https://arm.sputniknews.ru/20260404/davit-minasjanin-sharunakum-en-hetazvotel-na-der-verakendanacman-bazhanmunqum-e-pashtpan-100640555.html
Դավիթ Մինասյանին շարունակում են հետազոտել, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է. պաշտպան
Դավիթ Մինասյանին շարունակում են հետազոտել, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է. պաշտպան
Sputnik Արմենիա
Բժիշկները վստահեցրել են, որ Դավիթ Մինասյանն իրենց վերհսկողության ներքո է։ 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T18:29+0400
2026-04-04T18:29+0400
2026-04-04T18:29+0400
դավիթ մինասյան
հետազոտություն
եկեղեցի
միջադեպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են հերթական հետազոտության, որը դեռևս շարունակվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։Փաստաբանը հավելեց, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Փաստաբանները երեկ գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել են, որ փոխվի Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ մինասյան, հետազոտություն, եկեղեցի, միջադեպ
դավիթ մինասյան, հետազոտություն, եկեղեցի, միջադեպ
Դավիթ Մինասյանին շարունակում են հետազոտել, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է. պաշտպան
Բժիշկները վստահեցրել են, որ Դավիթ Մինասյանն իրենց վերհսկողության ներքո է։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են հերթական հետազոտության, որը դեռևս շարունակվում է։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հետազոտությունները դեռևս շարունակվում են, այս պահին պատասխանները չկան։ Բժիշկները մեզ ասացին, որ Դավիթն իրենց հսկողության տակ է»,- ասաց Էլբակյանը։
Փաստաբանը հավելեց, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Փաստաբանները երեկ գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել են, որ փոխվի Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։