https://arm.sputniknews.ru/20260403/inchu-e-ashkhatanqic-azatvel-surb-anna-ekeghecu-mijadepi-gvortsvov-qnnichy-qki-parzabanumy-100613119.html
Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով քննիչը. պարզաբանում
Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով քննիչը. պարզաբանում
Sputnik Արմենիա
Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն` բացատրություն տալու, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T20:18+0400
2026-04-03T20:18+0400
2026-04-03T20:41+0400
հայաստան
քննիչ
սուրբ աննա եկեղեցի
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է, որ քննիչ Հակոբ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից։Ավելի վաղ ArmLur.am–ը տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվածները քննում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջև Սուրբ Աննա եկեղեցու բակում ծագած միջադեպի գործը։Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանը խախտել է խուզարկության կատարման կարգը, թույլ է տվել ԶԼՄ ներկայացուցիչներին մուտք գործել խուզարկության վայր։Բացի այդ, ըստ ՔԿ–ի, զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկում է տեղի ունեցել, խախտվել են համազգեստ կրելու կանոնները, որի հետևանքով Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քննիչ, սուրբ աննա եկեղեցի, հհ քննչական կոմիտե
հայաստան, քննիչ, սուրբ աննա եկեղեցի, հհ քննչական կոմիտե
Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով քննիչը. պարզաբանում
20:18 03.04.2026 (Թարմացված է: 20:41 03.04.2026) Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն` բացատրություն տալու, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է, որ քննիչ Հակոբ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից։
Ավելի վաղ ArmLur.am–ը
տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվածները քննում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջև Սուրբ Աննա եկեղեցու բակում ծագած միջադեպի գործը։
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանը խախտել է խուզարկության կատարման կարգը, թույլ է տվել ԶԼՄ ներկայացուցիչներին մուտք գործել խուզարկության վայր։
Բացի այդ, ըստ ՔԿ–ի, զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկում է տեղի ունեցել, խախտվել են համազգեստ կրելու կանոնները, որի հետևանքով Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
«Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ
2 ամսով կալանավորվեց։