https://arm.sputniknews.ru/20260328/busher-atvomakajany-3rd-angam-e-hardzakman-e-entarkvel-magaten-hajtararutjun-e-arel-100337881.html
«Բուշեր» ատոմակայանը 3–րդ անգամ է հարձակման ենթարկվել. ՄԱԳԱՏԷ–ն հայտարարություն է արել
«Բուշեր» ատոմակայանը 3–րդ անգամ է հարձակման ենթարկվել. ՄԱԳԱՏԷ–ն հայտարարություն է արել
Sputnik Արմենիա
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը կոչով դիմել է զինվորականներին։ 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T09:58+0400
2026-03-28T09:58+0400
2026-03-28T10:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
«բուշեր» աէկ
մագատէ
ռաֆայել գրոսի
https://cdn.am.sputniknews.ru/img/1058/54/10585460_0:368:2731:1904_1920x0_80_0_0_715a1f63a16b028bbe611e26bdf0a176.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Իսրայելն ու ԱՄՆ-ն կրկին հարձակվել են Իրանի «Բուշեր» ատոմակայանի վրա, հարված է հասցվել կայանի տարածքին, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը X սոցիալական ցանցում:ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին տեղեկացրել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին:«Ռեակտորի վնաս և ճառագայթման արտանետում չի գրանցվել», - նշել է գործակալությունը` հավելելով, որ սա վերջին 10 օրվա ընթացքում երրորդ նման հարձակումն է:ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զինվորականներին կրկին հորդորել է զսպվածություն դրսևորել միջուկային վթարի վտանգից խուսափելու համար։Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1058/54/10585460_0:0:2731:2048_1920x0_80_0_0_caec8133acb53e4c8eae793165b60931.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, մագատէ, ռաֆայել գրոսի
իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, մագատէ, ռաֆայել գրոսի
«Բուշեր» ատոմակայանը 3–րդ անգամ է հարձակման ենթարկվել. ՄԱԳԱՏԷ–ն հայտարարություն է արել
09:58 28.03.2026 (Թարմացված է: 10:19 28.03.2026) ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը կոչով դիմել է զինվորականներին։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Իսրայելն ու ԱՄՆ-ն կրկին հարձակվել են Իրանի «Բուշեր» ատոմակայանի վրա, հարված է հասցվել կայանի տարածքին, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը X սոցիալական ցանցում:
ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին տեղեկացրել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին:
«Ռեակտորի վնաս և ճառագայթման արտանետում չի գրանցվել», - նշել է գործակալությունը` հավելելով, որ սա վերջին 10 օրվա ընթացքում երրորդ նման հարձակումն է:
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զինվորականներին կրկին հորդորել է զսպվածություն դրսևորել միջուկային վթարի վտանգից խուսափելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: