00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:47
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ցնդել պառավ Եվրոպան, կամ Ռուսաստանին ուղղված վերջնագիրը՝ կապիտուլյացիայի պահանջով

© AP Photo / Virginia MayoԿայա Կալաս
Կայա Կալաս - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ եվրոպական էլիտաների համար Ուկրաինայի հակամարտությունը վերածվել է ոչ միայն աշխարհաքաղաքական գործիքի, այլև սեփական քաղաքական գոյատևման մեխանիզմի։
Եվրոպական աշխարհաքաղաքական եզրագծում տիրող իրավիճակն ավելի ու ավելի է նմանվում ոչ թե քաղաքական գործընթացի, այլ թիվ 6 հիվանդասենյակի աններդաշնակ աղմուկի:
Ինքներդ դատեք. միավորված Եվրոպայի այսօրվա քաղաքականությունն ավելի ու ավելի հստակորեն ստանում է ոչ թե 27 երկրների ինտեգրացիոն տնտեսական նախագծի, այլ Ռուսաստանի հետ երկարատև առճակատման համար ստեղծված մոբիլիզացիոն կառուցվածքի ուրվագծեր՝ մոտակա հինգ-յոթ տարվա միջակայքում սրացման հեռանկարով:
Բրյուսելն այլևս ծպտուն չի հանում դիվանագիտական փոխզիջումների մասին. նա խոսում է պահանջների, պատժամիջոցների, ռազմական փաթեթների և «զսպման» ռազմավարությունների լեզվով: ԵՄ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս այսպես կոչված «ռուսական սպառնալիքի» նկատմամբ ագրեսիվ վախի սերմանման և «մեծ պատերազմի» պատրաստ լինելու դիրքերից:
Եվ որքան երկար է շարունակվում հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, այնքան ավելի ակնհայտ է դառնում. եվրոպական էլիտաների զգալի մասի համար այս հակամարտությունը վերածվել է ոչ միայն աշխարհաքաղաքական գործիքի, այլև սեփական քաղաքական գոյատևման մեխանիզմի:
Թուրք-ադրբեջանական տանդեմի «ամերիկյան երազանքը». ՀՀ–ին միջուկային բլեֆի մեջ են ներքաշում
Ուկրաինայի պատերազմը դարձել է ներկայիս եվրոպական քաղաքական դասի պահպանման յուրօրինակ երաշխիք: Եվ կարևոր չէ, որ արյան և Ուկրաինայի ոչնչացման միջով նույն ԵՄ-ն, ավելի ճիշտ՝ ազատական եվրոպական էլիտաները, «հարցերը» լուծում են իրենց քաղաքական գոյատևման տեսանկյունից:
Ռազմական սպառնալիքի ֆոնին ավելի հեշտ է բացատրել տնտեսական անկումը, էներգակիրների գների աճը, ապաինդուստրիալացումը, սոցիալական մոդելի ճգնաժամը և ԵՄ-ի ներսում բողոքի շարժումների ուժեղացումը: «Արտաքին վտանգի» պայմաններում ավելի հեշտ է համախմբել հասարակությանը, ճնշել այլընտրանքային տեսակետները և ցանկացած քննադատություն հայտարարել «Կրեմլի համար աշխատանք»: Հակամարտությունն ունիվերսալ արդարացում է դարձել ներքին ձախողումների և նեոլիբերալ ֆաշիզմի խարույկը բորբոքելու համար:
«Պառավ» Եվրոպան բարեսիրտ եվրո-տատիկից վերածվել է չարակամ պառավի, որը վերջնականապես խելքը թռցրել է:
Այս համատեքստում հատկապես հատկանշական է թվում եվրոպական դիվանագիտության ղեկավարի՝ ոմն Կայա Կալասի նախաձեռնությունը:
Ընդհանրապես, երբ խոսում ենք Կալասի մասին, մտաբերում ենք Յոզեֆ Գեբելսի 1942-1944 թվականների «աշնանային ճառերը», որոնցում նա հայտարարում էր «արտաքին թշնամիների», «տոտալ պատերազմի» և գերմանական բանակի ու նրա դաշնակիցների (կարդա՝ գրեթե ողջ Եվրոպայի) ծանր պարտությունների (մասնավորապես՝ Ստալինգրադում) ֆոնին թիկունքի մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին:
Մոլդովական «ստվերը» հայկական «ցանկապատին». մոլդովական դասեր-2
Այսպես, Կալասի գրասենյակը պատրաստել է ինչ-որ «փաստաթուղթ», որը մոտակա օրերին կքննարկեն ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները, և, ըստ էության, հենց այդ փաստաթուղթը պետք է ձևակերպի Եվրոպայի՝ Ռուսաստանին ուղղված վերջին/ծայրահեղ պահանջները՝ վերջնագրի ձևաչափով:
Հենց վերջնագրի, և ահա թե ինչու: Փաստաթղթում կետեր կան Ուկրաինային, ինչպես նաև եվրոպական պետություններին ու ընկերություններին հասցված վնասի փոխհատուցման մասին, Ռուսաստանի կողմից ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ընտրություններին միջամտության դադարեցման մասին, Հայաստանից, Վրաստանից (Հարավային Օսեթիա) և Մոլդովայից (Մերձդնեստր) ռուսական զորքերի դուրսբերման մասին, Բելառուսից միջուկային զենքի հեռացման մասին, ուկրաինական տարածքների կարգավիճակի որևէ փոփոխություն չճանաչելու մասին, երևակայական «ռազմական հանցագործությունների» համար Ռուսաստանին պատժելու անխուսափելիության մասին՝ առանց որևէ համաներման:
Ըստ էության` սա ոչ թե բանակցային դիրքորոշում է, այլ կապիտուլյացիայի պայմանների ցանկ: Անշուշտ, եվրոպացիները հասկանում են, որ ոչ մի ինքնիշխան միջուկային պետական կենտրոն, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, պահանջների նման փաթեթը որպես երկխոսության նախապայման չի ընդունի:
Սա փաստաթուղթ է ոչ թե խաղաղության, այլ առճակատման աստիճանի կտրուկ բարձրացման մասին: Այն ի սկզբանե այնպես է կառուցված, որ մերժվի: Իսկ դա նշանակում է՝ ծառայում է ոչ թե որպես դիվանագիտական գործընթացի նախաբան, այլ դրա բացակայության արդարացում:
Վերջին ամիսների եվրոպական հռետորաբանությունը նույնպես ինքնին խոսուն է: ԵՄ առաջնորդները պարբերաբար հայտարարում են, որ «Ուկրաինան պետք է հաղթի», որ «Ռուսաստանը չի կարող այս պատերազմից դուրս գալ ուժեղացած», որ Կիևին աջակցությունը կշարունակվի «այնքան, որքան կպահանջվի»: Հանրային ելույթներում ավելի ու ավելի հաճախ են հնչում ձևակերպումներ «Ռուսաստանի ռազմավարական պարտության», «ռուսական ռազմական մեքենան կոտրելու» անհրաժեշտության, պաշտպանական բյուջեների երկարաժամկետ ավելացման և ԵՄ տնտեսության ռազմականացման մասին: Սա արդեն երկխոսության լեզու չէ, սա հակամարտության կողմի լեզու է:
Արևմուտքի դավաճանության անատոմիան. Հայաստանը հաշվի կառնի՞ «ուկրաինական դասերը»
Բրիտանիան է՛լ ավելի կոշտ դիրք է բռնում՝ ակտիվորեն առաջ մղելով առավելագույն ճնշման, պատժամիջոցների ընդլայնման և ռազմական օգնության գիծը: Լոնդոնը հետևողականորեն հանդես է գալիս ցանկացած ձևաչափի դեմ, որը կարող է մեկնաբանվել որպես հակամարտության ավարտ՝ «պառավ» Եվրոպայի համար ոչ շահավետ պայմաններով:
Փաստացիորեն ձևավորվում է մի տեսակ եվրո-կոնսենսուս, որի դեպքում պատերազմը շարունակելն ընկալվում է որպես Ռուսաստանի ռազմավարական հյուծման գործիք՝ այդ երկրի փլուզման հեռանկարով:
Այս պայմաններում այն պնդումը, թե ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան շահագրգռված են պատերազմի շուտափույթ ավարտի հարցում, ավելի ու ավելի քիչ համոզիչ է թվում: Հակամարտության ավարտը կնշանակեր վերադարձ բարդ հարցերին՝ էներգետիկ կախվածություն, եվրոպական արդյունաբերության մրցունակություն, սոցիալական դժգոհության աճ, միգրացիոն ճգնաժամ, պառակտում հենց ԵՄ-ի ներսում: Քանի դեռ պատերազմը շարունակվում է, գոյություն ունի բոլոր խնդիրների ունիվերսալ բացատրություն՝ «ռուսական ագրեսիա»: Դրա ավարտից հետո այդ բացատրությունը կդադարի աշխատել:
Այսպիսով, Եվրոպան, խաղաղության ձգտում հռչակելով, փաստացի երկարատև առճակատման ռազմավարություն է կառուցում: Վերջնագրային փաստաթղթերը, պատժամիջոցային ցուցակների ընդլայնումը, ռազմական օգնության փաթեթները, հակառակորդի քաղաքական հրեշայնացումը՝ այս ամենը մեկ գծի տարրեր են:
Ուկրաինայի պատերազմը դարձել է ոչ միայն տարածաշրջանի ողբերգությունը, այլև եվրոպական նոր քաղաքական ճարտարապետության հիմքը, որտեղ վախն ու դիմակայությունը էլիտաները միմյանց կապող ցեմենտի դեր են խաղում:
«Սուրբ» Բորիս Ջոնսոնը և ուկրաինական միլիոնը
Հարցն այն է, թե եվրոպական հասարակությունները որքան ժամանակ պատրաստ կլինեն վճարել այս ռազմավարության համար՝ տնտեսապես, սոցիալապես, իսկ ապագայում հնարավոր է նաև ֆրանսիացիների, շվեդների, գերմանացիների, անգլիացիների, իտալացիների, լեհերի, նորվեգացիների և այլոց արյունով:
Պատմությունը ցույց է տալիս, որ առճակատման մոդելները հազվադեպ են կայուն լինում երկարաժամկետ հեռանկարում։ Չե՞ք հավատում՝ հարցրեք Ադոլֆ Ալոիզիևիչ Հիտլերին:
Բայց քանի դեռ փոխզիջումների ու երկխոսության փոխարեն Բրյուսելն ընտրում է հենց վերջնագրերի և մոբիլիզացիայի ուղին՝ «պառավ» Եվրոպայի կողմից իրականության համարժեք ընկալման հեռանկարներն ավելի ու ավելի մշուշոտ են դառնում:
Լրահոս
0