https://arm.sputniknews.ru/20260401/davit-minasjani-kalanqi-masin-imanaluc-hetvo-mvor-inqnazgacvoghutjuny-vatacav-100478068.html
Դավիթ Մինասյանի կալանքի մասին իմանալուց հետո մոր ինքնազգացողությունը վատացավ
Դավիթ Մինասյանի կալանքի մասին իմանալուց հետո մոր ինքնազգացողությունը վատացավ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ մայրը բաց նամակ էր հղել դատարանին՝ խնդրելով թույլ տալ, որ որդին հիմնական դատալսումներին սպասի տանը, քանի որ առողջական խնդիրներ ունի։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T12:37+0400
2026-04-01T12:37+0400
2026-04-01T18:22+0400
հայաստան
սուրբ աննա եկեղեցի
կալանք
մայր
որդի
դատարան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100477569_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ed14a39e76d055d2625372a06f5e266e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի մասին իմանալուց հետո մոր` Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նրա համար շտապօգնություն ժամանեց, բայց կինը հրաժարվեց բուժօգնությունից։Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Պաշտպանի խոսքով՝ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք։ ՁՊՎ-ում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր հրաժարվել։ Իսկ հիմա չգիտեմ։ Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվել է՝ ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, որի պատասխանը ես չունեմ և ակնկալում եմ և՛ դատարանից, և՛ քննչական մարմիններից և՛ ընդհանրապես այս հասարակության որոշ ներկայացուցիչներից, որ այս երեխաների ճակատագրի խեղման գործում մասնակցություն ունեցան»,- հուզված ասաց պաշտպան Էլբակյանը։Ավելի վաղ Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանեն, բաց նամակ էր հղել դատարանին՝ խնդրելով թույլ տալ, որ որդին հիմնական դատալսումներին սպասելու հնարավորություն ունենա տանը, քանի որ նա 4 տարեկանից առողջական խնդիրներ ունի և ամենօրյա ռեժիմով մոր խնամքի տակ է։«Իմ երեխեքն ամեն կիրակի պատարագի են մասնակցում, կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգ դպրոցը, պարապում են, որ բուհ ընդունվեն։ Ես 4 տարեկանից սկսած՝ հոգ եմ տանում իրենց առողջության մասին, տարբեր խնդիրներ ունեն։ Ես խնդրում եմ, որ անաչառ քննություն արվի, բայց ինձ՝ որպես մայր, հնարավորություն տրվի երեխայիս առողջության մասին հոգ տանել տանը, մինչև դատարանն իր քննությունն անի, չվտանգվի հանկարծ երեխայիս առողջությունը, կյանքը»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր մայրը։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դատարանի որոշումը լսելուց հետո Դավիթ Մինասյանի մոր ինքնազգացողությունը վատացավ
Sputnik Արմենիա
Դատարանի որոշումը լսելուց հետո Դավիթ Մինասյանի մոր ինքնազգացողությունը վատացավ
2026-04-01T12:37+0400
true
PT1M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100477569_0:0:1440:1080_1920x0_80_0_0_6f24c63f21e734f1e522896296933706.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրբ աննա եկեղեցի, կալանք, մայր, որդի, դատարան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, սուրբ աննա եկեղեցի, կալանք, մայր, որդի, դատարան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Դավիթ Մինասյանի կալանքի մասին իմանալուց հետո մոր ինքնազգացողությունը վատացավ
12:37 01.04.2026 (Թարմացված է: 18:22 01.04.2026) Ավելի վաղ մայրը բաց նամակ էր հղել դատարանին՝ խնդրելով թույլ տալ, որ որդին հիմնական դատալսումներին սպասի տանը, քանի որ առողջական խնդիրներ ունի։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի մասին իմանալուց հետո մոր` Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նրա համար շտապօգնություն ժամանեց, բայց կինը հրաժարվեց բուժօգնությունից։
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,
որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Պաշտպանի խոսքով՝ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։
«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք։ ՁՊՎ-ում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր հրաժարվել։ Իսկ հիմա չգիտեմ։ Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվել է՝ ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, որի պատասխանը ես չունեմ և ակնկալում եմ և՛ դատարանից, և՛ քննչական մարմիններից և՛ ընդհանրապես այս հասարակության որոշ ներկայացուցիչներից, որ այս երեխաների ճակատագրի խեղման գործում մասնակցություն ունեցան»,- հուզված ասաց պաշտպան Էլբակյանը։
Ավելի վաղ Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանեն, բաց նամակ էր հղել դատարանին՝ խնդրելով թույլ տալ, որ որդին հիմնական դատալսումներին սպասելու հնարավորություն ունենա տանը, քանի որ նա 4 տարեկանից առողջական խնդիրներ ունի և ամենօրյա ռեժիմով մոր խնամքի տակ է։
«Իմ երեխեքն ամեն կիրակի պատարագի են մասնակցում, կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգ դպրոցը, պարապում են, որ բուհ ընդունվեն։ Ես 4 տարեկանից սկսած՝ հոգ եմ տանում իրենց առողջության մասին, տարբեր խնդիրներ ունեն։ Ես խնդրում եմ, որ անաչառ քննություն արվի, բայց ինձ՝ որպես մայր, հնարավորություն տրվի երեխայիս առողջության մասին հոգ տանել տանը, մինչև դատարանն իր քննությունն անի, չվտանգվի հանկարծ երեխայիս առողջությունը, կյանքը»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր մայրը։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ
եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։