https://arm.sputniknews.ru/20260209/sparnaliqner-khaghaghutjany-kam-khaghagh-sparnaliqner-hajastany-varvodi-takari-vra-98625604.html
Սպառնալիքներ խաղաղությանը կամ խաղաղ սպառնալիքներ. Հայաստանը` վառոդի տակառի վրա
Սպառնալիքներ խաղաղությանը կամ խաղաղ սպառնալիքներ. Հայաստանը` վառոդի տակառի վրա
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի նարատիվները պետք է դիտարկել Հայաստանի հոգեբանական և բարոյական... 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T23:03+0400
2026-02-09T23:03+0400
2026-02-09T23:03+0400
հարավային կովկաս
հայաստան
ադրբեջան
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
խաղաղության պայմանագիր
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87492124_0:0:1600:901_1920x0_80_0_0_5043202fc8d01f8dafa2d1f07edc1ba4.jpg
Հարավային Կովկասն այսօր գտնվում է ծայրահեղ անկայուն վիճակում։Այն վերածվել է մի տարածաշրջանի, որտեղ հարևան պետության կամ արտաքին ուժային կենտրոնների ցանկացած կտրուկ շարժում կարող է հրահրել քաղաքական և ռազմական ցնցումներ։Սա ոչ թե տեսական ենթադրություն է, այլ փաստական իրականություն, որը բխում է Ադրբեջանի, Թուրքիայի և, ոչ ուղղակիորեն, ներսից ապակայունացված Իրանի կոնկրետ քայլերից:2025-2026 թվականներին Իրանը բախվում է վերջին տասնամյակների ընթացքում ներքին և արտաքին ագրեսիայի ամենազանգվածային ալիքին։Բնակչության տնտեսական բնույթի դժգոհությունն արհեստականորեն վերածել են քաղաքական շարժման, որը համակարգային բարեփոխումների և կառավարման սկզբունքների վերանայման պահանջներ է առաջացնում։2025 թվականի ամռանը Թեհրանում սկսված բողոքի ցույցերն աստիճանաբար ընդգրկեցին խոշոր քաղաքները՝ Մաշհադը, Սպահանը, Թավրիզը և այլն։ Այդ գործընթացները հանգեցրին պետական վերահսկողության մասնակի թուլացման, սոցիալական ցնցումների աճի և աշխարհաքաղաքական առումով Իրանի խոցելիության մեծացման։Սակայն կատարվողի ողջ լրջությամբ հանդերձ՝ Իրանը Հայաստանի համար մնում է ֆոնային գործոն. նրա ներքին ճգնաժամն անկայուն միջավայր ձևավորում է, բայց ուղղակի սպառնալիք չի պարունակում հարևան պետությունների տարածքային ամբողջականության համար։Ադրբեջանում պահվող հայ գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ. ԱշոտյանՀայաստանի համար վտանգի առանցքային աղբյուրը Ադրբեջանն էԲաքվի քաղաքական գիծը հետևողականորեն և նպատակային կառուցված է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգային անվանմամբ հայկական պետականության խարխլման և Հայաստանը կախյալ տարածքի վերածելու գաղափարի շուրջ:Սա պետական քաղաքականության մակարդակով ամրագրված գիծ է և պարբերաբար վերարտադրվում է նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հռետորաբանության մեջ՝ գաղափարական հիմք ձևավորելով Հայաստանի՝ որպես էթնոքաղաքական սուբյեկտի վերացման համար։Սպառնալիքի համալիր բնույթը դրսևորվում է միանգամից մի քանի հարթությունում։Դրանք նպատակաուղղված կերպով հիմք են ստեղծում հետագա տարածքային նկրտումների համար և հող են նախապատրաստում ագրեսիան արդարացնելու համար։Ճնշման հաջորդ ուղղությունը իրավականն է։ Ադրբեջանը բաց ձևով Հայաստանից պահանջում է վերանայել Սահմանադրությունը՝ պնդելով բացառել Արցախի ինքնորոշման իրավունքի և պատմական համատեքստի հետ կապված դրույթները:Այս պահանջները հրապարակայնորեն հնչել են 2025 թվականին, և Բաքվում դիտարկվում են որպես Հայաստանի ապամոնտաժման նախագծի իրականացման քաղաքական միջամտության հիմք:Խոսքը ոչ թե դիվանագիտական երկխոսության մասին է, այլ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտությանը իրավական երանգ հաղորդելու և նրա հիմքերը խարխլելու փորձի։Երրորդ տարրը ռազմավարական և ենթակառուցվածքային էքսպանսիան է։ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ առաջ մղվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն օգտագործվում է որպես արտաքին վերահսկողության և ճնշման գործիք։Այս երթուղին տնտեսական և ռազմական հարկադրանքի ուղի է և Բաքվի կողմից դիտարկվում է որպես Հայաստանը իր պատմական տարածքից դուրս մղելու առանցքային մեխանիզմներից մեկը: Թուրքական ռազմական փոխգործակցությամբ մինչև սինխրոն քաղաքական հռետորաբանություն Ադրբեջանի հետ՝ ձևավորվում է Հայաստանի վրա երկարաժամկետ ճնշման կայուն լծակ։Չորրորդ հարթությունը մշակութային-տեղեկատվական պատերազմն է, որը ծավալվել է ինչպես Հայաստանի ներսում ադրբեջանամետ հինգերորդ շարասյան, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս՝ անմիջապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։Այս բոլորը՝ պաշտոնական հայտարարություններ, սահմանադրական փոփոխությունների պահանջ, ենթակառուցվածքային նախաձեռնություններն ու տեղեկատվական ագրեսիան Հայաստանն ապամոնտաժելու ամբողջական ծրագիրն է։Թուրքիան գործընթացին ակտիվ մասնակցում է՝ ապահովելով դիվանագիտական, ռազմական և տեղեկատվական աջակցություն իր ադրբեջանցի եղբայրներին։Արդյունքում, սպառնալիքը ձեռք է բերում ոչ թե վերացական, այլ գործնական բնույթ։Մեր առջև խաղարկվում է Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության վերացման, նրա պատմական սուբյեկտայնության ոչնչացման և արտաքին կառավարելի տարածքային կառուցվածքով փոխարինման փորձը՝ հիմնված նեոթուրքական կոնգլոմերատի օկուպացիոն քաղաքականության վրա։ Եթե Իրանը ստեղծում է միայն անկայունության ընդհանուր ֆոն և իր ծրագրերում չունի Հայաստանի ապակայունացում, ապա ադրբեջանա-թուրքական տանդեմը ձևավորում է համակարգային ճնշման միջուկ, որը կարող է Հարավային Կովկասը վերածել հակամարտության կայուն օջախի:Տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումների բուռն գործընթացում այս ամենի անտեսումը ոչ թե քաղաքական, այլ ռազմավարական սխալ է, որն անխուսափելիորեն կունենա ճակատագրական հետևանքներ։ Ներկայիս Հարավային Կովկասը մի տարածք է, որտեղ սպառնալիքներն ավելի արագ են նյութականանում, քան ձևավորվում են դիվանագիտական «ապահովագրումներ», և որտեղ Հայաստանը բախվում է իր գոյության անմիջական մարտահրավերին, որը հեղինակում է թուրք-ադրբեջանական տանդեմը:Իրանական խափանումներն ու ադրբեջանական այլընտրանքը. որոնք են Հայաստանի լոգիստիկ ռիսկերը
հարավային կովկաս
ադրբեջան
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87492124_159:0:1582:1067_1920x0_80_0_0_f0bac741542404a90eb7680fe382fdb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կովկաս, հայաստան, ադրբեջան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, խաղաղության պայմանագիր, պատերազմ
հարավային կովկաս, հայաստան, ադրբեջան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, խաղաղության պայմանագիր, պատերազմ
Սպառնալիքներ խաղաղությանը կամ խաղաղ սպառնալիքներ. Հայաստանը` վառոդի տակառի վրա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի նարատիվները պետք է դիտարկել Հայաստանի հոգեբանական և բարոյական ապակայունացման նպատակային պետական ռազմավարության համատեքստում։
Հարավային Կովկասն այսօր գտնվում է ծայրահեղ անկայուն վիճակում։
Այն վերածվել է մի տարածաշրջանի, որտեղ հարևան պետության կամ արտաքին ուժային կենտրոնների ցանկացած կտրուկ շարժում կարող է հրահրել քաղաքական և ռազմական ցնցումներ։
Սա ոչ թե տեսական ենթադրություն է, այլ փաստական իրականություն, որը բխում է Ադրբեջանի, Թուրքիայի և, ոչ ուղղակիորեն, ներսից ապակայունացված Իրանի կոնկրետ քայլերից:
Իրանը, իրոք, լրացուցիչ լարվածություն ստեղծում է տարածաշրջանում, թեև այն Հայաստանի համար սպառնալիքների առանցքային աղբյուրը չէ։
2025-2026 թվականներին Իրանը բախվում է վերջին տասնամյակների ընթացքում ներքին և արտաքին ագրեսիայի ամենազանգվածային ալիքին։
Բնակչության տնտեսական բնույթի դժգոհությունն արհեստականորեն վերածել են քաղաքական շարժման, որը համակարգային բարեփոխումների և կառավարման սկզբունքների վերանայման պահանջներ է առաջացնում։
2025 թվականի ամռանը Թեհրանում սկսված բողոքի ցույցերն աստիճանաբար ընդգրկեցին խոշոր քաղաքները՝ Մաշհադը, Սպահանը, Թավրիզը և այլն։ Այդ գործընթացները հանգեցրին պետական վերահսկողության մասնակի թուլացման, սոցիալական ցնցումների աճի և աշխարհաքաղաքական առումով Իրանի խոցելիության մեծացման։
Սակայն կատարվողի ողջ լրջությամբ հանդերձ՝ Իրանը Հայաստանի համար մնում է ֆոնային գործոն. նրա ներքին ճգնաժամն անկայուն միջավայր ձևավորում է, բայց ուղղակի սպառնալիք չի պարունակում հարևան պետությունների տարածքային ամբողջականության համար։
Հայաստանի համար վտանգի առանցքային աղբյուրը Ադրբեջանն է
Բաքվի քաղաքական գիծը հետևողականորեն և նպատակային կառուցված է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգային անվանմամբ հայկական պետականության խարխլման և Հայաստանը կախյալ տարածքի վերածելու գաղափարի շուրջ:
Սա պետական քաղաքականության մակարդակով ամրագրված գիծ է և պարբերաբար վերարտադրվում է նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հռետորաբանության մեջ՝ գաղափարական հիմք ձևավորելով Հայաստանի՝ որպես էթնոքաղաքական սուբյեկտի վերացման համար։
Սպառնալիքի համալիր բնույթը դրսևորվում է միանգամից մի քանի հարթությունում։
Ամենից առաջ՝ գաղափարական։ 2025-2026 թվականներին ադրբեջանական պետական ԶԼՄ-ները և պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության տարածքի մասին խոսելիս նպատակաուղղված օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան», «պատմական տարածքների վերադարձ», «պատմական Իրևան, Զանգյազուր, Գյոյչա» արտահայտությունները: Թեև ադրբեջանցիները, որպես երիտասարդ էթնոս և Ադրբեջանը պատմականորեն որևէ առնչություն չունեն Հարավային Կովկասի հետ, այնուամենայնիվ, այդ ձևակերպումները պատահական հռետորաբանություն չեն։
Դրանք նպատակաուղղված կերպով հիմք են ստեղծում հետագա տարածքային նկրտումների համար և հող են նախապատրաստում ագրեսիան արդարացնելու համար։
Ճնշման հաջորդ ուղղությունը իրավականն է։ Ադրբեջանը բաց ձևով Հայաստանից պահանջում է վերանայել Սահմանադրությունը՝ պնդելով բացառել Արցախի ինքնորոշման իրավունքի և պատմական համատեքստի հետ կապված դրույթները:
Այս պահանջները հրապարակայնորեն հնչել են 2025 թվականին, և Բաքվում դիտարկվում են որպես Հայաստանի ապամոնտաժման նախագծի իրականացման քաղաքական միջամտության հիմք:
Խոսքը ոչ թե դիվանագիտական երկխոսության մասին է, այլ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտությանը իրավական երանգ հաղորդելու և նրա հիմքերը խարխլելու փորձի։
Երրորդ տարրը ռազմավարական և ենթակառուցվածքային էքսպանսիան է։ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ առաջ մղվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն օգտագործվում է որպես արտաքին վերահսկողության և ճնշման գործիք։
Այս երթուղին տնտեսական և ռազմական հարկադրանքի ուղի է և Բաքվի կողմից դիտարկվում է որպես Հայաստանը իր պատմական տարածքից դուրս մղելու առանցքային մեխանիզմներից մեկը: Թուրքական ռազմական փոխգործակցությամբ մինչև սինխրոն քաղաքական հռետորաբանություն Ադրբեջանի հետ՝ ձևավորվում է Հայաստանի վրա երկարաժամկետ ճնշման կայուն լծակ։
Չորրորդ հարթությունը մշակութային-տեղեկատվական պատերազմն է, որը ծավալվել է ինչպես Հայաստանի ներսում ադրբեջանամետ հինգերորդ շարասյան, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս՝ անմիջապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
Ադրբեջանական և թուրքական մեդիառեսուրսները համակարգված տարածում են «հայկական պետականության ոչ լեգիտիմության» և «տարածքների՝ Ադրբեջանին պատմական պատկանելության» թեզերը՝ կասկածի տակ դնելով հայկական ինքնությունն ու պատմական հիշողությունը, ինչն իհարկե, պատմական և քաղաքագիտական կրետինիզմ է։ Դրանք ոչ թե ի բնե հիմարների ինքնաբուխ արտահայտություններ են, այլ Հայաստանի հոգեբանական և բարոյական ապակայունացման նպատակաուղղված պետական ռազմավարություն:
Այս բոլորը՝ պաշտոնական հայտարարություններ, սահմանադրական փոփոխությունների պահանջ, ենթակառուցվածքային նախաձեռնություններն ու տեղեկատվական ագրեսիան Հայաստանն ապամոնտաժելու ամբողջական ծրագիրն է։
Թուրքիան գործընթացին ակտիվ մասնակցում է՝ ապահովելով դիվանագիտական, ռազմական և տեղեկատվական աջակցություն իր ադրբեջանցի եղբայրներին։
Արդյունքում, սպառնալիքը ձեռք է բերում ոչ թե վերացական, այլ գործնական բնույթ։
Մեր առջև խաղարկվում է Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության վերացման, նրա պատմական սուբյեկտայնության ոչնչացման և արտաքին կառավարելի տարածքային կառուցվածքով փոխարինման փորձը՝ հիմնված նեոթուրքական կոնգլոմերատի օկուպացիոն քաղաքականության վրա։ Եթե Իրանը ստեղծում է միայն անկայունության ընդհանուր ֆոն և իր ծրագրերում չունի Հայաստանի ապակայունացում, ապա ադրբեջանա-թուրքական տանդեմը ձևավորում է համակարգային ճնշման միջուկ, որը կարող է Հարավային Կովկասը վերածել հակամարտության կայուն օջախի:
Տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումների բուռն գործընթացում այս ամենի անտեսումը ոչ թե քաղաքական, այլ ռազմավարական սխալ է, որն անխուսափելիորեն կունենա ճակատագրական հետևանքներ։ Ներկայիս Հարավային Կովկասը մի տարածք է, որտեղ սպառնալիքներն ավելի արագ են նյութականանում, քան ձևավորվում են դիվանագիտական «ապահովագրումներ», և որտեղ Հայաստանը բախվում է իր գոյության անմիջական մարտահրավերին, որը հեղինակում է թուրք-ադրբեջանական տանդեմը: