00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթին կրկին «Արմավիր» ՔԿՀ են տանում, չեն սպասել` մայրը թղթերը ներկայացնի. փաստաբան

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՄեկուսարան
Մեկուսարան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` որևէ լուրջ հետազոտություն չի արվել։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կրկին տեղափոխվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստբան Վարդուհի Էլբակյանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։ Որոշ ժամանակ անց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ տղան, քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն։

«Գիտակցությունը կորցրած տղային ուշքի են բերել և հետ ուղարկել «Արմավիր» ՔԿՀ` առանց որևէ լուրջ հետազոտության։ Անգամ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթերը ներկայացնի»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Լրահոս
0