https://arm.sputniknews.ru/20260401/hhn-nvor-atvomakajan-karucelu-harcum-shahavet-arajark-e-pntrum-pashinjany-putinin-100509391.html
ՀՀ–ն նոր ատոմակայան կառուցելու հարցում շահավետ առաջարկ է փնտրում. Փաշինյանը` Պուտինին
ՀՀ–ն նոր ատոմակայան կառուցելու հարցում շահավետ առաջարկ է փնտրում. Փաշինյանը` Պուտինին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցի շուրջ բանակցում է ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային այլ գործընկերների հետ: Այս մասին... 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T19:41+0400
2026-04-01T19:41+0400
2026-04-01T21:45+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ատոմակայան
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
մոսկվա
կրեմլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100515444_0:187:2048:1339_1920x0_80_0_0_8997498d900c23c9c3bd151e05d0a963.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցի շուրջ բանակցում է ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային այլ գործընկերների հետ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:Նշենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան։Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։Փաշինյանը մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների թեման քննարկել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի հետ
մոսկվա
կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100515444_0:181:2048:1718_1920x0_80_0_0_123ccbd215d4e165e8d1811a69b16225.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ատոմակայան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, մոսկվա, կրեմլ
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ատոմակայան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, մոսկվա, կրեմլ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցի շուրջ բանակցում է ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային այլ գործընկերների հետ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:
Նշենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ
Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան
Հայաստան։
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը, բայց այս հարցերում մենք բացարձակ թափանցիկ ենք. չենք թաքցնում, որ քննարկումներ ենք ունենում ոչ միայն ռուս, այլև այլ գործընկերների հետ, քանի որ Հայաստանի համար մենք շահավետ առաջարկ ենք փնտրում»,– ասաց ՀՀ վարչապետը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի
երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։