https://arm.sputniknews.ru/20260403/hajrusakan-haraberutjunnery-hvogevarqi-mej-en-inch-elqer-kan-yst-qaghaqakan-meknabani-100602949.html
Հայ–ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են․ ի՞նչ ելքեր կան ըստ քաղաքական մեկնաբանի
Հայ–ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են․ ի՞նչ ելքեր կան ըստ քաղաքական մեկնաբանի
Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունների գործողությունները վկայում են որդեգրված հետևողական քաղաքականության մասին, որն ուղղված է ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտներից ռուսական... 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T22:51+0400
2026-04-03T22:51+0400
2026-04-03T22:51+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
երևան
մոսկվա
եվրամիություն
հայկ խալաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1f/92959270_322:0:3964:2048_1920x0_80_0_0_711d3ee1b57e762d0b42d8d83988f14f.jpg
Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են հոգեվարքի մեջ, իսկ դրանից դուրս գալու ճանապարհները ենթադրում են կտրուկ ընտրություն՝ Մոլդովայի օրինակով թշնամացումից մինչև վրացական մոդելի սառը գործընկերություն։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ հայտնեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին։Խալաթյանի կարծիքով՝ Փաշինյանի այցը կարելի է մի քանի շերտերում դիտարկել՝ նախ այն, որ վարչապետը վերջին շրջանում հասկացել է՝ հայ-ռուսական հարաբերությունները շատերին է մտահոգում, հատկապես տնտեսական կապերի կարևորությունը։ Բացի այդ, նա հասկանում է, որ թե՛ փակ, թե՛ բաց ալիքներով Մոսկվայից որոշակի մեսիջներ են գալիս այն մասին, որ դժգոհ են Հայաստանից հնչող հակառուսական հայտարարություններից։ ՀՀ–ն նոր ատոմակայան կառուցելու հարցում շահավետ առաջարկ է փնտրում. Փաշինյանը` Պուտինին«Մանավանդ վերջին ամիսներին, երբ ակտիվացան հիբրիդային պատերազմների մասին խոսակցությունները, եվրոպացիների հետ սերտ համագործակցությունը և ԵՄ-ին առնչվող օրինագիծը։ Փաշինյանը փորձեց համոզել Մոսկվային, որ պետք է համակերպվել ներկայիս քաղաքականության հետ և որոշ չափով կրկնել 2021 թվականի ընտրությունների սցենարը։ Բայց հաշվի առնելով հենց 2021 թվականի փորձն ու դրանից հետո տեղի ունեցածը՝ իմ կարծիքով` ռուսական կողմն արդեն շատ ավելի կոշտ էր տրամադրված»,-նշեց քաղաքական մեկնաբանը։Նրա դիտարկմամբ՝ Մոսկվայում Փաշինյանին առաջարկել են հստակեցնել, թե նա ինչպես է տեսնում ՌԴ–ի հետ ապագա հարաբերությունները։ Աչքի առաջ ունենալով մոլդովական սցենարը` Խալաթյանը կարծում է, որ ՀՀ վարչապետին առաջարկել են ընտրություն կատարել՝ կա՛մ մոլդովական սցենար՝ իր բոլոր հետևանքներով, կա՛մ որոշ չափով հաշվի նստել Ռուսաստանի մտահոգությունների հետ։Խալաթյանի համոզմամբ` հայ հասարակության շրջանում թյուր պատկերացում կա ԵՄ-ի մասին։ Մարդիկ պատկերացնում են, որ ապրելու են ինչպես Գերմանիայում, բայց ոչ ոք չի մտածում, որ կարող են ապրել ինչպես Բուլղարիայում կամ Ռումինիայում, որոնք նույնպես ԵՄ անդամ են, բայց շատ տարբեր են Գերմանիայից։Խնդիրն այն է, որ այսօրվա ԵՄ–ն այն չէ, ինչ կար մինչև 2022 թվականը։ Քանի դեռ այն տնտեսական միություն էր, Ռուսաստանը դեմ չէր նույնիսկ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ–ին։Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի դժգոհությանը«Բայց հիմա ԵՄ–ն փոխվել է՝ այնտեղ ակտիվորեն զարգացնում են ռազմական կոմպոնենտը։ Գերմանիայում արդեն ասում են, որ սոցիալական պետության ժամանակաշրջանն ավարտվել է և գումարները պետք է ծախսվեն միլիտարիզացիայի վրա։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ ասում են, որ Ռուսաստանը թշնամի է և պատրաստվում են պատերազմի։ Ռուսաստանում չեն կարող դա անտեսել։ Եվ երբ Հայաստանն ընդունում է օրենքներ կամ հայտարարում, որ ԵՄ անդամ դառնալն առաջնահերթություն է (թեև միաժամանակ ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը առաջնահերթություն չէ), Մոսկվայում դա ընկալում են որպես միավորում իրենց թշնամիների հետ»- նշեց վերլուծաբանը` հավելելով, որ Փաշինյանն էլ է սա որոշ չափով հասկանում, դրա համար էլ փորձեց հանգստացնել Մոսկվային։Խալաթյանը համոզված է՝ Հայաստանը հնարավորություն ունի ընտրություն չկատարել և օգտվել թե՛ ՌԴ-ից, թե՛ ԵՄ–ից՝ դաշնակից և գործընկեր երկրներին բացատրելով, որ հենց իրենց շահերից է բխում Հայաստանի չեզոքությունը, որը կարող է կապող կամուրջ դառնալ տարբեր երկրների համար։Մոսկովյան այցի շուրջ քննարկվող մյուս առանցքային թեման էլ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարումը վաճառելու առաջարկն է։ Այստեղ Խալաթյանը ՀՀ-ից ռուսական կապիտալի դուրսբերման հստակ միտում է տեսնում։«Տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը. «Գազպրոմի՞ն» եք ասելու՝ գնում ես, բոլոր պայմանագրերը չեղարկում ենք»,-ասաց նա։ՌԴ–ն ՀՀ–ին նոր ատոմակայանի համար առավել բարենպաստ առաջարկներ կանի. «Ռոսատոմի» տնօրեն«Վերելք» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը վստահ է, որ եթե նախկինում Ռուսաստանում փորձում էին հասկանալ, թե ինչ են ուզում հայ գործընկերները և արդյոք հնարավոր է պայմանավորվել, ապա ՀԷՑ-ից հետո «Հարավկովկասյան երկաթուղու» պատմությունը, Մոսկվայի ընկալմամբ, արդեն հստակ ռազմավարության մաս է, որի տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ՀՀ–ից ՌԴ սահմանապահների դուրսբերումը։
երևան
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1f/92959270_777:0:3508:2048_1920x0_80_0_0_25b860d662a0b215267d24d186a85e89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, երևան, մոսկվա, եվրամիություն, հայկ խալաթյան
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, երևան, մոսկվա, եվրամիություն, հայկ խալաթյան
Հայ–ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են․ ի՞նչ ելքեր կան ըստ քաղաքական մեկնաբանի
ՀՀ իշխանությունների գործողությունները վկայում են որդեգրված հետևողական քաղաքականության մասին, որն ուղղված է ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտներից ռուսական կապիտալի դուրսմղմանը։
Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են հոգեվարքի մեջ, իսկ դրանից դուրս գալու ճանապարհները ենթադրում են կտրուկ ընտրություն՝ Մոլդովայի օրինակով թշնամացումից մինչև վրացական մոդելի սառը գործընկերություն։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ հայտնեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին։
Խալաթյանի կարծիքով՝ Փաշինյանի այցը կարելի է մի քանի շերտերում դիտարկել՝ նախ այն, որ վարչապետը վերջին շրջանում հասկացել է՝ հայ-ռուսական հարաբերությունները շատերին է մտահոգում, հատկապես տնտեսական կապերի կարևորությունը։ Բացի այդ, նա հասկանում է, որ թե՛ փակ, թե՛ բաց ալիքներով Մոսկվայից որոշակի մեսիջներ են գալիս այն մասին, որ դժգոհ են Հայաստանից հնչող հակառուսական հայտարարություններից։
«Մանավանդ վերջին ամիսներին, երբ ակտիվացան հիբրիդային պատերազմների մասին խոսակցությունները, եվրոպացիների հետ սերտ համագործակցությունը և ԵՄ-ին առնչվող օրինագիծը։ Փաշինյանը փորձեց համոզել Մոսկվային, որ պետք է համակերպվել ներկայիս քաղաքականության հետ և որոշ չափով կրկնել 2021 թվականի ընտրությունների սցենարը։ Բայց հաշվի առնելով հենց 2021 թվականի փորձն ու դրանից հետո տեղի ունեցածը՝ իմ կարծիքով` ռուսական կողմն արդեն շատ ավելի կոշտ էր տրամադրված»,-նշեց քաղաքական մեկնաբանը։
Նրա դիտարկմամբ՝ Մոսկվայում Փաշինյանին առաջարկել են հստակեցնել, թե նա ինչպես է տեսնում ՌԴ–ի հետ ապագա հարաբերությունները։ Աչքի առաջ ունենալով մոլդովական սցենարը` Խալաթյանը կարծում է, որ ՀՀ վարչապետին առաջարկել են ընտրություն կատարել՝ կա՛մ մոլդովական սցենար՝ իր բոլոր հետևանքներով, կա՛մ որոշ չափով հաշվի նստել Ռուսաստանի մտահոգությունների հետ։
«Եթե հաշվի է նստում Ռուսաստանի մտահոգությունների հետ, ապա ժամանակը ցույց կտա, թե հայ-ռուսական հարաբերություններն ուր կհասնեն։ իմ կարծիքով` ներկա փուլում այդ հարաբերությունները հոգեվարքի մեջ են, որից ուրս գալու երեք ճանապարհ կա։ Առաջին՝ Հայաստանն ու Ռուսաստանը դառնում են ոչ բարեկամ երկրներ՝ Մոլդովայի նման, ինչը շատ ռեալ սցենար է։ Երկրորդ՝ վերադարձ նախկին դաշնակցային սերտ գործընկերային հարաբերություններին։ Եվ երրորդ՝ ռուս-վրացական մոդելը՝ որոշ չափով գործընկերային, բայց առանց դաշնակցային կամ բարեկամական կապերի։ Տարբերությունն այն կլինի, որ մենք կունենանք դիվանագիտական հարաբերություններ, բայց տնտեսական բոնուսներ այլևս չեն լինի։ Կլինեն շուկայական հարաբերություններ՝ ո՛չ թշնամի, ո՛չ բարեկամ։
Խալաթյանի համոզմամբ` հայ հասարակության շրջանում թյուր պատկերացում կա ԵՄ-ի մասին։ Մարդիկ պատկերացնում են, որ ապրելու են ինչպես Գերմանիայում, բայց ոչ ոք չի մտածում, որ կարող են ապրել ինչպես Բուլղարիայում կամ Ռումինիայում, որոնք նույնպես ԵՄ անդամ են, բայց շատ տարբեր են Գերմանիայից։
Խնդիրն այն է, որ այսօրվա ԵՄ–ն այն չէ, ինչ կար մինչև 2022 թվականը։ Քանի դեռ այն տնտեսական միություն էր, Ռուսաստանը դեմ չէր նույնիսկ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ–ին։
«Բայց հիմա ԵՄ–ն փոխվել է՝ այնտեղ ակտիվորեն զարգացնում են ռազմական կոմպոնենտը։ Գերմանիայում արդեն ասում են, որ սոցիալական պետության ժամանակաշրջանն ավարտվել է և գումարները պետք է ծախսվեն միլիտարիզացիայի վրա։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ ասում են, որ Ռուսաստանը թշնամի է և պատրաստվում են պատերազմի։ Ռուսաստանում չեն կարող դա անտեսել։ Եվ երբ Հայաստանն ընդունում է օրենքներ կամ հայտարարում, որ ԵՄ անդամ դառնալն առաջնահերթություն է (թեև միաժամանակ ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը առաջնահերթություն չէ), Մոսկվայում դա ընկալում են որպես միավորում իրենց թշնամիների հետ»- նշեց վերլուծաբանը` հավելելով, որ Փաշինյանն էլ է սա որոշ չափով հասկանում, դրա համար էլ փորձեց հանգստացնել Մոսկվային։
Խալաթյանը համոզված է՝ Հայաստանը հնարավորություն ունի ընտրություն չկատարել և օգտվել թե՛ ՌԴ-ից, թե՛ ԵՄ–ից՝ դաշնակից և գործընկեր երկրներին բացատրելով, որ հենց իրենց շահերից է բխում Հայաստանի չեզոքությունը, որը կարող է կապող կամուրջ դառնալ տարբեր երկրների համար։
«Ինձ համար անհասկանալի է՝ նույնիսկ երբ մեզ չեն պարտադրել ընտրություն կատարել, ինչո՞ւ ենք մենք գնում ու փորձում այդ հսկաների կոնֆլիկտում որոշակի ընտրություն կատարել»,–ասում է նա։
Մոսկովյան այցի շուրջ քննարկվող մյուս առանցքային թեման էլ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարումը վաճառելու առաջարկն է։ Այստեղ Խալաթյանը ՀՀ-ից ռուսական կապիտալի դուրսբերման հստակ միտում է տեսնում։
«Տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը. «Գազպրոմի՞ն» եք ասելու՝ գնում ես, բոլոր պայմանագրերը չեղարկում ենք»,-ասաց նա։
«Վերելք» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը վստահ է, որ եթե նախկինում Ռուսաստանում փորձում էին հասկանալ, թե ինչ են ուզում հայ գործընկերները և արդյոք հնարավոր է պայմանավորվել, ապա ՀԷՑ-ից հետո «Հարավկովկասյան երկաթուղու» պատմությունը, Մոսկվայի ընկալմամբ, արդեն հստակ ռազմավարության մաս է, որի տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ՀՀ–ից ՌԴ սահմանապահների դուրսբերումը։