00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ են դատարանները ՀԷՑ աշխատակիցների պայմանագրերը լուծարելու հրամաններն անվավեր ճանաչել

© SputnikՀԷՑ
ՀԷՑ - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2026
ՀԷՑ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ե՛վ ՀԷՑ–ի ներկայացուցիչները, և՛ աշխատանքից ազատված աշխատակիցների ներկայացուցիչները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծարելու հրամաններում բացակայել են փաստական, որոշ դեպքերում էլ իրավական հիմքերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Bas law group» փաստաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Հայկուհի Սեդրակյանը։
Այսօր` ավելի վաղ, ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ դատարաններն անվավեր են ճանաչում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծարելու հրամանները: Նշվում էր, որ շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում հօգուտ աշխատակիցների բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին։
Սեդրակյանի խոսքով` աշխատանքային պայմանագրերը լուծարելու հրամաններով դատական գործերն ավելի քան 50–ն են, որից 23–ով զբաղվում է իրենց ընկերությունը։
«Դատարանում ևս ՀԷՑ–ը չի կարողացել ներկայացնել այնպիսի ապացույցներ, որոնք կհավաստեին հրամանների իրավաչափ լինել։ Մենք ունենք ընդամենը մեկ գործ, որով չի ճանաչվել հրամանի անվավերությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն դեպքում մենք պահանջում ենք աշխատողներին աշխատանքի վերականգնել, իսկ մեծ մասի դեպքում դատարաններն այդ մասով պահանջները չեն բավարարել, մենք վերաքննիչ բողոքներ ենք ներկայացնում։ ՀԷՑ–ն էլ իր հերթին է վերաքննիչ բողոքներ ներկայացնում` պնդելով, որ դատարանները ճիշտ չեն գնահատել օրենքի դրույթները, և պետք է ազատման հրամանները իրավաչափ ճանաչվեն, հետևաբար, աշխատակիցները ո՛չ վերականգնման են ենթակա, ո՛չ էլ հարկադիր պարապուրդի վճարման։ Այժմ պետք է սպասենք Վերաքննիչ դատարանի որոշումներին»,–ասաց Սեդրակյանը։
Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքից ազատված աշխատակիցների պահանջներն ընդգրկել են նաև փոխհատուցում հարկադիր պարապուրդի համար, ինչպես նաև տույժեր, իսկ դատական պրոցեսները կարող են ամիսներով ձգձգվել, փոխհատուցման գումարի չափը կարող է հարյուրավոր միլիոն դրամներ արժենալ։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։ Մարտի 27–ին դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցը:
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0