00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թույլ տվեք հանգիստ աղոթել․ ակցիա Սուրբ Աննա եկեղեցու մոտ՝ 18-ամյա Դավթին ազատելու պահանջով

Բաժանորդագրվել
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի։ 2 շաբաթ առաջ Դավիթն ընտանիքի հետ այս եկեղեցի էր եկել Ծաղկազարդի պատարագին մասնակցելու, արդյունքում եկեղեցում տեղի ունեցած միջադեպը 18-ամյա դպրոցականի կալանավորման պատճառ դարձավ։
Ակցիան կազմակերպել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։
«ՀՀ քաղաքացին անպաշտպան է», «Ազատություն Դավիթ Մինասյանին», «Թու՛յլ տվեք հանգիստ աղոթել եկեղեցում», «Երբ ոտնահարում ես հավատքը, հարգանք մի՛ ակնկալիր»․ ակցիային մասնակից դպրոցականներն այսպիսի գրությամբ պաստառներով են, սև ժապավենով կապկպված ձեռքերով, փակված աչքերով։
Ակցիայի մասնակից պատանիներն ու երիտասարդները Հայաստանի տարբեր մարզերից են եկել։
«Մեր ակցիան լուռ է, բայց ավելի խոսուն է։ Մեր քաղաքացիների, հավատացյալների մի մասը լուռ է, բայց երբ մենք լռում ենք, նշանակում է՝ համակերպվում ենք այս ամենի հետ»,- ասաց միավորման անդամ Աննա Յայլոյանը։
Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցների շղթայված ձեռքերը խորհրդանշում են այն անարդարությունը, որն այսօր զգում են շատերը։
«Բացի մեզանից՝ այսօր բոլորը պարտավոր են արձագանքել այս երևույթին և կանգնել Դավիթի կողքին, որն անհանդուրժողականության հավաքական կերպար է՝ եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունք չի հանդուժվելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից Գարուշ Հովեյանը։
Նրա կարծիքով՝ Դավիթի նկատմամբ իրականացվող գործընթացի նպատակն է սերմանել վախ մարդկանց շրջանում, որ չկանգնեն եկեղեցու կողքին, չխոսեն Արցախից, սակայն վստահ է՝ գործող իշխանություններն իրենց այդ նպատակին չեն հասնելու։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Լրահոս
0