https://arm.sputniknews.ru/20260403/ashkhatanqic-azatel-en-brncqamarti-ashkharhi-chempivon-hakvobkvokhjani-qnnich-vordun-ev-nra-ghekavarin-100608587.html
Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա ղեկավարին
Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա ղեկավարին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի և 18–ամյա դպրոցականի աղմկահարույց գործով քննիչը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է, որն ազատվել է աշխատանքից։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T18:16+0400
2026-04-03T18:16+0400
2026-04-03T18:16+0400
նիկոլ փաշինյան
իսրայել հակոբկոխյան
քննիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373827_1:0:1500:843_1920x0_80_0_0_43da42c657b53acc0535426306f20568.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին: Այս մասին գրում է ArmLur.am–ը։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվածները քննում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջև եկեղեցու բակում ծագած միջադեպի գործը։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373827_188:0:1312:843_1920x0_80_0_0_812b101d582ad6fd7b27853484339d97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իսրայել հակոբկոխյան, քննիչ
նիկոլ փաշինյան, իսրայել հակոբկոխյան, քննիչ
Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա ղեկավարին
Նիկոլ Փաշինյանի և 18–ամյա դպրոցականի աղմկահարույց գործով քննիչը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է, որն ազատվել է աշխատանքից։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին: Այս մասին գրում է
ArmLur.am–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվածները քննում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջև եկեղեցու բակում ծագած միջադեպի գործը։
ArmLur.am-ը աշխատանքից ազատումների հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմել է Քննչական կոմիտե, սակայն գերատեսչությունից մեկնաբանություն չեն տվել։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ
2 ամսով կալանավորվեց։