00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը ՄԱԳԱՏԷ–ին բողոք է հայտնել իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հարցով

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոց«Բուշեր» ատոմակայան
«Բուշեր» ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2026
Բաժանորդագրվել
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքին երեք անգամ հարված է հասցվել:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին բողոք է հայտնել իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հարցով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը(ԻԱԷԿ):
«ՄԱԳԱՏԷ-ի լռությունը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակման հարցում ոչ միայն անգործություն է, այլև հանցանք կատարողների բացահայտ օժանդակություն։ ԻԱԷԿ-ի ղեկավար Մոհամադ Էսլամին բողոքի մի քանի նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Նման պատմական անփութությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի եղած հեղինակությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքին երեք անգամ՝ մարտի 17-ին, 24-ին և 27-ին հարված է հասցվել: Բացի այդ, Իրանը մարտի 1-ին և 21-ին արձանագրել էր Նաթանզում միջուկային օբյեկտի վրա երկու հարձակում, իսկ մարտի 27-ին Խոնդաբքաղաքում ծանր ջրի արտադրության գործարանի, ինչպես նաև Արդական քաղաքում ուրանի խտանյութի արտադրության գործարանի վրա հարձակումներ: Իրանական կողմը դրանցում մեղադրում է ԱՄՆ–ին և Իսրայելին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0