https://arm.sputniknews.ru/20260406/18amja-davit-minasjanin-verakendanacman-bazhanmunqic-palat-en-teghapvokhel-pashtpan-100691066.html
18–ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել․ պաշտպան
18–ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել․ պաշտպան
Sputnik Արմենիա
Կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նաև գլխավոր դատախազին, սակայն որևէ արձագանք դեռ չկա։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T14:46+0400
2026-04-06T14:46+0400
2026-04-06T18:05+0400
դավիթ մինասյան
հիվանդանոց
վերակենդանացման բաժանմունք
եկեղեցի
նիկոլ փաշինյան
միջադեպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100599280_0:151:1600:1051_1920x0_80_0_0_187e58b679dcf5192e3252466d9754e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ՝ թեպետ շարունակում է ունենալ ուժեղ գլխապտույտներ և մի շարք այլ առողջական խնդիրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ իր գնահատմամբ՝ Դավիթի առողջական վիճակում էական դինամիկա չկա։Ինչ վերաբերում է Դավիթի նկատմամբ ընտված խափանման միջոց կալանքի փոփոխությանը՝ պաշտպանները դեռ սպասում են վերաքննիչ բողոքի մակագրությանը, որ պարզ լինի, թե որ դատավորն է հարցը քննելու։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացված միջնորդությունից ևս որևէ նորություն չկա։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100599280_0:0:1600:1200_1920x0_80_0_0_55b7c571b4fe65dd1f7d7181f680921a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ մինասյան, հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք, եկեղեցի, նիկոլ փաշինյան, միջադեպ
դավիթ մինասյան, հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք, եկեղեցի, նիկոլ փաշինյան, միջադեպ
18–ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել․ պաշտպան
14:46 06.04.2026 (Թարմացված է: 18:05 06.04.2026) Կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նաև գլխավոր դատախազին, սակայն որևէ արձագանք դեռ չկա։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ՝ թեպետ շարունակում է ունենալ ուժեղ գլխապտույտներ և մի շարք այլ առողջական խնդիրներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ իր գնահատմամբ՝ Դավիթի առողջական վիճակում էական դինամիկա չկա։
«Մայրը նրան չի տեսակցել, որովհետև տեսակցություններն արգելված են, միայն պաշտպաններն են կարողանում Դավիթին այցելել։ Երեկ մյուս պաշտպանը՝ Լուսինե Մարտիրոսյանը, նաև փորձել է կերակրել Դավիթին, սակայն նա հրաժարվել է»,- ասաց Էլբակյանը։
Ինչ վերաբերում է Դավիթի նկատմամբ ընտված խափանման միջոց կալանքի փոփոխությանը՝ պաշտպանները դեռ սպասում են վերաքննիչ բողոքի մակագրությանը, որ պարզ լինի, թե որ դատավորն է հարցը քննելու։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացված միջնորդությունից ևս որևէ նորություն չկա։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։