00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դավիթի ինքնազգացողությունը Փաշինյանի թիկնապահի հարվածից հետո է վատացել. պատգամավոր

© Photo : official site of the Parliament of RA Լիլիթ Գալստյան
 Լիլիթ Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2026
Բաժանորդագրվել
Ապրիլի 3-ին Մինասյանը Արմավիրի ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո նրա վիճակը վատացել էր:
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակն ավելի է վատացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահի հարվածից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Օգտվելով դահլիճում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ներկայությունից (Ազգային ժողովում քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը)` Գալստյանը նախարարությանը կոչ արեց աջակցել Մինասյանի խափանման միջոցը փոխելու հարցում, քանի որ նա տառապում է մեկուսարանում գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններով:
«Նա առողջական խնդիրներ ունի, և մենք համոզված ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկի հարվածից այդ խնդիրները խորացել են։ Բացի այդ, նա դպրոցում բարձր առաջադիմություն ունի: Չնայած այս ամենին՝ դատախազությունը մերժել է Դավիթին տնային կալանք նշանակելու մասին ընտանիքի անդամների խնդրագրերը, ովքեր խոստացել են պահպանել տնային կալանքի բոլոր պայմանները», - ասաց Գալստյանը։
Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ այդ հարցերն իր իրավասության շրջանակում չեն։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։ Ապրիլի 13–ին Դավիթին անվասայլակով տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ։
Լրահոս
0