00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բուշեր» ԱԷԿ-ից տարհանված ռուսաստանցիների թռիչքը նախատեսված է Երևանից. Լիխաչով

© Sputnik / Михаил Метцель / POOL / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Լիխաչով
Ալեքսեյ Լիխաչով - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2026
Բաժանորդագրվել
Միջազգային հանրությունը տագնապով է արձագանքել իրանական ԱԷԿ-ում տիրող իրավիճակին։ Բոլորին մտահոգում է հակամարտության սրման միտումը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իրանական «Բուշեր» ատոմակայանից տարհանված 198 ռուս մասնագետների մեկնումը հետագայում նախատեսված է Երևանի օդանավակայանից: Այս մասին Եկատերինբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Այսօր ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքը հայտնվել է ԱՄՆ–ի և Իսրայելի գնդակոծության տակ, աշխատակիցներից մեկը զոհվել է:
«Ավանդաբար մեզ համար շատ հարմար է փոխգործակցությունը նաև Հայաստանի կառավարության հետ, քանի որ մեր ընկերները պլանավորում են լքել այդ տարածաշրջանը Երևանի օդանավակայանից», - ընդգծել է «Ռոսատոմի» ղեկավարը:
Լիխաչովի խոսքով՝ ռուս մասնագետներով ավտոբուսները «Բուշեր» կայանի կողմից շարժվել են դեպի իրանա-հայկական սահման՝ ԱԷԿ-ին այսօրվա ամերիկա-իսրայելական հարվածից մոտ 20 րոպե անց: Նախատեսվում է, որ 2,5-3 օրվա ընթացքում նրանք անվտանգ կանցնեն գրեթե ամբողջ Իրանը։
Նա նաև հավելել է, որ իրանական կողմը շատ բան է անում ռուսաստանցի մասնագետների տարհանման երթուղու անվտանգությունն ապահովելու համար: Բացի այդ, Իսրայելի և ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունները տեղեկացված են «Բուշեր» ատոմակայանից ռուս մասնագետների տարհանման մասին:
Իրանը ՄԱԳԱՏԷ–ին բողոք է հայտնել իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հարցով
«Մենք, բնականաբար, տեղեկացրել ենք Իսրայելի, ԱՄՆ-ի համապատասխան ծառայություններին։ Այս փոխգործակցության համար շատ շնորհակալ ենք մեր ԱԳՆ-ին, պաշտպանության նախարարությանը, մեր հատուկ ծառայություններին։ Այստեղ մենք աշխատում ենք որպես միասնական մեխանիզմ, աջակցում ենք միմյանց։ Խոնարհումս մեր ընկերների մասին հոգ տանելու համար», - լրագրողներին ասել է պետկորպորացիայի տնօրենը։
Ինչպես նշել է Լիխաչովը, «Բուշեր» ԱԷԿ-ին հասցված հարվածների հետ կապված միջուկային պարունակության հնարավոր միջադեպի ռիսկի հավանականությունը օրեցօր մեծանում է: Միջազգային հանրությունը տագնապով է արձագանքել իրանական ԱԷԿ-ում տիրող իրավիճակին, բոլորին մտահոգում է հակամարտության սրման միտումը։
«Հնարավոր միջուկային միջադեպից վնասի ռիսկը, ցավոք, միայն աճում է։ <…> Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը խոսել է։ Մեր գործընկերների հետ մի շարք շփումները, հեռախոսազանգերը և էլեկտրոնային նամակները վկայում են աճող մտահոգության մասին։ Բոլորը շատ մտահոգված են սրման միտումով», - լրագրողներին ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուշեր ատոմակայանում աշխատող ռուս մասնագետների մի մասը Հայաստանի տարածքով տարհանվել էր Ռուսաստան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, Իրանի «Բուշեր» ատոմակայանից անձնակազմի վերջնական տարհանման շրջանակներում ավելի քան 200 մարդ պետք է լքի կայանը և Հայաստանի միջոցով դուրս գա իրանից:
«Բուշեր» ատոմակայանը 3–րդ անգամ է հարձակման ենթարկվել. ՄԱԳԱՏԷ–ն հայտարարություն է արել
ԱԷԿ-ում կմնա շուրջ հիսուն կամավոր։ Մինչ այդ պետական կորպորացիան օբյեկտից արդեն տարհանել էր ավելի քան 400 մարդու։ Ավելի վաղ «Բուշեր» ատոմակայանի հարթակը գնդակոծվել էր երեք անգամ՝ մարտի 17-ին, մարտի 24-ին և մարտի 27-ին: Վերջին անգամ զինամթերքի պայթյուն տեղի է ունեցել նաև պոմպակայանի անմիջական հարևանությամբ:
Լրահոս
0