տվյալների օրինականությունն այս փոլում դատարանը չի քննի
17:21 02.04.2026 (Թարմացված է: 17:52 02.04.2026) Գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի խոսքով` տպավորություն է, որ դատարանում որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանն ու ոնց ասում է` հերթականությունն այդպես էլ գնում է։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը։ Այսօր շարունակվեց նախորդ նիստում ներկայացված միջնորդության քննությունը։
Նշենք, որ Բագրատ սրբազանի փաստաբանները
միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի հանրային մեղադրողները ներկայացնեն քրեական գործով առանցքային ապացույց համարվող գաղտնալսումների ձեռքբերման օրինականության հիմնավորումները։ Նրանք հիշեցրել են, որ ԱԱԾ-ն, գաղտնալսման թույլտվություն ստանալու համար, պարտավոր էր դատարանին ներկայացնել հիմնավորումներ այն մասին, որ ունի տեղեկություններ հանցագործության նախապատրաստման վերաբերյալ։ Պաշտպանները դատախազից նաև պահանջել էին դատարանին ներկայացնել այն օպերատիվ տվյալները, ըստ որոնց «Սրբազան պայքարի» անդամները մտադիր են եղել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին որևէ գործողություն պարտադրել։
Դատախազները դատարանին առաջարկեցին միջնորդությունը մերժել կամ հետաձգել, քանի որ ապացույցները դեռևս ուսումնասիրված չեն։ Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը՝ նշելով, որ ապացույցները դեռ պետք է հետազոտվեն։
«Սա մերժում չի նշանակում, այլ հետաձգում։ Հաջորդ փուլերում, եթե նույնիսկ պաշտպանական կողմը չցանկանա նման միջնորդություն ներկայացնել, դատարանն ինքը այդ ապացույցները կպահանջի հանրային մեղադրողներից»,- ասաց դատավոր Ֆարխոյանը։
Գործով մեղադրյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ այս դատավարությունն անիմաստ կդառնա, եթե պարզվի, որ այդ ապացույցները գոյություն չունեն։
«Հիմա պատկերացրեք՝ մի 6 ամիս ապացույցներն ուսումնասիրում ենք, հետո պարզվում է, որ ամեն ինչն ապօրինի էր։ Ստացվում է, որ 9 ամիս անիմաստ այստեղ ենք ու մի 6 ամիս էլ պիտի մնանք։ Բայց բոլորդ գիտեք, որ այստեղ քրեական գործ չկա, այլ պարզապես ժամանակ են ձգում մինչև հունիսի 7-ը։ Այն օրը հեռուստացույցով նայում էի՝ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանին դատում էր Մնացական Մարտիրոսյանը, նա ասում էր, թե այստեղ Մարտիրոսյանը չի նստած, այլ Սերժ Սարգսյանը։ Հիմա էլ տպավորություն է, որ այստեղ որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանն ու ոնց ասում է `հերթականությունն այդպես էլ գնում է»,- ասաց Սարգսյանը։
Բագրատ սրբազանն էլ, դիմելով դատարանին, հայտարարեց, որ դատարանը հրաժարվում է բարձրաձայնել ու ստանալ պատասխան, թե գործով մեղադրյալներն ինչ հիմքով են անցում քրեական գործով, ինչու են կալանավորված։
Հիշեցնենք` ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։