https://arm.sputniknews.ru/20260405/erekva-hamemat-18amja-davit-minasjani-inqnazgacvoghutjunn-aveli-vat-e-pastaban-100674720.html
Երեկվա համեմատ 18–ամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ է. փաստաբան
Երեկվա համեմատ 18–ամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ է. փաստաբան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Դավիթի պաշտպանները գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել էին, որ տղայի խափանման միջոց կալանքը փոխվի։ 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T19:29+0400
2026-04-05T19:29+0400
2026-04-05T19:44+0400
դավիթ մինասյան
եկեղեցի
սուրբ աննա եկեղեցի
նիկոլ փաշինյան
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373826_0:0:1500:844_1920x0_80_0_0_ae4287815f1b032e0da4955d443c2011.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը երեկվա համեմատ ավելի վատ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Նա նշեց, որ դեռ նորություն չունեն Վերաքննիչ դատարան բողոքի հետ կապված։«Բացի Վերաքննիչ դատարանից դիմել ենք նաև գլխավոր դատախազին։ Այս պահին դեռ նորություն չունենք։ Գլխավոր դատախազին են դիմել նաև մի քանի հասարակական կազմակերպություններ, Դավիթի դասընկերներն են դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։ Մենք ևս դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին։ Հույս ունենք` վաղը որևէ նորություն կունենանք»,–ասաց նա։Ավելի վաղ Դավիթի պաշտպանները գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել էին, որ տղայի խափանման միջոց կալանքը փոխվի։Բացի այդ, Դավիթը փաստաբաններին ասել էր, որ ուզում է հաղորդություն ստանալ։Փաստաբանները սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373826_188:0:1313:844_1920x0_80_0_0_66ce0d3f53fbf5c16167c7095ef31938.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ մինասյան, եկեղեցի, սուրբ աննա եկեղեցի, նիկոլ փաշինյան, հիվանդանոց
դավիթ մինասյան, եկեղեցի, սուրբ աննա եկեղեցի, նիկոլ փաշինյան, հիվանդանոց
Երեկվա համեմատ 18–ամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ է. փաստաբան
19:29 05.04.2026 (Թարմացված է: 19:44 05.04.2026) Ավելի վաղ Դավիթի պաշտպանները գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել էին, որ տղայի խափանման միջոց կալանքը փոխվի։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը երեկվա համեմատ ավելի վատ է։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Մենք ինչպես երեկ, այնպես էլ այսօր պարբերաբար այցելում ենք Դավիթին: Երեկվա հետ համեմատ այսօր նրա ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավերն էին շատ, գլխապտույտ ուներ, ինչպես նաև բարձր ճնշում: Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է»,–ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ դեռ նորություն չունեն Վերաքննիչ դատարան բողոքի հետ կապված։
«Բացի Վերաքննիչ դատարանից դիմել ենք նաև գլխավոր դատախազին։ Այս պահին դեռ նորություն չունենք։ Գլխավոր դատախազին են դիմել նաև մի քանի հասարակական կազմակերպություններ, Դավիթի դասընկերներն են դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։ Մենք ևս դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին։ Հույս ունենք` վաղը որևէ նորություն կունենանք»,–ասաց նա։
Ավելի վաղ Դավիթի պաշտպանները գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել էին, որ տղայի խափանման միջոց կալանքը փոխվի։
Բացի այդ, Դավիթը փաստաբաններին ասել էր, որ ուզում է հաղորդություն ստանալ։Փաստաբանները սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։